Իրավունք 15:56 17/08/2016 Հայաստան

«Սասնա ծռեր» խմբի անդամները չեն կարող համարվել քաղբանտարկյալներ. Մասնագետ

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում է տեղադրել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2012 թվականին ընդունած 1900 բանաձևը՝ «Քաղբանտարկյալների սահմանումը» և հորդորել ըստ այդմ, պարզել, արդյո՞ք «ազատության համար պայքարողները» քաղբանտարկյալնե՞ր են, թե՞ ոչ:

Նախ բանաձևի մասին, որում նշվում է հետևյալը.

1. Խորհրդարանական վեհաժողովը հիշեցնում է, որ «քաղբանտարկյալ» տերմինի սահմանումը մշակվել է 2001թ-ին անկախ փորձագետների կողմից Եվրոպայի խորհրդի շրջանակներում, որի Գլխավոր  քարտուղարին հանձնարարված էր գնահատել Հայաստանում և Ադրբեջանում ենթադրվող քաղբանտարկյալների առկայության հարցը՝ Եվրոպայի խորհրդին այդ երկրների անդամակցության կոնտեքստում:

2. Խորհրդարանական վեհաժողովը նշում է, որ վերոնշյալ փորձագետների կողմից առաջ քաշված չափորոշիչների վրա մեծ է 1989թ-ին Նամիբիայի քաղաքացիական պատերազմի օրինակի ազդեցությունը: Այդ օրինակը կիրառվել է երկու պետություններին վերաբերող դեպքերին՝ Եվրոպայի խորհրդին նրանց անդամակցության ժամանակ, և մինչև հիմա երբեք չեն դարձել համակողմանի քննարկման առարկա, ինչպես նաև հավանության չեն արժանացել Խորհրդարանական վերաժողովի կողմից:

3. Վեհաժողովը վերահաստատում է հետևյալ չափորոշիչներն ընդունելու վերաբերյալ իր դիրքորոշումը.

«Անձը, ում անհատական ազատությունը սահմանափակվել է, պետք է դիտարկվի որպես «քաղբանտարկյալ»

ա) Եթե ազատազրկումը տեղի է ունեցել Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայում կամ նրան հարող արձանագրություններում (ECHR) ամրագրված հիմնական երաշխիքներից մեկի կամ մի քանիսի, մասնավորապես՝ մտքի, խղճի և կրոնի ազատության, կարծիքի արտահայտման և տեղեկատվության ազատության, հավաքների և միավոումների ստեղծման ազատության ոտնահարմամբ:

բ)  Եթե ազատազրկումը տեղի է ունեցել բացառապես քաղաքական դրդապատճառներով՝ կապված չլինելով որևէ հանցագործության հետ:

գ) Եթե քաղաքական մոտիվներով դրդված ազատազրկման ժամկետները կամ պայմանները անհամաչափ են այն հանցնաքի հետ, որում մեղադրվում կամ կասկածվում է ազատազրկված անձը:

դ) Եթե քաղաքական դրդապատճառներով անձը ազատազրկվել է խտրական հիմքով՝ ի համեմատություն այլ անձանց հետ:

ե) Եթե կալանավորումը տեղի է ունեցել հետաքննության արդյունքում, որն ակնհայտորեն ընթացել է անարդար կերպով, ինչը պայմանավորված է իշխանությունների քաղաքական մոտիվներով:

4. Անձինք, որոնք ազատազրկվել են ահաբեկչական հանցագործությունների համար, չեն համարվում քաղբանտարկյալներ, եթե նրանց մեղադրանք է ներկայացվել և նրանք դատապարտվել են ազգային օրենսդրություններով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված նմանատիպ հանցագործությունների համար:  (ETS No.5)

5. Վեհաժողովն առաջարկում է Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր երկրների կոմպետենտ կառույցներին քաղբանտարկյալների մասին առկա բոլոր դեպքերը դիտարկել վերոնշյալ չափորոշիչների հիման վրա:

Արա Ղազարյանից փորձեցինք իր տեսակետը հարցնել, արդյո՞ք ինքը որպես մասնագետ, համադրել է բանաձևում սահմանումները և ի՞նչ կարծիքի է:

«Ես ինքս, գտնում եմ, որ այս պահի դրությամբ, որքանով մեզ հայտնի են փաստերը, քաղբանտարկյալ չեն կարող հանդիսանալ: Եթե համեմատում ենք ԵԽ-ի մշակած օբյեկտիվ հատկանիշների հետ, ապա «Սասնա ծռեր» խմբի յուրաքանչյուր անդամ ուղղակի չի համապատասխանում դրանց», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ղազարյանը:

Նա առանձնացրեց բանաձևից հետևյալ կետը՝ «Քաղբանտարկյալ կարող է համարվել անձը, եթե նրա ազատազրկումը տեղի է ունեցել բացառապես քաղաքական դրդապատճառներով՝ կապված չլինելով որևէ հանցագործության կամ իրավախախտման հետ» ու հավելեց. «Հիմա մենք կարո՞ղ ենք ասել, որ այդ անձինք ազատությունից զրկվել են հենց միայն քաղաքական հայացքների համար և հանցագործություն չեն գործել, իրավախախտում չեն արել»:

Ղազարյանի խոսքով, այս փաստաթուղթը ԵԽԽՎ բանաձև է և Հայաստանի համար «ուղեցուցային ու պարտադրող» փաստաթուղթ է: Նա հստակեցրեց՝  նշելով, որ 2012-ին այս բանաձևը ԵԽ-ում ընդունելու պատճառը եղել է ԵԽ-ին Ադրբեջանի և Հայաստանի անդամակցությունը, ըստ երևույթին, այն բանի համար, որ հայտարարվում էր, թե այդ երկրներում այդ տարիներին կան քաղբանտարկյալներ:

Ինչ վերաբերում է հուլիսի 17-ից հետո ոստիկանության Պարեկապահակակետային ծառայության գնդից դուրս ծավալված իրադարձություններին, երբ բազմաթիվ քաղաքացիներ բերման էին ենթարկվում, ինչի արդյունքում շատերն այժմ կալանավորված են, Արա Ղազարյանը նկատեց, որ «որոշ դեպքերում» այս բանաձևի չափորոշիչները համադրելի են:

«Որոշ անձինք կարող են այս չափորոշիչների տակ ընկնել, բայց յուրաքանչյուր գործի դեպքում պետք է այս ուղեցույցով ստուգել: Ասենք՝ երբ ոստիկանությունը առանց ընտրություն կատարելու, մարդկանց ուղղակի ձերբակալում էր այստեղ երկու դրդապատճառ կարող էր ոստիկանությունն ունենալ՝ կամ տվյալ տարածքում քանի որ չարտոնված հանրահավաք էր և պօետք էր հասարակական կարգը վերականգնել, կամ էլ ավելին անել, քան հասարակական կարգի վերականգնումը, իսկ դա արդեն տանում է դեպի նրանց՝ քաղաքական հայացքների պատճառով ազատությունից զրկում: Բայց նույնիսկ եթե դա այդպես է, ապա դա կարճ տևեց՝ մի քանի ժամ», -նկատեց միջազգային իրավունքի մասնագետը:

Մեր դիտարկմանը, թե շարունակում են այդ օրերին բերման ենթարկված և ձերբակալված  մարդիկ մնալ կալանքի տակ, օրինակ՝ «Ժառանգության» ներկայացուցիչները, Մհեր Մազմանյանը և այլք, Ղազարյանն ի պատասխան ասաց, որ պետք է առանձին-առանձին քրեական գործերով ուսումնասիրել, պարզել բերման ենթարկելու, մեղադրանք առաջադրելու հիմքերը,  նոր միայն հայտարարել՝ քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}