Մշակույթ 13:39 03/09/2016 Աշխարհում

Տրետյակովյան պատկերասրահն Այվազովսկու ցուցահանդեսի պատճառով երկարացրել է աշխատանքային ժամերը

Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահը սեպտեմբերի 7-ից սկսած կիրակի օրերն ավելի երկար է աշխատելու՝  նկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի շուրջ առաջացած մեծ հետաքրքրության պատճառով:  Այս մասին գրում է Ռիա նովոստին:

Եթե  նախկինում թանգարանն աշխատում էր մինչև 18:00-ին (Մոսկվայի ժամանակով), ապա այժմ՝ մինչև 21:00-ն:

Նշվում է, որ մեկ օրվա ընթացքում  ցուցադրությունը միջինը 5000 այցելու է ունենում: Ցուցահանդեսն արդեն ունեցել է 155 հազար այցելու:

Ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է ավելի քան 200 ցուցանմուշ աշխարհի 17 թանգարանից և 6 մասնավոր հավաքածուից, բացվել է Տրետյակովյան պետական պատկերասրահում հուլիսի 29-ին: 
Ավելի վաղ ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին ասել էր, որ  Տրետյակովյան պատկերասրահում կազմակերպված նկարիչ Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսը հաճախելիությամբ գերազանցել է Վալենտին Սերովի ցուցահանդեսին:

Հիշեցնենք, որ 2017 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հիշարժան տարեթվերի շարքում ընդգրված է Հովհաննես Այվազովսկու հոբելյանը (200-ամյակ):

Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին  Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, Ղրիմում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։
Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ, քանզի ծովը նրա տարերքն էր, հետաքրքրությունների և բնության հանդեպ մեծ սիրո կենդանի մարմնացում: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։
Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։
Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։
Հայ կերպարվեստում բնանկարի ժանրի հիմնադիրն է Հովհաննես Այվազովսկին: Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արվեստը ժամանակի առաջադիմական գաղափարներն արտացոլող խոշոր մշակութային երևույթ է: Համաշխարհային հռչակ վայելող գեղանկարիչն ունեցել է հարյուր քսան անհատական ցուցահանդես, ներկայացրել իր արվեստը ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև եվրոպական երկրներում, Ամերիկայում:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:12
Մեկ օրում հայտնաբերվել է իրավախախտման 1251 դեպք
Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 16492 արձանագրություն։
Աղբյուր` Panorama.am
13:06
ԱԳՆ. Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները կարող են առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան
Մայիսի 31-ին կավարտվի «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի...
Աղբյուր` Panorama.am
13:00
Լուվրը կբացվի հուլիսի 6-ին
Թանգարան այցելելիս պետք է պահպանել անվտանգության կանոնները։
Աղբյուր` Panorama.am
12:53
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Հայաստանի տարածքում մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: ԱԻՆ հաղորդմամբ, օդի...
Աղբյուր` Panorama.am
12:45
Էստոնիայում COVID-19-ի դեպքերի թիվը կազմում է 1865
Անցած 24 ժամվա ընթացքում Էստոնիայում կորոնավիրուսով վարակվածության հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 6-ով՝ հասնելով 1865-ի: Շաբաթ օրը, ըստ...
Աղբյուր` Panorama.am
12:36
Արցախում մեկուսացված է 67 քաղաքացի
Մայիսի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում  կորոնավիրուսով  վարակված 38 քաղաքացիներից 26-ն արդեն առողջացել  են: Ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
12:27
Քաղաքացին ընկել է փոսը
Մայիսի 29-ին, ժամը 11։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասում քաղաքացին ընկել է մոտ...
Աղբյուր` Panorama.am
12:20
«Այլընտրանքային նախագծեր խումբ». Ուշադրություն. լռում է կառավարությունը
«Այլընտրանքային նախագծեր խումբը» տարածած հոդվածում գրում է. «Մենք սատարում ենք կառավարության և վարչապետ Փաշինյանի կոչերին...
Աղբյուր` Panorama.am
12:13
Գլխավոր դատախազությունը՝ ՍԴ դիմումի վերաբերյալ ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի մասին
ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է ներկայացրել  ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի...
Աղբյուր` Panorama.am
12:09
Պենտագոնը ռազմական ոստիկանություն կուղարկի Միննեապոլիս
Պենտագոնը բանակին հրամայել է ամերիկյան ռազմական ոստիկանության ստորաբաժանումները բերել մարտական վիճակի՝ Միննեապոլիսում տեղակայելու համար:...
Աղբյուր` Panorama.am
12:00
Ավելի քան 61 հազար թանգարանային ցուցանմուշ վերականգնման կարիք ունի
2019 թվականին Հայաստանի տարածքում գործել է 100 թանգարան, որից 63-ը Երևանում, 8-ական՝ Լոռու, Շիրակի մարզերում, 5 թանգարան՝ Կոտայքում, 4՝...
Աղբյուր` Panorama.am
11:54
Վրաստանում կորոնավիրուսի վարակի 11 նոր դեպք է հաստատվել
Վրաստանում արձանագրվել  է կորոնավարակի ևս  11 դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության stopcov.ge հատուկ կայքում,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Թրամփը և Մերկելը վիճել են «Հյուսիսային հոսք 2»-ի պատճառով
«Հյուսիսային հոսք 2»-ի շուրջ տարաձայնությունները Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բուռն քննարկումների...
Աղբյուր` Panorama.am
11:41
Տարանտինոն հայտնել է, թե որն է տասնամյակի լավագույն ֆիլմը
Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն տասնամյակի լավագույն ֆիլմ է համարել Դևիդ Ֆինչերի «Սոցիալական ցանց» կինոժապավենը: Նրա խոսքերը փոխանցել է...
Աղբյուր` Panorama.am
11:30
Երվանդ Վարոսյան. Նման բան անպատկերացնելի է անգամ ավտորիտար ու բռնապետական պետություններում
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ժողովրդավարական, իրավական պետության մեջ անպատկերացնելի է պարլամենտում հայտնված...
Աղբյուր` Panorama.am
11:21
Սեուլում կարանտինից հետո բացված թանգարանները կրկին փակվում են
Սեուլում կարանտինից հետո վերջերս բացված թանգարաններն ու պատկերասրահները կրկին փակվում են կորոնավիրուսի բռնկման երկրորդ ալիքի պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
11:12
Շանթ Ուռուտյան. Ժողովուրդ դուք իրո՞ք չեք հասկանում՝ ինչ է կատարվում երկրում
Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի բժշկականի օրդինատոր Շանթ Ուռուտյանը ֆեյսբուքյան էջում գրել է.  «Կարևոր մի քանի փաստի...
Աղբյուր` Panorama.am
11:06
30.05.2020. Կորոնավիրուսի վարակի հայտնաբերման 251 նոր դեպք, մահացել են 10-ը
Նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվել ևս 251 մարդու մոտ, մեկ օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով 10 հիվանդ, որից երեքն, ըստ...
Աղբյուր` Panorama.am
11:03
Թևանյան. Ալիևը մայիսի 28–ին հերթական անգամ ցույց տվեց իր «կառուցողականությունը»
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն տնտեսագիտության թեկնածու Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում «Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
10:57
Ախալքալաքի բերդը հաջորդ տարի կսկսեն վերականգնել
Կորոնավիրուսի համավարակի պատճառով Ախալքալաքի ХI դարի բերդի վերականգնումը, որը նախատեսվում էր 2020 թվականին, հետաձգվել է ևս մեկ տարով: Այս...
Աղբյուր` Panorama.am
10:50
Փաստաբան. Իշխանությունը բառացիորեն մսխեց այն դրական էներգետիկան, որ ձևավորվել էր իր շուրջ իշխանության գալիս
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքան էջում գրել է. «2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունը բացառիկ հնարավորություն էր...
Աղբյուր` Panorama.am
10:43
Մերկելը հրաժարվել է մեկնել G7 գագաթաժողով
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի համաձայնվել մասնակցել «Մեծ յոթնյակի» (G7)  առաջնորդների դեմ առ դեմ հանդիպմանը, որն...
Աղբյուր` Panorama.am
10:36
«Ինտերը» չի ցանկանում գնել Տիմո Վերներին
«Ինտերի» ղեկավարությունը որոշեց չգնել «Լայպցիգ»-ի հարձակվող Տիմո Վերներին, հաղորդում է regnum.ru-ն։...
Աղբյուր` Panorama.am
10:27
Forbes-ը միլիարդատերերի ցուցակից Քայլի Ջեններին հեռացրել է
Հեռուստաաստղ և ձեռնարկատեր Քայլի Ջենները դուրս է մնացել միլիարդատերերի ցուցակից, որը կազմում է «Ֆորբս» ամսագիրը։ kulturomania.ru-ն...
Աղբյուր` Panorama.am
10:20
Գրադարանների հիմնական այցելուներն են՝ 15 և ցածր տարիքային խումբը
2019 թվականին Հայաստանի տարածքում գործել է 670 գրադարան, որից 10-ը՝ մարզային կենտրոնական, 46-ը՝ տարածքային կենտրոնական, 72-ըէ քաղաքային, 519-ը՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
ԱՄՆ-ը խզում է հարաբերությունները ԱՀԿ-ի հետ. Թրամփ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հրաժարվել է իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները, և Վաշինգտոնը խզում է կազմակերպության հետ...
Աղբյուր` Panorama.am
10:10
«Հրապարակ». Մինչև հուլիսի կեսերը Ավինյանը հրաժարական կտա, օրակարգում է նաև Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցը
«Հրապարակ» թերթը գրում է. ««Մինչև հուլիսի կեսերը Ավինյանը հրաժարական կտա. նկատեցի՞ք՝ նախորդ  բրիֆինգին ներկա...
Աղբյուր` Panorama.am
10:07
«Ժողովուրդ». Էդվարդ Նալբանդյանը հանձնաժողովին գցել է նոր պատմության մեջ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամները...
Աղբյուր` Panorama.am
10:04
«Հրապարակ». Արցախում նոր ընդդիմություն է ձևավորվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում նոր իշխանության ձևավորմանը զուգահեռ, նոր ընդդիմություն է ձևավորվում, որի առաջնորդն այս...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Ժողովուրդ». Դատավորները շունչները պահած սպասում են՝ Վարչական պալատը կստեղծվի հին, թե նոր կադրերով
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Գերագույն դատարանի ստեղծման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն իրարանցում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
13:01 08/05/2020

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}