Մշակույթ 11:39 29/08/2016 Տարածաշրջան

Բացվել է Ջիվանու տուն-թանգարանը

 Ջավախքի Կարծախ գյուղում օգոստոսի 27-ին նշվել է աշուղ Ջիվանու 170-ամյակը, բացվել է աշուղի տուն-թանգարանը: Այս մասին տեղեկանում ենք javakhq.info կայքից: 

Կարծախ գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցում մատուցվել է սուրբ պատարագ, որն էլ ազդարարել է Ջիվանու 170- ամյակին նվիրված տոնակատարության մեկնարկը։

Այս տարին տարբերվել է մնացած բոլոր տարիներից, քանի որ վերջապես Ջիվանու հայրեին Կարծախ գյուղում վերակառուցվել և բացվել է Ջիվանու տուն-թանգարանի ցուցասրահը։ Աշխարհի տարբեր երկրներից և քաղաքներից, ինչպես նաև Ջավախքի տարբեր շրջաններից հյուրեր էին ժամանել  Ջիվանու հայրենիք: 

Ջիվանու տունը թանգարան դարձնելու նպատակով «Ջավախքին աջակցություն» հիմնադրամ է տրամադրել Ջիվանու ծոռ Սպարտակ Բանգոյանը։ Թանգարանի բացումը ազդարարող ժապավենը կտրելու պատվին արժանացել են Սպարտակ Բանգոյանը,  «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախագահ Սոս Սահակյանը և Վրաստանի խորհրդարանում Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Սամվել Պետրոսյանը։ Պաշտոնական բացումից հետո տեղի է ունեցել նաև տուն-թանգարանի օծման արարողությունը։

Ախալքալաքի շրջանիային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանի խոսքով, օրը պատմական նշանակություն ունի ամբողջ հայության և ջավախահայության համար. «Երբ Կարծախ գյուղում վերանորոգվեց Սուրբ Կարապետ եկեղեցին, միտք առաջացավ հաջորդիվ վերանորոգել Ջիվանու տուն-թանգարանը, որտեղ նա ծնվել և կայացել է որպես աշուղ։ Ջիվանին այն մեծություններից է, ով իրավունք ունի այսպիսի տուն-թանգարան ունենալ։ Թանգարանի բացումը մեծ նշանակություն ունի ոչ միայն համայնքի, այլև ամբողջ հայության համար»,- ասել է նա։

«Տուն-թանգարանը կունենա մշտական աշխատող և յուրաքանչյուր օր կընդունի աշխարհի տարբեր երկրներից ժամանած մշակութասեր հասարակությանը», -տեղեկացրել է Ջավախքին աջակցություն հիմնադրամի նախագահ Սոս Սահակյանը: 

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտքարտուղար,  երաժշտագետ արվեստագիտության թեկնածու Հասմիկ Հարությունյանը ծանոթացրել է թանգարանում տեղ գտած ցուցանմուշներին։ Նրա խոսքով,  ցուցասրահը համալրելը շատ դժվար է եղել, քանի որ ի սկզբանե Ջիվանիից եղել է ընդամենը 9 նկար, սակայն մնացել էր ամենակարևորը՝ Ջիվանու տունը։

«Ցավոք, անձնական իրերը չեն պահպանվել, այդ իսկ պատճառով մենք հանգամանորեն ուսումնասիրեցինք Ջիվանու գործունեությունը, որպեսզի կարողանանք ազգային սեփականություն դարձնել աշուղի տառապանքով ու փառքով լի ուղին»,-նշել է նա։

Թանգարանին ծանոթանալուց հետո հավաքվածները տեղափոխվել են գյուղի հարակից բարձունք, որտեղ սկսվել է միջոցառման համերգային մասը։  

Միջոցառման ավարտին Ջավախքին աջակցություն հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը հայտարարել է, որ արդեն նվիրատվություններ են արվել թանգարանի երկրորդ մասի վերականգման համար և աշխատանքները չեն դադարեցվի։

