Սպորտ 13:07 16/09/2016 Հայաստան

Ոչինչ չի մոռացվում. Շավարշ Կարապետյանի 40-ամյա վաղեմության սխրանքը

Շավարշ Կարապետյանը հայտնի մարզիկ է, սուզալողի բազմաթիվ մրցանակների դափնեկիր, սակայն համաշխարհային փառքի է հասել ոչ մարզական վաստակի համար։ Շատերն են լսել նրա մասին՝ որպես մարդու, ով փրկել է լիճն ընկած տրոլեյբուսում գտնվող մարդկանց կյանքը։ Բայց դա նրա միակ հերոսությունը չէ...

Իր կարիերան հանուն մարդկանց զոհաբերելու պատրաստ լողորդի պատմությունը նոր սերնդին այնքան էլ հայտնի չէ, չնայած որ նրա օրինակը մատաղ սերնդի դաստիարակության գործում անփոխարինելի է։ Հիշենք, թե ինչ տեղի ունեցավ 1976 թ. այս օրը՝ սեպտեմբերի 16-ին, Երևանում։

Շավարշ Կարապետյանը Երևանյան լճի ափին հերթական պարապմունքն էր անցկացնում, երբ տեսավ, որ տրոլեյբուսը դուրս եկավ մայրուղուց ու սլացավ դեպի լիճը։ Ոչ մի ակնթարթ չտատանվելով՝ նա նետվեց՝ փրկելու մարդկանց։ Սառը և պղտոր ջրում դժվար էր աշխատել, բայց նա արագ կոտրեց տրոլեյբուսի պատուհանը՝ մեկ առ մեկ դուրս հանելով մարդկանց։ Տրոլեյբուսում գտնվող 92 մարդուց 37-ի կյանքը փրկեց։ Մի անգամ էլ, պղտոր ջրում ոչինչ չտեսնելով, դեպի վերև քարշ տվեց կաշվե ծանր նստարանը և միայն ափին հասկացավ իր սխալը։ Հետո դեռ երկար էր մեղադրում իրեն, որովհետև նստարանի փոխարեն կարող էր ևս մեկի կյանքը փրկել։ Դեպքի վայր հասած փրկարարներին հաջողվեց դուրս բերել 20 հոգու, իսկ ևս 9-ը կարողացան ինքնուրույն լողալ դեպի ափ։

Ստացած ծանր վնասվածքների պատճառով Շավաշր Կարապետյանը մեկուկես ամիս անցկացրեց հիվանդանոցում։ Թվում էր՝ այլևս երբեք չի կարողանա վերադառնալ մեծ սպորտ, բայց վերադարձավ, որպեսզի ուղիղ մեկ տարի անց՝ 1977 թ., հաստատի իր 11-րդ և վերջին համաշխարհային ռեկորդը։ Այնուհետև Շավարշն ավարտեց կարիերան։

Ավելի ուշ տրոլեյբուսի ուղևորուհիներից մեկը պատմել է, թե որն էր վթարի պատճառը։ Ուղևորներից մեկը, ով, ըստ տեսքի, երևի նոր էր դուրս եկել բանտից, վարորդից պահանջել է կանգնել Երևանյան լճի ափին, որտեղ կանգառն արգելված էր։ Վարորդը կտրուկ մերժել է, որի պատճառով հանցագործը երկաթյա իրով հարվածել է նրա գլխին։ Տրոլեյբուսը, կորցնելով կառավարումը, մղվել է դեպի լիճ։ Իսկ պաշտոնական փաստաթղթերում այլ վարկած է նշված։ Իբր, վարորդը կորցրել է ղեկավարումը։ Դե իհարկե, Խորհրդային Միությունում նման հանցագործներ չէին կարող լինել, այդ մասին խոսելն ամոթ էր...

Այս վթարից 2,5 տարի առաջ Շավարշ Կարապետյանը կրկին ուղևորների է փրկել՝ հավաքից վերադառնալով Երևան։ Վերելքի ժամանակ ավտոբուսի վարորդն ինչ-որ անսարքություն է նկատել, կանգնեցրել է մեքենան և իջել՝ թերությունը շտկելու համար։ Նա, սակայն, չի անջատել շարժիչը։ Ավտոբուսը, որում 30 մարդ կար, հանկած սկսել է ներքև իջնել՝ թեքվելով դեպի ձորակը։ Կարապետյանը, որին վարորդի տեղից բաժանում էր ապակին, ջարդել է այն, հասել ղեկին ու ավտոբուսն ուղղորդել հակառակ ուղղությամբ։ Իր հարցազրույցներից մեկում լողորդն ասել էր, որ պարզապես ղեկին բոլորից մոտ էր գտնվում, բացի այդ, դեռ 4 տարեկան է եղել, երբ հայրը նրան սովորեցրել է մեքենա վարել։

