Հասարակություն 17:53 29/07/2016 Հայաստան

Բարի մաման

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

«Մամ, հիվանդանոցում երեխա են թողել, առավոտ պիտի գնամ»: Մարինայի մայրն արդեն գիտի անելիքը: Տանը հավաքված շորերից ջոկջկում է տարիքին ու սեռին համապատասխան տոտիկները, շապիկները, օրվա որ ժամին էլ լինի՝  լվանում: Արդուկելը 80-ամյա տատիկի գործն է:Առավոտյան լքված փոքրիկին այցելում են բարի մամաները՝ տանելով առաջին անհրաժեշտության պարագաններ՝  տակդիր, ուտելիք, հագուստ…

«Մեր պարանից նորածնի շորերը չեն պակասում»,-Panorama.am-ի հետ զրույցում ժպիտով ասում է Մարինայի մայրը:

«Արսենի համար լավ նորություններ կլինեն», «Հովհաննեսին անհրաժեշտ գիշերանոթը գտանք», «Սիսիան գյուղի վեց երեխաների ուտելիքի հարցը լուծեցինք», «Բարի ամառ»-ի գումարը հավաքվեց», ««Բարի տնակ»-ն արդեն իրականություն է», «Մանկատան 15 սաներ կկարողանան գնալ Մանկական երկաթուղի»…


2016թ. հուլիս, Աղվերան, «Բարի ամառ»: Մանկատան, մանկատնից տուն վերադարձած և հաշմանդամություն ունեցող երեխաներն իրենց մայրիկների հետ:

Մարինա Ադուլյանի օրն անցնում է հաշմանդամություն ունեցող, լքված, ընտանիք վերադարձած, սոցիալական վատ պայմաններում ապրող երեխաների խնդիրներին տեղեկանալով, դրանց մասին բարձրաձայնելով, դրական լուծման մասին ավետելով: Իսկ դրանց մեջտեղում լարված վազք է:

«Բարի մամա» հասարակական կազմակերպությունը, որի հիմնադիրներից է Մարինան, ստեղծվեց 2014-ի վերջին: Ֆեյսբուքյան «Armenian Parents Corner» խմբում ծննդատանը գտնվող մայրիկներից մեկը կեսգիշերին մոտ տեղեկացրել էր, որ կողքի սենյակում առանց թաթիկների, առանց մեկ ոտքի ծնված երեխային ծնողները լքել են: Երեխան  անընդհատ լացում է, տակդիր է պետք,  հագուստ, կաթ:

Խմբի անդամ ծնողներից մի քանիսը հենց այդ գիշերը՝ ժամը 2-ին մոտ ծննդատուն են գնացել:

«Երկրորդ բալիկս նոր էր ծնվել: Հիշում եմ՝ ցուրտ օր էր: Գիշերով հիվանդանոցի պատերի տակ մի քանի մամաներով հավաքվեցինք, ով ինչ ուներ, բերել էր»,-պատմում է Մարինան:

Ծննդատան մոտ հավաքված ծնողներին արգելում են տեսնել երեխային, դա էլ նրանց օգնում է՝ արգելքը հաղթահարելու համար նոր ճանապարհներ փնտրել ու գտնել:

«Մեզ հետ մի մամա կար: Երբ չէին թողնում ներս մտնել ու երեխային տեսակցել, Նոնան հանպատրաստից ասաց՝  ես «Բարի մամա» միջազգային կազմակերպության նախագահն եմ: Ու մենք սկսեցինք մեզ կատակով բարի մամա ասել, հետո ամեն ինչ լրջացավ, այդ անունով ՀԿ հիմնեցինք»,-պատմում է «Բարի Մամա»-ի համահիմնադիրը:

Նույն օրերին բարիներն իմանում են, որ մեկ այլ ծննդատանն էլ արատով ծնված երեխային հարազատները թողել են: Աղջնակին էլ են սկսում  հագուստ, կաթ, տակդիր հասցնել:

