Արմեն Եսոյան. Պետք է փոփոխել այն մտածելակերպը, որ հարկը անհատույց վճար է
Հարկային օրենսգիրքն ունի ինչպես դրական կողմեր, այնպես էլ թերություններ: Հարկային խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանն առանձնացրել է խնդրահարույց կետերը, որոնց ուղղությամբ դեռ աշխատանքներ պետք է իրականացվեն:
«Մեդիա կենտրոն»-ում «Հարկային նոր օրենսգրքի նախագիծը և տնտեսության մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ Համբարձումյանը նշեց, որ փաստաթուղթը կոչված չէ միայն կանոններ սահմանելու, այլև կոչված է տնտեսության մեջ լուրջ դերակատարում ունենալուն:
«Գործնականում ինչքան առաջարկություն արել ենք, ընդունվել է: Մենք էլ մինչև Պետեկամուտների կոմիտեին ներկայացնելը, մանրամասն քննարկում ենք առաջարկները: 38 առաջարկությունից 32-ն ընդունվել է, 6-ն էլ քննարկման փուլում է»,-նշեց բանախոսը:
Բացի խորհրդից, առաջարկություններ ներկայացվում են նաև պետական մարմինները:
«Ողջունելի քայլ է մեկ միասնական հաշվի ներդրումը, Ավելացված արժեքի հարկի գումարի վերադարձը սահմանելը: Սակայն մտահոգիչ է եկամտային հարկի դրույքաչափի բարձրացումը»,-ասաց նա, ավելացնելով, որ դրույքաչափի բարձրացման դեպքում տեղի կունենա թերհայտարարագրում:
Քննարկման մյուս մասնակից ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանի խոսքով, Հարկային օրենսգիրքը ոչ միայն ֆինանսական, պետություն-հարկատու հարաբերությունները կարգավորող փաստաթուղթ է, այլև՝ քաղաքական:
«Այն պետք է կոնսենսուսի արդյունքում ընդունվի: Օրենսգրքին առաջին ընթերցմամբ կողմ են քվեարկել 60 և մի փոքր ավելի տոկոս պատգամավորներ, ինչը կոնսենսուս չի ձևավորում: Եթե հետագայում չստացվի այն ձևավորել, հարկային օրենսդրությունը չի աշխատի»,-ասաց նա:
«Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության» ՀԿ Արմեն Եսոյանը հույս ունի, օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո շատ կարևոր է պետական մարմինների, ՀԿ-ների ու շահագրգիռ այլ կողմերի աշխատանքը:
«Այս տեսքով հարկային օրենսգրքի նախագիծն ընդունել վերջնական, իրավակն ուժ տալ, չի կարելի»,-ասաց նա:
Նա ընդգծեց, պետք է փոփոխել այն մտածելակերպը, որ հարկը անհատույց վճար է:
«Պետք է առաջին իսկ սահմանումներից մեկով ամրագրել, հարկը այնպիսի վճար է, որի դիմաց պետությունը հատուցում է իր պոզիտիվ պարտականություններով՝ պարտավորվում է ապահովել բարեխիղճ վարչարարություն, ապահովել մրցակցություն և բազմաթիվ այլ սկզբունքներ: Այս դրույթները հիմնականում ամրագրված են օրենսգրքում»,-ասաց նա:
ՀԿ նախագահի խոսքով, պետությունը պետք է գնա հարկատեսակների կրճատման թվի նվազեցման ուղիով, ինչպես արել են շատ երկրներ:
Հարակից հրապարակումներ`
- Հուսով եմ՝ քննարկումների արդյունքում կունենանք բարեփոխված հարկային օրենսգիրք. Վաչե Գաբրիելյան
- Տնտեսագետ. Կարծում եմ, աշնանը Հարկային նոր օրենսգրքի վերաբերյալ դժգոհության գործողություններ կլինեն
- ՀԽ անդամները Հարկային օրենսգրքի վերաբերյալ մտահոգություններ են հայտնել
- Չի բացառվում, որ Հարկային նոր օրենսգրքի այս տարբերակով ընդունման դեպքում, ՏՏ ոլորտի աշխատողները բողոքի ակցիաներ կազմակերպեն
- Հարկային նոր օրենսգրքի ընդունումից հետո բանկերն այլևս չեն կարող թափանցիկ աշխատել. ահազանգում է Բանկերի միության նախագահը
- Բիզնես ասոցիացիաներն իրենց մտահոգությունն են հայտնում Հարկային օրենսգրքի վերաբերյալ
- ՓՄՁ-ները դժգոհ են հարկային նոր օրենսգրքից
- Չնայած դժգոհություններին՝ Հանրապետականն ընդունեց Հարկային օրենսգրքի նախագիծը
- Հակոբ Հակոբյան. Հարկային այս օրենսգիրքը չի նպաստում աղքատության հետ կապված խնդրի լուծմանը
- Միջազգային կազմակերպություններն են պարտադրել այսպիսի Հարկային օրենսգիրք ընդունել. Փաշինյան
- Ո՞նց ենք հետո մարդկանց աչքերին նայելու. Բագրատյանը՝ Հարկային օրենսգրքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