«Սկսելու ենք վերանորոգել հին տան հատվածը, կահավորել այդ ժամանակին հատուկ հին կահույքով, աշխատանքները շարունակվում են նաև բովանդակային իմաստով, քանի որ ցուցասրահի համար իրեր հավաքագրելու ընթացքում հասկացանք, որ ամեն օր նոր Ջիվանի է բացահայտվում։ Ջիվանին մինչև վերջ ուսումնասիրված չէ, կան բազմաթիվ անհայտ գործեր, որոնք կվերականգնենք և կյանքի կկոչենք»,-նշել է նա և հավելել, որ թանգարանը կհետաքրքրի հատկապես երիտասարդ աշուղագետների և գրաանագետների, ինչպես նաև ամբողջ աշխարհից ժամանած զբոսաշրջիկների։
 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:35
Մեկնարկում է «ԱրմմոնոPlus» թատերական փառատոնը
Ներկայացումների մուտքն անվճար է:
Աղբյուր` Panorama.am
11:25
Վիգեն Սարգսյան. Միշտ պատրաստ եմ կանգնելու մեր բանակի կողքին և շարքում
ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ վարչապետի թեկնածու Վիգեն Սարգսյանի խոսքով, երկրի պաշտպանության հարցերում պետք է համախմբված...
Աղբյուր` Panorama.am
11:20
Նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն նոր սերնդի թղթադրամները
Հայկական դրամի 25-ամյակի առթիվ նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն երրորդ սերնդի թղթադրամները: ՀՀ Կենտրոնական բանկը նոր...
Աղբյուր` Panorama.am
11:15
ՃՏՊ-ների զոհերի հիշատակի միջազգային օրն էր
Նոյեմբերի երրորդ կիրակին նշվում է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների հիշատակի օր։ Օրը հիշեցնում է ՃՏՊ հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
11:10
Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավոտմեքենաների համար
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
11:07
Ջոն Գրինի վերջին բեսթսելերը թարգմանվել է հայերեն
Բեսթսելերների հեղինակ, հանրահայտ ամերիկացի գրող Ջոն Գրինի վերջին ստեղծագործությունը՝ «Անվերջ կրիաներ» վեպը թարգմանվել է հայերեն:...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սիրիայի հարցով հանդիպումը կկայանա Աստանայում նոյեմբերին
Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցով միջազգային հանդիպումը կկայանա նոյեմբերի 28-ին։ Հայտնում է gazeta-ն, որի մասին տեղեկացրել է Ղազախստանի ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
10:47
ԱՄՆ-ում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 80-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների արդյունքում զոհերի թիվը հասել է արդեն 80-ի։ Ըստ ABC News-ի տվյալների, ավելի քան 1200 մարդ...
Աղբյուր` Panorama.am
10:46
Մենք պետք է շատ լրջությամբ պատրաստվենք այս խաղին. Արմեն Գյուլբուդաղյանց
«Իրենց հետ առաջին հանդիպումը դժվար էր մեզ համար, բայց եկել ենք այստեղ նույնպես հաղթանակի համար»։
Աղբյուր` Panorama.am
10:23
Գյումրիում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ է տուժել
Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի փողոցում՝ գազալցակայանի մոտակայքում, այրվում է ավտոլվացման կետ: Այս ահազանը ստացվել է երեկ:...
Աղբյուր` Panorama.am
10:11
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
10:00
NASA. Երկրագնդին սպառնում է փոքր սառցե դարաշրջան
Պատմության մեջ ամենահայտնի օրինակը, որը ստացել է փոքր սառցե շրջան անվանումը, տևել է 1645-ից 1715 թվականը։
Աղբյուր` Panorama.am
09:46
Թուրք քարոզչի արտահանձման հարցը դեռևս չի դիտարկվում. Թրամփ
Միաժամանակ նա չի բացառել, որ այդ հարցին կարող է անդրադառնալ ավելի ուշ։
Աղբյուր` Panorama.am
09:30
Թոմ Հարդին Բրիտանական կայսրության շքանշան է ստացել
