Տնտեսություն 09:57 27/09/2016 Հայաստան

Սպառողների իրավունքների պաշտպանն իրավապահների ուշադրություն է հրավիրում «Forpostart production» ընկերության գործունեության վրա

«Լենինգրադ» խմբի երևանյան համերգը չեղյալ հայտարարելուց հետո «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Հայաստանի իրավապահ, հարկային մարմինների, կառավարության ուշադրությունը հրավիրում է համերգների կազմակերպմամբ զբաղվող «Forpostart production» ընկերության գործունեության վրա:

Հիշեցնենք, որ սա նույն ընկերությունն է, որ կազմակերպում էր իտալացի հանրահայտ երգիչ Էրոս Ռամազոտիի համերգը:

Ռամազոտիի համերգի տոմսեր գնած քաղաքացիների մեծ մասին մինչ այս պահը (համերգը պետք է կայանար այս տարվա ապրիլին)  չեն վերադարձվել տոմսերի գումարները: Ավելի վաղ չեղյալ էր հայտարարվել այս ընկերության կողմից կազմակերպվող Իրինա Ալեգրովայի երևանյան համերգը:

Ռամազոտիի համերգի տոմսեր գնած քաղաքացիները դիմել են դատարան՝   գումարները վերադարձնելու պահանջով, Արաբկիր և  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 30-ին տեղի կունենա դատական առաջին նիստը

«Ռամազոտիի համերգը չեղյալ հայտարարելուց հետո պետական որևէ կառույց չգնաց ուսումնասիրություն կատարելու, թե այդ ընկերությունը քանի՞ տոմս էր վաճառել, վաճառքից գոյացած գումարից ինչքա՞ն է ծախսել, ընկերության հաշվեհամարին որքա՞ն գումար կա: Ավելին այս նույն ընկերությունը փորձ արեց «Լենինգրադ» խմբի համերգը կազմակերպել: Այսինքն այս ընկերությունը սպառողներին պարբերաբար խաբում է»,-պետական մարմինների անհրաժեշտ քայլերը մատնանշեց ՀԿ նախագահը:

Բ. Պիպոյանի խոսքով, իրավապահները պետք է ուսումնասիրեն, արդո՞ք այս ընկերության գործունեությունը տնտեսական հանցագործություն չէ:

«Հարկային մարմինները պետք է պարզեն վաճառքի ծավալները, ծախսերը: Կառավարությանը հորդորում եմ նմանատիպ պրոցեսների նկատմամբ լինել ուշադիր, տնտեսվարողը չպետք է կայանա սպառողների հաշվին: Նման համերգների կազմակերպման գործում մշակույթի նախարարությունը ձեռքերը լվացել ու հետ է կանգնել: Էս երկրում ո՞վ ինչ ուզի, կարող է անել: Ես վաղը կարող եմ հայտարարել, որ Ռեյ Չարլզին բերում եմ Հայաստան: Ովքեր չիմանան նա մահացել է, տոմս առնեն, տոմսերը վերցնե՞մ, փախնե՞մ»,-ասաց նա:

«FORPOSTART PRODUCTION» ընկերության  «Ֆորպոստարտ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Զարինե Մխեյանը Panorama.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան մասնավորապես նշել է. «Էրոս Ռամազոտտիի համերգի չեղյալ հայտարարման պահին իրացվել էր համերգի տոմսերի մոտ 30%-ը: «FORPOSTART PRODUCTION» ընկերությունը՝ իր կողմից իրականացվող այլ պրոյեկտներից ստացված շահույթի հաշվին, ս/թ սեպտեմբերի 2-ին մեկնարկեց Էրոս Ռամազոտտիի չեղարկված երևանյան համերգի տոմսերի վերադարձի գործընթացը` փուլային կարգով: Երկրորդ փուլն իրականացվեց ս/թ սեպտեմբերի 15-ին, որին կհաջորդեն ևս 3 փուլեր: Այս պահի դրությամբ իրականացվել է համերգի իրացված տոմսերի մոտ 10%-ի վերադարձ և գումարների փոխահատուցում քաղաքացիներին… Գործընթացի ավարտի ստույգ ժամկետներ նշել չենք կարող, քանի որ գործընթացի իրականացումը կախված է մի շարք հանգամանքներից: Սակայն ակնկալվում է այն ավարտել մինչև տարեվերջ»:

Բաբկեն Պիպոյանն այս առումով ընդգծում է, սպառողին չի հետաքրքրում, թե ում հետ ինչ պայմանավորվածություն ունի ընկերությունը, ինչ ֆինանսական միջոցներով է  վերադարձնում տոմսերի գումարները:

«Դա սպառողի  խնդիրը չի՝ ինքը պայմանագիր ունի ռուսական ընկերության հետ, ռուսականը՝ իտալականի...:  Մեզ հետաքրքրում է մի բան՝ սպառողին պետք է վերադարձվի տոմսի գումարը: Հիմա չի բացառվում, որ իտալական ընկերությունն էլ պայմանագիր ունենար բելգիական ընկերության հետ, վերջինս էլ պայմանագիրը կնքած լիներ Բրեդ Փիթի ու Անջելինա Ջոլիի ամուսնության վկայականով, նրանք էլ հիմա ամուսնալուծվել են, վկայականը չկա, սպառողի ի՞նչ գործն է»,-ասաց նա:

ՀԿ նախագահի խոսքով, կառավարությունը՝ մասնավորապես մշակույթի նախարարությունը պետք է մշակի ու ընդունի  ընթացակարգ՝ սահմանելով, թե ովքեր կարող են զբաղվել համերգների կազմակերպմամբ, որ դեպքերում է  ընկերությանն արգելվում նման գործունեությամբ զբաղվել:

«Պետք է կանոնակարգել իրավահարաբերությունները, տնտեսվարողը չի կարող ինչ ուզի՝ սպառողի գլխին բերի: Հարկային մարմիններին խնդրում եմ պարզել, թե ինչքան տոմս է վաճառել ընկերությունը, ինչքան ծախս է արել, կար ակտիվներում այնքան գումար, որպեսզի կարողանար վերադարձնել քաղաքացիների տոմսերի գումարը: Իրավապահ մարմիներին հորդորում եմ ուսումնասիրել, հասկանալ, արդյոք այդ ընկերության գործունեության մեջ հանցակազմ չկա: Առաջին դեպքը չէ, որ համերգը չի կայանում, ժամկետներն է խախտում»,-նշեց Պիպոյանը, նման գործունեությունն անընդունելի համարելով:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}