1985 թ. Շավարշ Կարապետյանն այն կամավորներից մեկն էր, ով հայտնվեց այրվող Մարզահամերգային համալիրում՝ մարդկանց կյանքը փրկելու համար։ Այդ ժամանակ նա արդեն ավարտել էր իր մարզական կարիերան և հասցրել էր մի քանի տարի, որպես ինժեներ, աշխատել գործարանում։ Մոտ կես ժամ տևեց պայքարը կրակի հետ։ Շավարշն աշխատեց փրկարարների հետ ու փրկեց մի քանի հոգու կյանք։ Ստացած այրվածքներից կրկին հայտնվեց հիվանդանոցում։

Բայց առաջին անգամ Կարապետյանը մարդու կյանք է փրկել, երբ դեռ չափահաս չէր։ 1969 թ. նա պարապմունքից հետո հանգստանում էր լողավազանի 10 մետրանոց աշտարակի վրա, երբ տեսավ, որի ջրի մակերևույթին անշարժ մարդ կա՝ դեմքով դեպի ջուրը։ Նա ցատկեց աշտարակից, լողաց դեպի խեղդվողը և հանեց ջրից։ Շտապ ժամանած բժիշկը մարդուն պոկել է մահվան ճիրաններից։

Կարապետյանը մի անգամ էլ ստիպված էր բժշկի դեր կատարել ու փրկել հարևան տղայի կյանքը։ Նրանց բնակարանի կողքին ապրում էր մի ընտանիք, որի երեխաներից մեկը մահացել էր ջղաձգության հերթական նոպայից, իսկ երկրորդը նույն հիվանդությունն ուներ։ Վերջինիս նոպաներից մեկի ժամանակ հայրն ուշաթափվում է, իսկ մայրը վազում է հարևաններին օգնության կանչելու։

«Ես վազեցի օգնության։ Տեսա, որ դուռը բաց է, իսկ ամուսինն ուշաթափ է։ Տղայի լեզուն արդեն կուլ էր գնացել, նա խեղդվում էր,- ավելի ուշ պատմել է Կարապետյանը։- Գդալի օգնությամբ բացեցի երեխայի բերանը, և նա սկսեց շնչել»։

Շավարշ Վլադիմիրի Կարապետյանը ծնվել է 1953 թ. մայիսի 19-ին, Վանաձոր քաղաքում, Վլադիմիր ու Հասմիկ Կարապետյանների ընտանիքում։ Ծնողները նրան Շավարշ են անվանակոչել՝ ի պատիվ Հայրենական Մեծ պատերազմում զոհված հարազատներից մեկի։