Դերասանին մրցանակը հանձնել է արքայազն Չարլզը։
Աղբյուր` Panorama.am
09:16
Ջասթին Բիբերին նախկին հարևանները դատի են տվել
Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը համաձայնության է եկել իր նախկին հարևանների հետ երկար ձգձգվող  դատական գործընթացում։ Գազետա.ռու-ն գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սիրիացի դարբինը քանդակներ է պատրաստում զենքի մնացորդներից
«Այս արձանիկը պատրաստել եմ տանկի մասերից: Մշակումից հետո մետաղի շերտերը վերածվել են դիրիժոր»,- պատմել է նա:
Աղբյուր` Panorama.am
08:24
Սեմերիկովը մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված հարցերը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը մեկնաբանել է  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակման շուրջ  ստեղծված իրավիճակը:...
Աղբյուր` Panorama.am
19:51
Եղանակը՝ առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում` նոյեմբերի 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 18-21-ը սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
19:40
«Կարամազով եղբայրներ» վեպն արգելվել է Քուվեյթում
Վերջին հինգ տարում երկրում արգելվել է ավելի քան 4000 գիրք։
Աղբյուր` Panorama.am
19:32
Աշխարհի ամենագեղեցիկ փողոցը
Տեղի իշխանությունները տարիներ շարունակ փորձում են քայլեր ձեռնարկել՝ Լոմբարդ-սթրիթի արտաքին տեսքը պահպանելու և միաժամանակ այն ավելի հարմարավետ դարձնել ուղղությամբ:
Աղբյուր` Panorama.am
19:20
Մսի ու մսամթերքի արտադրությունն աճել է
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2018 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում մսի արտադրության ծավալներն աճել են 1%-ով՝...
Աղբյուր` Panorama.am
19:11
Apple-ը ֆիլմեր կնկարահանի
Ամերիկյան Apple կորպորացիան կինոարտադրության ոլորտում գործունեություն ծավալող А24 ընկերության հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել և...
Աղբյուր` Panorama.am
19:00
Թեյլոր Սվիֆթը պապարացիներից թաքնվում է ճամպրուկում
Երգչուհին American Music Awards-ում ճանաչվել էր տարվա կատարող։
Աղբյուր` Panorama.am
18:48
«Սպիտակ» ֆիլմի ստեղծման աշխատանքները բարդ էին. ռեժիսոր
Ա. Կոտի խոսքով, որոշել էին նկարահանել ոչ թե ֆիլմ բուն երկրաշարժի մասին, այլ մարդու ներսում տեղի ունեցող երկրաշարժի մասին։
Աղբյուր` Panorama.am
18:33
Մեյը սթրեսից դուրս է գալիս՝ վիսկի խմելով
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատմել է, որ վիսկիի մեկ բաժակն օգնել է իրեն վերականգնվել՝ Կառավարության հետ Brexit-ի պայմանագրի շուրջ հինգ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Հայկական գորգերի արտադրությունը 40,6%-ով աճել է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2018 թվականի երրորդ եռամսյակում զգալի աճել է գորգերի և գորգեղենի...
Աղբյուր` Panorama.am
18:10
Վաղը ժամանակավորապես փակ կլինի Սարալանջի փողոցը
Արմենակյան փողոցից մինչև Լիսինյան-Գլինկա փողոցների խաչմերուկը
Աղբյուր` Panorama.am
18:02
Ռուբեն Մեհրաբյան. Հայաստանը պետք է ծանր ու թեթև անի՝ հասկանալու թե ինչ է անում ՀԱՊԿ կոչվող գազանանոցում
«Նրանք խախտում են ջենտլմենական բոլոր պայմանավորվածությունները, տակտը, բարոյականությունն ու ամեն ինչը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանի արտահերթ զեկույցը ադրբեջանական գնդակոծությունների առնչությամբ
12:16 16/11/2018

Արման Թաթոյանի արտահերթ զեկույցը ադրբեջանական գնդակոծությունների առնչությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}