Տնտեսություն 12:16 28/09/2016 Հայաստան

Մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանը դիրքերը բարելավել է 3 կետով

Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած «2016-2017 համաշխարհային մրցունակության մասին զեկույցում» (ՄՀԶ) Հայաստանը 3 կետով բարելավել է դիրքը` 138  երկրի շարքում զբաղեցնելով 79-րդ տեղը: Անցած տարի Հայաստանը 140 երկրի շարքում զբաղեցրել է  82-րդ տեղը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը` ներկայացնելով զեկույցի հիմնական արդյունքները:

Նրա խոսքերով՝ այսօր Հայաստանի տնտեսությունը կրում է գլոբալ և ներքին միջավայրերի անկայունության ազդեցությունը, գլոբալ տնտեսությունում տեղի են ունենում արագ փոփոխություններ, մասնավորապես՝ կապված արդյունաբերական հեղափոխության, տեխնոլոգիական լուրջ  փոփոխություններ հետ: «Հայաստանի առջև ծառացել են նոր մարտահրավերներ՝ կապված արտաքին անվտանգության, ինչպես նաև երկրի  սոցիալ-տնտեսական խնդիրների հետ»,- ասաց Մանուկ Հերգնյանը:

Նա նշեց, որ հետճգնաժամայաին վերականգնումից հետո՝ 2013թ-ից Հայաստանի տնտեսությունը հայտնվել է դանդաղ աճի իրավիճակում: Տնտեսության առաջատար ոլորտների  առաջին եռամսյակում գրանցված աճի համեմատաբար բարձր տեմպը զգալիորեն նվազել է 2-րդ կիսամյակում:

Ըստ նրա՝ վերջին 7 տարիներին արտահանման աճի տեմպը գերազանցել է ներմուծմանը,  սակայն այն անընդհատ նվազել է և գրանցել  4,4 տոկոս անկում 2015թ-ին:  2016թ-ի առաջին 7 ամիսներին նկատվել է արտահանման աճի դրական դինամիկա:

Ինչ վերաբերում է օտարերկրյա ներդրումներին, ապա, ըստ Մանուկ Հերգնյանի,  ներդրումների  ծավալների անընդհատ  նվազող տեմպն ազդանշան է երկրի ցածր ներդրումային գրավչության և աճի հնարավորությունների  սահմանափակության վերաբերյալ:

Նշվեց նաև, որ պետության կողմից արտաքին ֆինանսական միջոցների ներգրավման կարողությունը ևս խիստ սահմանափակվել է՝ պարտքային բեռի ՀՆԱ-ի նկատմամբ 50% սահմանաչափին հասնելու պատճառով:  

Ինչ վերաբերում է զեկույցին, ապա դրա համաձայն՝ Հայաստանը առաջընթաց է գրանցել գործարարության կատարելագործվածության (16 կետ), նորարարության (20 կետ), ինստիտուտների (10 կետ), ապրանքների շուկայի արդյունավետության (5 կետ), ֆինանսական շուկայի զարգացվածության (4 կետ), աշխատուժի շուկայի արդյունավետության (3 կետ) մասով:

Փոքր զարգացումներ են գրանցել նաև առողջապահության և տարրական կրթության (2 կետ), բարձրագույն կրթություն և վերապատրաստում (1 կետ ) հենասյուների ցուցանիշները: Միաժամանակ վատթարացել են մակրոտնտեսական միջավայրի (16 կետ), շուկայի չափի (4 կետով) ցուցանիշները:

Մ.Հերգնյանը նշեց, որ բիզնես սկսելու հետ կապված գործընթացների և ժամկետների բնագավառը հաստատուն կերպով ներկայանում է Հայաստանի ուշագրավ առավելությունների շարքում: Հայաստանի ուշագրավ առավելություններին են դասվում նաև հարկման ցածր բեռը և աշխատանքի ընդունման/հեռացման ճկունությունը։ Մրցակցային թերություններն այնպիսի կարևոր ոլորտներում են, ինչպիսիք են ֆինանսավորումը տեղական կապիտալի շուկայի միջոցով, նավահանգստային ենթակառուցվածքի որակը (այն երկրները, որոնք չունեն ելք դեպի բաց ծով, գնահատում են ամենամոտ նավահանգիստը):