«Քանի որ PR մենեջեր էի աշխատում, որոշեցի երգիչ երգչուհիների մասնակցությամբ մի արշավ կազմակերպել: Շապիկներ պատվիրեցինք, դրանց վրա լքված փոքրիկ տղայի ու աղջնակի անունները գրեցինք՝  կոչ անելով, որ նրանց որդեգրեն կամ էլ ընտանիքները վերցնեն երեխաներին»,-ասում է Մարինան:

Հենց այդ արշավից հետո այդ տղայի մայրն իմանում է՝ որդին ողջ է, մինչ այդ գիտեր՝ մահացել է: Ծննդատնից մանկատուն տեղափոխված երեխային այցերն ու աջակցությունը չի ընդհատվում:  Արդյունքում այսօր երկամյա տղան ծնողների հետ է ապրում:

«Ծնողներն ասում են՝ մենք ի՞նչ էինք անելու առանց նրա»,-ասում է Մարինան:

2014-ից մինչ այսօր կազմակերպության ու նրան անդամակցող մայրիկների հոգեբանական, նյութական,  ֆինանսական օժանդակության շնորհիվ 27 լքված բալիկ վերադարձել է կենսաբանական ընտանիք, 14 երեխային լքելու փորձ կանխվել է:

«Տարեկան մոտավոր 70-80 դեպք է գրանցվում, երբ տարբեր խնդիրներով ծնված երեխաներին թողնում են հիվանդանոցներում»,-Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀԿ-ին տրամադրած տվյալներն է մեջբերում ՀԿ համահիմնադիրը: 

Հիմնադրման պահին մի քանի տասնյակ ծնողներ էին անդամակցում, հիմա արդեն նրանց թիվն անցնում է մի քանի հազարը, ամեն օր 30-40 ծնող անդամակցում է կազմակերպությանն ու միանում նրանց ֆեյսբուքյան խմբի նախաձեռնություններին:

... Արսենի մայրը որոշել էր հղիությունն ընդհատել՝ առանց բժիշկների միջամտության: Սոցիալական վատ պայմաններում էին ապրում, ամուսինն առողջական խնդիրներ ուներ: Դեղերը խմելուց հետո մտածել էր՝ վերջ: Ավելի ուշ պարզվել էր, որ պտուղը տեղում է: Ըստ հետազոտությունների պատասխանների՝ երեխան առողջ էր, առանց խնդիրների:

«Արսենը ծնվում է ողնաշարի ու աճուկային ճողվածքներով, հետանցք չուներ ընդհանրապես, ոտքի խնդիր ուներ: Ծնողները վիրահատությունից հետո երեխային թողել էին վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկներն էլ պապային հորդորել էին, թե՝ այդ վիրահատություններն ինքուրույն չեք կարող անել, թողեք մանկատանը...»,-հիշում է Մարինան:

Հոր հրաժարվելու պահին տեղ են հասել բարիները: Օգնել են և օգնում են ընտանիքին հոգալու երեխայի բուժման ծախսերը, երեխան մի քանի վիրահատությունների է ենթարկվել, հիմա ոտքն են բուժում: 11 ամսական Արսենն այսօր  մոր, հոր, եղբոր հետ Երևանում է ապրում՝ վարձած բնակարանում:

Մարինան ու Արսենը՝ հիվանդանոց գնալիս:

Մարինան վստահ է, որևէ ծնող չի ցանկանում երեխային լքել, դրան դրդում են սոցիալական վատ պայմանները, շատ դեպքերում բժիշկների սխալ խորհուրդներն ու հորդորները:

Երևանի պետական համալսարանում ռուսաց գրականություն ու հունարեն դասավանդող Մարինա Ադուլյանն իր ուսանողներին միշտ ասում է՝ արեք, այն ինչ ձեր սրտով է: Համալսարանում դժգոհում են՝  Մարինան գիտության մարդ է: Արդեն բանասիրական գիտությունների թեկնածու էր, երբ որոշեց բարությամբ զբաղվել: Ապրիլյան պատերազմի օրերին Մարինան մյուս մայրիկների հետ զոհված զինծառայողների հարազատների կողքին էր, օգնում էին՝ ինչով կարողանում էին:

Մարինան չի ցանկանում որ իրեն արածի համար շնորհակալություն հայտնեն: Հիշում է մի պատմություն. Հայրն ու տատը հրաժարվում էին տուն ընդունել հաշմանդամություն ունեցող բալիկին: Մարինան երեխայի մորն  օգնում է Արցախ մեկնել: Հետո կինը զանգահարում է, ասում, որ իր կնունքի ոսկե խաչը թողել է Մարինայի մեքենայի մեջ՝  ի նշան շնորհակալության:

«Ես, իհարկե, տաքսի վարձեցի, խաչն ուղարկեցի հետ»,-ասում է Մարինա մաման:

31-ամյա Մարինան խոստովանում է, որ իր ձեռնարկած որևէ գործ հաջողությամբ չէր պսակվի, եթե կողքին չլինեին ամեն վայրկյան կողքին կանգնող ընտանիքի անդամներն ու հարազատները.  «Իմ աշխատավարձով բալիկներիս համար ոչինչ չեմ առել՝  այն ամբողջությամբ «Բարի մամա»-ինն է:   Ամուսինս մենեջեր  է աշխատում: Ամեն պահ իմ կողքին է, մայրիկս, տատիկս… Երկու տարեկան աղջիկս էլ է նույնիսկ ինձ օգնում, երբ հանդիպումների ժամանակ լուռ նստում է, խաղում»:

  
«Բարի տնակ»-ում:

Հիմա նա մտածում է «Բարի տնակ»-ը «Բարի տուն»-ի վերածելու մասին: Գնումների դուրս եկած ծնողները երեխաներին կարող են թողնել «Բարի տնակ»-ի կամավորների հոգատար ձեռքերում, վճարի չափը՝ ըստ հայեցողության է: Այստեղ կազմակերպվում են ֆոտոսեսիաներ, ցուցադրվում թատերական ներկայացումներ և այլն, իսկ ստացած ողջ գումարն ուղղվում է հաշմանդամություն ունեցող երեխաների թերապիաներին ու բուժմանը:

«Բարի տունը լինելու է վայր, որտեղ կարող են ապրել ընտանիքի կողմից մերժված կինն ու հաշմանդամություն ունեցող երեխան: Ինչպես նաև՝ մանկատան հաշմանդամ սաները, որոնք 18 տարին լրանալուց հետո գնալու տեղ չունեն: Մտածում եմ, որ պետք է նրանք կարողանան  մասնագիտություն ձեռք բերել, ինչ-որ բան ստեղծել, հետո վաճառել՝ միգուցե հրուշակեղեն, խմորեղեն, ձեռագործ ինչ-որ բաներ: Տեսնենք, կախված է տարածքից»,-ասում է նա:

Իր առաջ դրած նպատակներով ու դրանց կատարմամբ, բարի մաման չի բավարարվում:  Մտքում էլի բաներ կան, առայժմ չի բարձրաձայնում:

 Լուսանկարները Panorama.am-ին տրամադրել է «Բարի մամա» ՀԿ-ն՝ ծնողների համաձայնությամբ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:18
Օլիվիե Ժիրուն՝ ի աջակցություն Արցախի
Իտալական «Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվիե Ժիրուն «X» սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) կիսվել է...
Աղբյուր` Panorama.am
22:55
Անկարան հայտնել է, թե հայերի կողմից ԱՄՆ-ում թուրք պաշտոնյաների վրա հարձակում է եղել
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ ԱՄՆ-ում ազգությամբ հայերի կողմից հարձակում է տեղի ունեցել համաժողովին մասնակցած թուրքական պատվիրակության անդամների...
Աղբյուր` Panorama.am
22:53
120,000 մարդկային կյանքեր մի քանի օրվա ընթացքում հայտնվեցին բնաջնջման սպառնալիքի տակ. «Թաթոյան» հիմնադրամ
«Թաթոյան» հիմնադրամը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Գորիսում և Կոռնիձորում սեպտեմբերի 25-ից` Արցախի բնիկ ժողովրդի` 120,000...
Աղբյուր` Panorama.am
22:33
Մատենադարանը դիմել է միջազգային կառույցներին՝ ձեռնարկել միջոցներ Ռ. Վարդանյանի, ապօրինի ձերբակալված բոլոր հայերին ազատություն շնորհելու խնդրում
Մատենադարանի տնօրենությունի  հայտարարություն է տարածել՝ դիմելով պատկան միջազգային կառույցներին՝ ձեռնարկելու անհապաղ միջոցներ Ռուբեն...
Աղբյուր` Panorama.am
22:23
Արցախում վառելիքի պահեստի պայթյունից տուժած 5 երեխաների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր
Բժշկական տարբեր կենտրոնների վերակենդանացման բաժանմունքներում շարունակում են բուժումը Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված տասը երեխա, որոնցից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Սա ընդդիմության հերթական ֆիասկոն է. Աննա Կոստանյան
«Ողջ հրապարակում, բոլոր քաղաքացիների շրջանում, համատարած դժգոհություն է։ Հերթական հուսալքությունը, քանի որ էլի հստակ պլան...
Աղբյուր` Panorama.am
21:33
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, թե Արցախի Պաշտպանության նախարարությունը շարունակում է հանձնել իր սպառազինությունը
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ...
Աղբյուր` Panorama.am
21:14
Այս իշխանությունը հող չի սիրում, փող է սիրում. հանրահավաքի մասնակից
«Հանրահավաքներ, հեղափոխություններ ու նման բաներ պետությունների առաջացման ժամանակ լրիվ բնական է, բայց դրանից հետո դրանք տեղի են ունենում...
Աղբյուր` Panorama.am
21:01
«Արցախը կորած չէ, Արցախն այս պահին բռնազավթված է»
«Մասնակցում եմ հանրահավաքին նախ ցույց տալու միջազգային հանրությանը, որ չենք հարմարվել Արցախի կորստի հետ»,-Panorama.am-ին ասում է...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ես Երևանի, Հայաստանի համար էլ եմ վախենում. Բռնի տեղահանված արցախցի
«Զոռով հասել ենք Երևան՝ չորս օրում, շատ վատ, շատ մեծ դժվարություններով»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված...
Աղբյուր` Panorama.am
20:26
Եթե նորմալ ազգային իշխանություն ձևավորվի, շատ բան կփոխվի մեր իրականության մեջ. հանրահավաքի մասնակից
«Առաջին հերթին Նիկոլի հրաժարականին պիտի հասնենք մենք»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է Ազգային կոնիտեի հանրահավաքի մասնակից...
Աղբյուր` Panorama.am
20:13
Արցախից բռնի տեղահանված 100 հազար 480 մարդ արդեն Հայաստանում է
Ժամը 18։00 դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100 հազար 480 անձ է ժամանել Հայաստան։ Հակարիի կամուրջը հատել է 21,076 տրանսպորտային միջոց։...
Աղբյուր` Panorama.am
20:07
Ըստ Ադրբեջանի դատախազության երևակայության՝ ԱՀ ԱԳ նախարարը ներգրավված է եղել բալիստիկ հրթիռների կիրառման մեջ
Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության երևակայության՝  ԱՀ նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը «հանցավոր համայնքի կազմում ներգրավված է եղել...
Աղբյուր` Panorama.am
20:04
Արցախցի Սոսեն արդեն Հայաստանում է
