Իրավունք 13:42 12/07/2016

Կացնահարած տղամարդը դասական բռնարար է. կարծիքներ

Երևանում օրերս նախկին կնոջ ընտանիքի անդամներին կացնահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հայր և դուստր՝ Վաչագան և Թագուհի Մանսուրյանները ճանաչվել են տուժողներ, իսկ սպանված Կարինե Մանսուրյանի իրավահաջորդ է ճանաչվել հարազատներից մեկը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց նախկինում Թագուհու ներկայացուցիչ, Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանը:

Հիշեցնենք՝ դաժան դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 8-ին: Գիշերը, ժամը 04-ի սահմաններում, Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի  աստիճանահարթակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը կացնով բազմաթիվ հարվածներ էր հասցրել Կարինե, Թագուհի և Վաչագան Մանսուրյանների մարմնի տարբեր մասերին, որի արդյունքում 64-ամյա Կարինե Մանսուրյանը մահացել է:

Քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Վլադիկ Մարտիրոսյանը, լարված փոխհարաբերությունների մեջ գտնվելով իր նախկին կնոջ` Թագուհի Մանսուրյանի և վերջինիս ծնողներ Վաչագան ու Կարինե Մանսուրյանների հետ, հուլիսի 08-ին՝ ժամը 04-ի սահմաններում, վիճաբանել է նրանց հետ, որի ընթացքում կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել նախկին կնոջ մոր՝ Կարինե Մանսուրյանի մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով վերջինը մահացել է։

Նույն վիճաբանության ժամանակ կացնով բազմաթիվ  հարվածներ են հասցվել նաև Թագուհի և Վաչագան Մանսուրյանների մարմնի տարբեր մասերին, սակայն վիճաբանությանը միջամտել է հարևանը, ով լսելով ձայները՝ դուրս է եկել աստիճանահարթակ և բռնելով Վլադիկ Մարտիրոսյանին՝ կանխել նրա գործողությունները։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ Վլադիկ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ «սպանություն» և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ «սպանության փորձ»: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Փաստաբան Մարինե Ֆարմանյանը կարծում է, որ պատկան մարմինների անտարբերության արդյունքում է ընտանիքում այս ողբերգությունը հասունացել: Ամուսնալուծությունից հետո երեխայի խնամակալության հանձնաժողովը (Շենգավիթ վարչական շրջան), նրա խոսքով. «ավելորդ մարդասիրություն» է դրսևորել շաբաթական 5 անգամ թույլ տալով հորը տեսակցել երեխայի հետ: Հակառակը, նրա խոսքով, պետք էր տեսակցությունների քանակը նվազեցնել և հետո, երբ կողմերը կհասկանային որ այն ավելացնելու կարիք կար, կավելացնեին:

Ավելին, Թագուհու նկատմամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ Վլադիկ Մարտիրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտել էր 6 ամիս պայմանական ազատազրկման:

«Դատարանը դատական սխալ թույլ տվեց, որ խոշտանգման մեղադրանքով պայմանական ազատազրկման դատապարտեց: Ես իմ պաշտպանական ճառում էլ եմ դրան անդրադարձել և ասել եմ, որ անձը իրենից հասարակական վտանգ է ներկայացրե ու անհրաժեշտ է նրա նկատմամբ կիրառել պատիժ ազատազրկման ձևով: Բայց իհարկե, դատարանը այլ դատավճիռ կայացրեց, որից հետո Վլադիկը էլ ավելի թևավորվեց և սկսեցին հետապնդումները, նորից վեճեր, նորից բռնություն Թագուհու նկատմամբ», -ներկայացրեց փաստաբանը:

Նրա խոսքով, Թագուհու և Վլադիկի շուրջ երկու տարեկան երեխան գիշերը դեպքի պահին արթնացել է ձայներից և տեսել է մորը արնաթաթախ վիճակում:

Ասուլիսին ներկա «Կանանց իրավունքների կենտրոն»-ի հոգեբան Աիդա Առաքելյանը նկատեց, որ այդ դեպքը դեռ երկար կմնա երեխայի մտքերում և անդրադարձ կունենա երեխայի անձի, բնավորության վրա:

«Գործ ունենք բռնության դասական շրջափուլի հետ, դասական բռնարար անձի կերպարի հետ: Դասական շրջափուլն այն է, որ եթե բռնությունը կրկնվում է երկու անգամ ընտանիքում, այն բազմիցս կրկնվելու է էլ ավելի ինտենսիվ, էլ ավելի հաճախակի, ինչի արդյունքը մենք արդեն տեսանք: Նա անձ էր, որը ընդունակ էր սպանել 3 հոգու և դա արել է ոչ թե աֆեկտի տակ, այլ նախապատրաստված գործողություն էր»,-ասաց հոգեբանը:

Նրա ներկայացրած տվյալներով, 2010-2015 թվականների ընթացքում Հայաստանում 30 կին է սպանվել տղամարդկանց բռնությունների հետևանքով, 45 երեխա էլ մնացել է առանց մայրական խնամքի:

«Սարսափելի թվեր են», -հավելեց Առաքելյանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:37
Ավտոճանապարհներին բուք է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Աշխարհի ամենագեղեցիկ կղզիները
Կազմվել է աշխարհում ամենագեղեցիկ կղզիների վարկանշային աղյուսակը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով 10BestLook-ին: Զբոսաշրջիկների...
Աղբյուր` Panorama.am
20:26
Ասադը՝ քրդերին. «Սիրիան չպաշտպանելու դեպքում, կդառնաք թուրքերի ստրուկը»
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDG) կոչ է արել համագործակցել իշխանական ուժերի հետ։ Նա զգուշացրել է, որ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Պոլ Մերսոն. «Մխիթարյանը խելացի ֆուտբոլիստ է, բայց չգիտի, թե ինչ է ուզում»
«Արսենալի» նախկին կիսապաշտպան Պոլ Մերսոնը խոսել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և լոնդոնյան թիմի կիսապաշտպան Հենրիխ...
Աղբյուր` Panorama.am
20:02
Սիրիացի քրդերը մտադիր չեն ազատ արձակել ԻՊ գրոհայիններին
Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն ազատի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման...
Աղբյուր` Panorama.am
19:51
Իտալիայում ֆուտբոլիստի փոխարեն խաղին մասնակցել է մերսողը
Իտալիայի C սերիայի 27-րդ տուրի «Կունեո»-«Պրո Պյանչենցա» հանդիպման ժամանակ 20 գոլ է խփվել և բոլորը «Պրո...
Աղբյուր` Panorama.am
19:48
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանկ Էնգելին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի...
Աղբյուր` Panorama.am
19:44
Քննարկվում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն ընդլայնելու հարցը
Հայաստանի կառավարությունը կարևորում է դպրոցական սննդի կազմակերպումը, և ծրագրի շարունակականության ապահովումը նախարարության առաջնահերթություններից...
Աղբյուր` Panorama.am
19:42
Էրդողանը՝ Պուտինին. «Մեքենան զրահապա՞տ է»
Սոչիում Սիրիայի հարցով տեղի ունեցած գագաթաժողովի շրջանակներում  ուշագրավ զրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:36
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան
Ժամը 19:20-ի դրությամբ
Աղբյուր` Panorama.am
19:32
Դատապարտյալը փախել է «Արմենիա» ԲԿ-ից
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող, ՀՀ ԱՆ...
Աղբյուր` Panorama.am
19:22
Պլանային ջրանջատում Վանաձորում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 21-ին...
Աղբյուր` Panorama.am
19:17
Էրդողանը մեղադրել է ՆԱՏՕ-ին ահաբեկիչներին զենք մատակարարելու մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ին մեղադրել է նրանում, որ դաշինքը «ահաբեկիչներին զենք է մատակարարում»։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ռոնալդուին հեռացրել են FIFA 19-ի շապիկից
FIFA 19-ի խաղի թողարկումից հինգ ամիս անց EA Sports-ը թարմացրել է խաղի շապիկը։ «Յուվենտուս»-ի խաղացող Քրիշտիանու Ռոնալդուն փոխարինել...
Աղբյուր` Panorama.am
19:02
Բրենդը մոդելին ցուցադրել է առանց դիմահարդարման և վիրավորել չինացիներին
