The Catholic Register. Հռոմի Ֆրանցիսկոս պապն էկումենիկ հարաբերություններ է հաստատում հայերի հետ
Կանադայի The Catholic Register պարբերականն անդրադարձել է Հռոմի պապի Հայաստան այցին, այն անվանելով Հայաստանում «այս տարվա ամենամեծ իրադարձություն»:
Տորոնտոյի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական երկեղեցու քահանա հայր Էլիաս Կիրեջյանը պարբերականի թղթակցի հետ զրույցում ասել է, որ դա իսկապես մեծ իրադարձություն է:
«Աղքատ ու մեկուսացած երկրում, որ ընկած է Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի միջև, Հռոմի պապի այցը շատ կարևոր է քրիստոնեական ժառանգության ու ինքնության պահպանման համար»,- գրում է պարբերականը:
Ըստ պարբերականի, հունիսի 24-26-ն ընկած հատվածում, լրատվամիջոցների ուշադրությունը մեծ մասամբ կենտրոնացված է լինելու Պապի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան այցի վրա:
«Այնուամենայնիվ, ոչ պակաս կարևոր է լինելու Կաթոլիկ և Առաքելական եկեղեցիների էկումենիկ հարաբերությունների հաստատումը»,- գրում է պարբերականը:
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես կգան Կաթոլիկ և Հայ Առաքելական եկեղեցիների միջև էկումենիկ երկխոսության համատեղ հայտարարությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