Տնտեսություն 13:54 17/06/2016 Հայաստան

Բիզնես ասոցիացիաներն իրենց մտահոգությունն են հայտնում Հարկային օրենսգրքի վերաբերյալ

Հայաստանում գործող բիզնես ասոցիացիաներն իրենց մտահոգությունն ու անհամաձայնությունն են հայտնում կառավարության կողմից մշակված և Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված Հարկային օրենսգրքի վերաբերյալ:

Խնդրի վերաբերյալ այսօր քննարկում էին կազմակերպել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի, Հայաստանի բանկերի միության, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության,  Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության, «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ի, Եվրոպական բիզնես ասոցիացիայի և Հայաստանի շինարարների միության ներկայացուցիչները:

Նրանք այլ բիզնես ասոցիացիաների հետ համատեղ հայտարարության տեքստ են պատրաստել, որում մանրամասն ներկայացնում են, թե ինչու են դեմ Հարկային օրենսգրքին:

Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը նշեց, որ իրենք կոչ են անում պատկան մարմիններին նախաձեռնել հանրային լսումներ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, որպեսզի նախագիծը վերանայեն և իր նպատակին համահունչ դարձնեն:

Ըստ նրա՝ ուսումնասիրելով Հարկային օրենսգքրի նախագիծը՝ հայտնում են, որ այնտեղ տեղ են գտել այնպիսի դրույթներ, որոնք ոչ միայն չեն բխում նախօրոք հաստատված Հարկային օրենսգրքի հայեցակարգից և Հարկային խորհրդում նախապես քննարկված ու համաձայնեցված տարբերակից, այլև լուրջ հակասություններ ունեն դրա հիմնական հայեցակարգային գաղափարի հետ և կարող են խիստ բացասական ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսության վրա: «Ավելին, օրենսգրքի կարգավորման ազդեցության գնահատումը չի իրականացվել պատշաճ մակարդակով, քանի որ Հայաստանի տնտեսության համար դեռևս մշակված չէ Հաշվարկելի ընդհանուր հավասարակշռության մոդելը, առանց որի կարգավորման ազդեցության գնահատման ամբողջականության մասին խոսելն ավելորդ է»,- նշեց նա:

Տիգրան Ջրբաշյանի խոսքերով՝ նախկինում Կառավարության հետ իրենք քննարկել են Հարկային նոր օրենսգիրքը՝ սկսելով հայեցակարգից, քանի որ, ըստ նրա,  օրենսգրքից առաջ պետք էր հայեցակարգային մոտեցում ունենալ, հետո միայն սկսել հոդվածային քննարկումները:

Հայեցակարգում առաջարկել են ավելացնել հինգ կետեր, որոնք պետք է ուղղված լինեն օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգավմանը, ազգային տնտեսության և վերազինման արդիականացմանը, արտահանման խթանմանը, ինչպես նաև մրցունակ պետք է լինի հարկային համակարգը, և ապահովի երկարատև ու կայուն տնտեսական աճի հիմք: Դրանք, ըստ նրա, ներառվեցին օրենսգրքի նախագծում, բիզնես ասոցիացիաների կողմից ևս  400 առաջարկներ  ներառվեցին: Այսպսիով, հայեցակարգային քննարկումներն արդյունավետ են ընթացել: Ավելին, Տիգրան Ջրբաշյանի բնութագրմամբ, մինչ այժմ նման կառուցողական քնննարկում Հայաստանի պատմության մեջ չէր եղել: Սակայն, իրադարձություններն այլ ընթացք են ստացել դրա մշակման փուլում և ներկայացվեց օրենսգրքի կիսաավարտ տարբերակը, որը, նրա խոսքերով, հակասում էր հայեցակարգային այն կետերին, որոնք բարձրացվել էին բիզնես ներկայացուցիչների կողմից:

«Արդյունքում, ծնվեց մի փաստաթուղթ, որը հակասում էր հայեցակարգային այն կետերին, որոնք մենք բարձրացրել էինք: Դրանից հետո բիզնես ասոցիացիաները համատեղ նամակ հղեցին վարչապետին՝ առաջարկելով այս նախագիծը չներկայացնել Ազգային ժողով և մտնել նոր քննարկումների փուլ:  Դրանից հետո եղավ 2,5 ժամ տևողությամբ  քննարկում վարչապետի մասնակցությամբ, եղավ հանձնարարություն՝ ստեղծել աշխատանքային խումբ՝ նախագծի շուրջ քննարկում անելու համար, որից հետո, ցավոք սրտի, Հարկային օրենսգիրքը արտահերթ ֆորմատով ներկայացվեց Ազգային ժողով և առաջին ընթերացմամբ ընդունվեց այն տարբերակը, որը կա այսօր»,- նշեց  Տիգրան Ջրբաշյանը:

Ըստ նրա՝  Հարկային նոր օրենսգրքում կան մի շարք  լուրջ խնդիրներ, որոնք հանրային լսումների միջոցով պետք է լուծվեն:

Տիգրան Ջրբաշյանը վստահ է, որ ՀՀ կառավարությունը և Ազգային ժողովը, անգամ ԱԺ-ում կողմ քվեարկած պատգամավորների մեծամասնությունն ունի լուրջ մտահոգություններ այս նախագծի վերաբերյալ: Ուստի հույս ունի, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ լուրջ փոփոխություններ կկատարվեն նախագծում:

«Կարծում եմ, որ մեր այսօրվա հայտարարությունը կբերի նրան, որ այդ փոփոխություններին վերաբերվեն շատ լուրջ , քանի որ մենք ներկայացնում ենք այն վտանգները, որոնք կան այդ նախագծում: Մեծ հույսեր ունեմ, որ արդյունքում կընդունվի այնպիսի նախագիծ, որն ընդունելի կլին հասարակության բոլոր կողմերի համար և մենք կունենանք  որակապես փոփոխոված Հարկային օրենսգիրք, որը կներկայացվի հանրությանը սեպտեմբերին: Հակառակ դեպքում, եթե սկզբունքային հարցերին պատասխան չտրվի, առաջ չենք կարողանա շարժվել»,- ընդգծեց Տիգրան Ջրբաշյանը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}