Ցավոք, Խորհրդային Միությունում նա հերոսի կոչում չստացավ։ Նրան արժանացրեցին «Պատվո նշան» շքանշանի։ 1978 թ. օգոստոսի 8-ին խորհրդային աստղագետ Նիկոլայ Չեռնիխը բացահայտեց մի աստերոիդ՝ 3027 համարով և այն անվանեց Շավարշ՝ ի պատիվ հերոս լողորդի։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:47
Ուժային կառույցի առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «ԶԼՄ-ների տարածած կադրերից պարզ երևում է, որ այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
23:33
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
Գորիս տեղափոխվելուց հետո, ինչ նպատակով են ռուս սահմանապահները վերադարձել Արցախ, Տավուշում ու առհասարակ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները...
Աղբյուր` Panorama.am
23:11
Բաղանիսի հարևանությամբ բնակիչները նոր սյուներ են նկատել
Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որ նախկինում այդտեղ չէին։ Այդ մասին հայտնում է «Ազատություն»...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պարզ չէ, թե այս պահին որտեղ է գտնվում Սուրեն Պետրոսյանը.Սուրեն Սարգսյանը՝«Իմնեմնիմի»-ի եթերում
Մեկնարկել է «Իմնեմնիմի»-ի  փոթքասթի հերթական թողարկումը, հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
22:38
Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու. Ռոբերտ Քոչարյան
«Ավելի լավ, քան Արշակ սրբազանն ասաց երեկ, դժվար է ասել։ Իմ տպավորությամբ, կարելի է այդ ելույթը դնել ու մի հազար անգամ կրկնել։ Ամեն ինչը...
Աղբյուր` Panorama.am
22:27
2023 թվականի սեպտեմբերի 19-ին ԼՂ-ի վրա հարձակումից հետո 42 հայ է անհետ կորել. ԱՄՆ պետդեպարտամենտ
«Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100,000 էթնիկ հայ բնակիչներ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում փախել են Հայաստան՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
Ադրբեջանի նման պնդումները դուրս են դատարանի՝ գործի քննության ժամկետային շրջանակից. Լոուրենս Մարտին
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինն անդրադարձավ դատարանի ժամկետային...
Աղբյուր` Panorama.am
21:34
«Բևեռ» շարժման մասնակիցները ուժի կիրառմամբ բերման են եթարկվել
«Բևեռ» շարժումն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ոստիկանությունը աննախադեպ ուժ կիրառեց. գետին գցելով` բերման ենթարկեցին...
Աղբյուր` Panorama.am
21:19
Վերջոււմ՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տարածել է հետևյալ հայտարարությունը....
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ Սրբազանը նախանշեց տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Բագրատ Սրբազանն այսօրվա իր հարցազրույցում երկու կարևորագույն գաղափարական առանցքի բանաձևմամբ, ըստ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ Վալերի Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
20:15
Դատապարտում ենք այս ինքնաբուխ շարժումն առաջնորդողների դեմ հալածանքների և հեղինակազրկման ուղղորդված արշավը․ հայտարարություն
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վերջին օրերին Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
20:04
Պետք է սովորենք մեր հույսը դնել Աստծո վրա․ Թովմաս Առաքելյան
«Սա մեր բնական կյանքն է։ Հիմա այս իրավիճակի հետ կապված է պարզապես մարդկանց ուշադրությունը կենտրոնացել, որ հոգևորականներն այստեղ են, գնում...
Աղբյուր` Panorama.am
19:38
Ժխտողականությունը ոչ թե բարոյական, այլ անվտանգային դաշտի իրական սպառնալիք է․ Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը գրել է. «Ցեղասպանությունը ողբերգություն լինելուց առաջ` հանցագործություն է: Ցեղասպանի...
Աղբյուր` Panorama.am
19:22
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին ՁՎՊ-ի դիմաց են
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին ՁՎՊ-ի դիմաց են։ Այս մասին տեղեկանում ենք Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից։ Նշենք, որ երեկ Տավուշի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:12
Կամո գյուղում այրվել է տուն և անասնագոմ
Ապրիլի 24-ին, ժամը 15:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամո գյուղում այրվում են...
Աղբյուր` Panorama.am
18:59
Խաղաղության Նոբելյան մրցանակը կօգնի՞ ազատել Ռուբեն Վարդանյանին․ իրավապաշտպանի կարծիքը
Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Բաքվի բանտում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար,...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՀՀ իշխանություններն, առանց սահմանազատման, միանգամից սահմանագծում են իրականացնում․ Օհանյան
 ՀՀ իշխանությունները միանգամից սահմանագծում են իրականացնում, մինչդեռ պետք էր այն  իրականացնել սահմանազատումից հետո։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:15
Առանց 1915-ի ցեղասպանության հարցը քննարկելու ժողովրդավարեցումը հնարավոր չէ․Էրեն Քեսքին
Թուրքիայի Մարդու իրավունքների միության (İHD) նախկին համանախագահ Էրեն Քեսքինն անդրադարձել է 1915-ին Օսմանյան կայսրության գոյության տարիներին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մատենադարանում Ժամանակավոր ցուցադրության է ներկայացվել ձեռագրի ՝ Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթողի մասին էջը
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, Մատենադարանում ցուցադրության է ներկայացվել «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը: Ցուցադրվող...
Աղբյուր` Panorama.am
17:54
Ջերմաստիճանը կհասնի +33-34 աստիճանի
Հայաստանի տարածքում ապրիլի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-29-ին...
Աղբյուր` Panorama.am
17:38
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում
«Մերժիր գժին» գրությամբ սպիտակ շաիկներ հագած բազմաթիվ քաղաքացիներ այսօր հավաքվել էին Հանրապետության հրապարակում։ ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն է Երկրապահին պաշտպանում, ով փողը տալիս է, նա էլ երաժշտությունն է պատվիրում. Մանվել Եղիազարյան
«Մենք այսօր թույլ չենք, մեզ այդպես սարքել են։ Մեծ երկրներն ամեն ինչ արել են, որպեսզի ազգային ոգին կոտրվի և ժողովրդին հասցնեն այս վիճակին։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Չալաբյան. Նրանք, ովքեր կատարել են այս զազրելի հանցագործությունը, անձնապես հայտնի են
«Երեկ վարչախբի անուղեղ և անպատիվ կամակատարները դաժան ծեծի էին ենթարկել Տավուշի դիմադրության ակտիվ դեմքերից մեկին, պահեստազորի գնդապետ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Սոցցանցերի ամենախորը վերլուծությունը
Նիկոլ Փաշինյանի կնոջ ինչ-որ տեղ գնալը միշտ դառնում է հանրության քննարկման առարկա՝ եթե լուսանկարվի այդտեղ՝  կհանձնի, կամ գնացել է...
Աղբյուր` Panorama.am
16:56
Տիգրան Մանսուրյան. Չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել
«Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է այսօր»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:41
Վթարային ջրանջատում Գեղարքունիքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
16:39
Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
«Կանխելու միայն մեկ ձև կա՝ իրենց ուղարկել իրենց տեղերը»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին, այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
«Այսօր մեր սրբադասված նահատակների հիշատակի օրն է և, առաջին հերթին, մեր հարգանքի և խոնարհումի ընծայումն և բարեխոսության հայցումն է իրենցից։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}