Իսպանական Zara բրենդը նկարահանել է գովազդ, որտեղ չինացի մոդելի դեմքին բծեր են երևում։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է South China...
Աղբյուր` Panorama.am
18:55
Հովհաննես Թումանյանի 150-ամյակը Դսեղում
Մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, նրա ծննդավայր Դսեղում անցկացվելու են միջոցառումներ։ Դսեղում երաժշտական...
Աղբյուր` Panorama.am
18:48
Քամու ուժգնացում է սպասվում
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին Հանրապետության տարածքում հնարավոր է քամու ուժգնացում, հյուսիսային հատվածներում...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հենրիխ Մխիթարյանը՝ Մ19 տարեկանների մրցաշարի միջազգային դեսպանը»
ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ մեդիայի և մարքեթինգի գծով սեմինար՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ՈՒԵՖԱ-ի և Անգլիայի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Թուրք պատգամավոր. Հայաստանի ու Ղարաբաղի հարցն Ադրբեջանի արնահոսող վերքն է
Թուրքիայի և Ադրբեջանի միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Շամիլ Այրըմը մեկնել է Ադրբեջան, որտեղ անդրադարձել է արցախյան հիմնախնդրին և...
Աղբյուր` Panorama.am
18:30
Խոշոր հարկ վճարողների դիրքերը փոխվել են
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018 թվականի արդյունքներով Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ու...
Աղբյուր` Panorama.am
18:22
Կանանց ֆուտբոլի 3x3 փառատոնն՝ առաջին անգամ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանանց ֆուտբոլի բաժնի և GOALS հասարակական կազմակերպության համագործակցությամբ փետրվարի 16-ին ՀՖՖ տեխնիկական...
Աղբյուր` Panorama.am
18:11
Իմ նպատակն է վերակենդանացնել մեր երկրի գիտական ավանդույթները. ՀՀ նախագահ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Գերմանիայում այսօր այցելել է Եվրոպական հարավային աստղադիտարան, որն աստղագիտական հետազոտություններ...
Աղբյուր` Panorama.am
18:02
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք է
Այսօր՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջանների ավտաճանապարհներին և Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել...
Աղբյուր` Panorama.am
17:51
Վրաստանում հայկական եկեղեցու մոտ ադրբեջանցին այրել է Հայաստանի դրոշը
Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես է ադրբեջանցին մուտք գործում Վրաստանում գործող հայկական եկեղեցի ու...
Աղբյուր` Panorama.am
17:44
2018թ-ին մայրական մահացությունն աճել է, մանկականը՝ նվազել
Հայաստանում 2018 թվականի հունվար-դեկտեմբերին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական...
Աղբյուր` Panorama.am
17:25
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին՝ մաղթելով նրան...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքացիներն ահազանգում են՝ հունվարին գազի ու էլեկտրաէներգիայի համար մի քանի անգամ ավելի մեծ գումար է եկել
Հունվարին սպառած էլեկտրաէներգիայի ու գազի համար վճարումների չափը  Հայաստանի որոշ քաղաքացիներին ստիպել է մտածել՝ ո՞րն է ավելի մատչելի,...
Աղբյուր` Panorama.am
17:05
Հայ ազատ ոճայինները Խարկովում 8 մեդալ են նվաճել
Ուկրաինայի Խարկով քաղաքում կայացել է Հովհաննես Սահակյանին նվիրված հուշամրցաշար, որին մասնակցել են նաև Հայաստանի ազատ ոճային ըմբիշները։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր կուսակցությունը խոսքի ատելության հարձակման տակ է. Մարուքյան
14:59 18/02/2019

Մեր կուսակցությունը խոսքի ատելության հարձակման տակ է. Մարուքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}