Նշենք նաև, որ զեկույցի համաձայն` առաջատար երեք երկրները շարունակում են մնալ Շվեյցարիան, Սինգապուրը և ԱՄՆ-ը: Մրցունակությամբ առաջին հնգյակում են նաև Նիդերլանդները և Գերմանիան: ԱՊՀ տարածաշրջանի (ներառյալ Վրաստանը) երկրների խմբում զգալի առաջընթաց են արձանագրել Վրաստանը (7 կետով), Ադրբեջանը (3 կետով), Տաջիկստանը (3 կետով) և Ռուսաստանը (2 կետով): Զգալի հետընթաց են արձանագրել Մոլդովան (15 կետով) և  Ղազախստանը (11 կետով):



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին
Այս տարի երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրը կնշվի փետրվարի 8-ին։  Տեղեկանում ենք Արարատյան հայրապետական թեմի...
Աղբյուր` Panorama.am
19:51
Երևանի բազմապրոֆիլ հիվանդանոցներում առկա է հիվանդներին ընդունելու խնդիր
Սեզոնայնության հետ կապված հիվանդանոցները ծանրաբեռնված են և  հիվանդ  ընդունելու  խնդիր են ունենում։  Շատ հաճախ հիվանդները...
Աղբյուր` Panorama.am
19:42
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով
Հունվարի 18-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 19-ին և 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը և 21-22-ը սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
19:35
Դիզայներ Ժան Պոլ Գոտյեն հանդես կգա վերջին ցուցադրությամբ
Ֆրանսիացի հագուստի մոդելավորող, դիզայներ Ժան Պոլ Գոտյեն հայտարարել է, որ հունվարի 22-ին Փարիզի Շատլե թատրոնում  կայանալու է շոու, որը...
Աղբյուր` Panorama.am
19:25
Դահուկավազքի առաջնություն Աշոցքում շարունակվում է
Աշոցքում շարունակվում է նախօրեին  մեկնարկած Հայաստանի դահուկավազքի առաջնությունը: Մրցումներին մասնակցում են Գյումրիի, Աշոցքի, ...
Աղբյուր` Panorama.am
19:18
Մեքսիկայում սերիալի նկարահանումների ժամանակ երկու դերասան է մահացել
Նրանք նկարահանվում էին «Ճշմարտության առջև առանց վախի» սերիալում:
Աղբյուր` Panorama.am
19:08
Ադրբեջանի քաղաքացին Վրաստանում 10 տարվա ազատազրկման է դատապարտվել
Վրաստանում տասը տարվա ազատազրկման է դատապարտվել Ադրբեջանի քաղաքացի Խ.Գ-ն։ Դատարանն ապացուցված է համարել նրա մեղքը։ «Գրուզիա...
Աղբյուր` Panorama.am
18:58
Ճապոնացիների 80 տոկոսը կողմ է մահապատժի պահպանմանը
Ճապոնացիների ավելի քան 80 տոկոսը կողմ են արտահայտվել երկրում մահապատժի պահպանմանը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, նման հետազտության տվյալներ է...
Աղբյուր` Panorama.am
18:47
Հունվարի 20-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում ու չորս մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
18:41
Աղոթք Սուրբ Գայանեում՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով
Արցախի թեմի բոլոր եկեղեցիներում, Սուրբ Պատարագից անմիջապես հետո, նույնպես կատարվելու է հոգեհանգստյան կարգ՝ Բաքվի ջարդերին զոհ դարձած հայորդիների համար։
Աղբյուր` Panorama.am
18:35
Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջատարը փոխվել է
Ֆրանսիական LVMH (Moet Hennessy — Louis Vuitton)  ընկերության ղեկավար Բեռնար Առնոն աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային ցուցակում...
Աղբյուր` Panorama.am
18:26
Լուվրը վերականգնել է բնականոն աշխատանքը
Փարիզում Լուվրը վերականգնել է իր բնականոն աշխատանքն այն բանից հետո, երբ նախօրեին կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող ցուցարարներն ...
Աղբյուր` Panorama.am
18:18
Բեռլինում տրակտորների մասնակցությամբ բողոքի ակցիա է անցկացվել
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում 15 հազար մարդ փողոց է դուրս եկել՝ բողոքելով գյուղատնտեսության ոլորտում պետության իրականացրած քաղաքականությունից։...
Աղբյուր` Panorama.am
18:08
Փորձել են հրկիզել փարիզյան «Ռոտոնդան»
Այնտեղ հանգստացել է Շագալը, Պիկասոն ու Մակրոնը
Աղբյուր` Panorama.am
17:59
Պայթյունի հետևանքով Սոմալիում երեք մարդ մահացել է, ևս 20-ը՝ վիրավորվել