Արցախցի Սոսե Բալասանյանը, ով հրաժարվում էր դուրս գալ Արցախում գտնվող իր հայրական տնից, արդեն Հայաստանում է։ «Չներեք ինձ վեր Ձեզ թողեցի...
Աղբյուր` Panorama.am
19:43
Փաշինյանին հեռացնելու նախօրոք հայտնած գործընթացը չստացվեց, մենք սխալվեցինք. Վազգեն Մանուկյան
«Կհայտարարենք, երբ ենք անում հանրահավաքը։ Իսկ վաղվանից՝ երթեր, բողոքի ցույցեր»։
Աղբյուր` Panorama.am
19:29
Հայաստանը Եվրահանձնաժողովից օգնություն է խնդրել Ղարաբաղից բռնագաղթածներին ընդունելու համար
Հայաստանը դիմել է Եվրահանձնաժողովին՝ Լեռնային Ղարաբաղից բռնագաղթածների զանգվածային ժամանման հետևանքով խնդիրները լուծելու օգնության խնդրանքով։...
Աղբյուր` Panorama.am
19:21
Շտապօգնության մեքենաներով ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել խնամքի կարիք ունեցող շուրջ 20 հոգի
Շտապօգնության ծառայության միջոցով  այսօր Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվեցին խնամքի կարիք ունեցող շուրջ 20 հայրենակից։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:07
«Դու ո՞վ ես, ի՞նչ ես անում այստեղ». Եռաբլուրում քաղաքացին՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին
Սեպտեմբերի 19-20-ի Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի Հանրապետությունում զոհված զինծառայողներին հուղարկավորում են «Եռաբլուր»...
Աղբյուր` Panorama.am
18:52
Փաշինյանը վախենում է Ադրբեջանի հետ կռվել, պատերազմ է հայտարարում Ռուսաստանին. Վազգեն Մանուկյան
«Մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, բայց դրան ներկա էր նաև ռուսական զորքը, որը խաղաղապահ զորք անվան տակ կանգնած էր Արցախում միայն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Ադրբեջանը ձերբակալել է նրանց, ումից վախենում է Նիկոլ Փաշինյանը, այն հատուկ է արված. Ավետիք Չալաբյան
«Այսօր արդեն ակնհայտ է, որ Արցախում տեղի ունեցածը Ալիև-Փաշինյան զույգի ծրագրված գործողության արդյունք էր, և թշնամին դրա մասին բացահայտ...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղակատվություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են.  «Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
18:29
Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ եվրոպական 20 քաղաքներում տեղի կունենան բողոքի ցույցեր
Հոկտեմբերի 5-ին Գրանադասյում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ եվրոպական 20 քաղաքներում տեղի կունենան բողոքի ցույցեր։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:21
Արցախի թեմի առաջնորդ. Վտանգված է մեր ինքնությունը
«Մենք Տիրոջից պետք է խնդրենք իմաստություն համախմբման համար, որովհետև դրա հրամայականն է այժմ»,- Հանրաետության հրապարակում հանրահավաքի...
Աղբյուր` Panorama.am
18:10
Ցանկացած երկրում, բացի Հայաստանից, Նիկոլն արդեն գոյություն չէր ունենա որպես ղեկավար.Վազգեն Մանուկյան
«Պարտադիր չէ, որ ամեն օր տեղի ունենան հանրահավաքներ, բայց այն գործիքներից մեկն է»,-պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
17:58
Բաքուն մեղադրանք է առաջադրել Լևոն Մնացականյանին
Ադրբեջանի կողմից նախօրեին գերեվարված Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին...
Աղբյուր` Panorama.am
17:49
ԼՂ ռուսական համայնքի ղեկավարը Հայաստանում է
Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի հետ ամեն ինչ կարգին է, նա եկել է մտել Հայաստան: ArmeniaSputnik-ին ասել ...
Աղբյուր` Panorama.am
17:27
Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մարդ է զոհվել
Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լա Մոֆե կոմունայում հզոր պայթյունի հետևանքով մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել: «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանը վախենում է Ադրբեջանի հետ կռվել, պատերազմ է հայտարարում ՌԴ-ին. Մանուկյան
20:33 30/09/2023

Փաշինյանը վախենում է Ադրբեջանի հետ կռվել, պատերազմ է հայտարարում ՌԴ-ին. Մանուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}