Մահապարտը Սոմալիի հարավում գտնվող Աֆգոյ քաղաքում ավտոմեքենա է պայթեցրել։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, պայթյունի հետևանքով երեք մարդ...
Աղբյուր` Panorama.am
17:48
«Կիա»-ով կնոջը բերման են ենթարկել տղամարդուց շորթում կատարելու փաստով
Հունվարի 15-ին  40-ամյա մի տղամարդ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր տվել, որ իրեն ծանոթ մի կին, արատավորող...
Աղբյուր` Panorama.am
17:36
10 հայ ըմբիշ՝ Նիսի մրցաշարում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը` 10 ըմբիշով, մեկնել է ֆրանսիական Նիս քաղաք`միջազգային մրցաշարի մասնակցելու:...
Աղբյուր` Panorama.am
17:25
Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին ժամը 18:00-ին Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող Էրեբունի սգո սրահում:...
Աղբյուր` Panorama.am
17:03
Հայտարարություն. Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս ժխտում են իրենց ցեղասպան գործողությունները
Գումարվել է Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստ
Աղբյուր` Panorama.am
16:49
Լոռին երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը նիգերիացի հարձակվողի հետ
«Լոռի» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը հարձակվող Նվանի Իկեչուկվուի հետ։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
16:38
Արցախի ՄԻՊ. Ադրբեջանն իր հասարակությանը փորձում է պատրաստել պատերազմի
«Ադրբեջանը գնալով ավելի ու ավելի քիչ է պատրաստվում խաղաղության, հակառակը՝ և սպառազինության առումով, և հայատյացության քաղաքականության ...
Աղբյուր` Panorama.am
16:29
Փաշինյանը ծանոթացել է CARD հիմնադրամի գործունեությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամ: Շրջայցի ընթացքում հիմնադրամի ղեկավարը կառավարության...
Աղբյուր` Panorama.am
16:15
11 դպրոց չի ապահովել համապատասխան ջերմաստիճան
Երևանի և Կոտայքի 11 դպրոցի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել
Աղբյուր` Panorama.am
16:02
Արտակ Բեգլարյան. Ադրբեջանը պետք է պատասխանատվություն ստանձնի հայատյացության քաղաքականության համար
«Բավքի հայերի ջարդերն ադրբեջանահայության էթնիկ զտման վերջին ծանր հարվածն էր: Ցավոք սրտի, առ այսօր չունենք հստակ քանակ, թե որքան զոհեր ու...
Աղբյուր` Panorama.am
15:53
Գեորգի Կուտոյանն ընտանիքի անդամներին տեղեկացրել էր իր բնակարանում երկու- երեք օր հանգստանալու մտադրության մասին
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական և այլ դատավարական,...
Աղբյուր` Panorama.am
15:42
«Մեդիա Պաշտպան»-ն անընդունելի է համարում լրատվականների նմանօրինակ գործողությունները
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է լրատվականների՝ էթիկայի կանոններից դուրս գործողությունները։ «Երեկ ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
15:32
Գլխավոր դատախազ. Ողջ գործիքակազմով ապահովելու ենք տեղի ունեցած ողբերգության բոլոր պատճառների ու հանգամանքների բացահայտումը
Գեորգի Կուտոյանը հանդես է եկել իբրև խորաթափանց, ինտելեկտուալ, արհեստավարժ պաշտոնյա
Աղբյուր` Panorama.am
15:25
Դիլիջանը հրաժեշտ է տվել 10 ֆուտբոլիստի
ՖԱ «Դիլիջանը» փոխադարձ համաձայնությամբ խզել Է 10 ֆուտբոլիստի հետ պայմանագրերը։ Ըստ ակումբի մամուլի ծառայության, հեռացել են...
Աղբյուր` Panorama.am
15:11
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը չինական Սյամին քաղաքում կազմակերպել է ֆլեշմոբ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2020 թվականը դիմավորել է Չինաստանում, որն այսօր դասական կատարողական արվեստի կարևորագույն կենտրոններից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ դեպի միապետություն ճանապարհի վերջին օղակն է մնացել. Արսեն Բաբայան
12:01 27/12/2019

ՍԴ դեպի միապետություն ճանապարհի վերջին օղակն է մնացել. Արսեն Բաբայան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}