Մշակույթ 16:10 03/10/2016 Հայաստան

«Հայ Ֆեստ»-ում այսօր «Մաքսիմ Գորկու» թատրոնի (Գերմանիա) «Հոգիների աճուրդն» է

«Հայ Ֆեստ» միջազգային 14-րդ թատերական փառատոնի շրջանալում այսօր Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կցուցադրվի «Մաքսիմ Գորկու»  թատրոնի (Գերմանիա) «Հոգիների աճուրդ» ներկայացում-դասախոսությունը՝ կանադահայ դերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանի ռեժիսուրայով:

Լրագրողների հետ հանդիպմանը Արսինե Խանջյանն ասաց, որ ներկայացումը պատրաստվել է Բեռլինում երեք շաբաթվա ընթացքում: Ներկայացման մեջ խաղում են հենց «Մաքսիմ Գորկու»  թատրոնի դերասանները: Նման ներկայացմամբ հանդես գալու առաջարկություն Արսինե Խանջյանը ստացել է թատրոնի տնօրենից:

««Մաքսիմ Գորկին»  պետական թատրոն է, այսինքն հավելյալ հետաքրքրական է նման ներկայացմամբ հանդես գալը: Այսօր փաստերով արդեն գիտենք Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության և Գերմանիայի դաշնակցային հարաբերությունների մասին, այսինքն Գերմանիան նույնպես իր մասնակցությունն է ունեցել Ցեղասպանությանը, իսկ արդեն Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ինքն է իրականացրել ցեղասպանության հրեաների նկատմամբ»,- նշեց նա:

Ներկայացումը Գերմանիայում արդեն  ցուցադրվել է երկու անգամ՝ անգլերեն և գերմաներեն:

«Ավրորա Մարդիգանյանի պատմությամբ գերմանացիները ծանոթացան նաև իրենց պատմությանը»,- ընդգծեց Ա.Խանջյանը:

Դերասանուհի Էլմիրա Վահրամին նշեց, որ իր համար մեծ պատիվ է ներկայացնել  Ցեղասպանությունից փրկված Ավրորա Մարդիգանյանի պատմությունը: Ըստ նրա, շատ կարևոր է այս պատմության ներկայացումը հենց Գերմանիայում:

Դերասան Թաներ Շահինթյուրքը, ով նախ ասաց, որ ինքն արմատներով թուրք է, բայց ծնվել և մեծացել է Գերմանիայում, ապա նշեց, որ իր համար մեծ պատիվ է լինել այս հրաշալի և իմաստալից ներկայացման մաս, այսպես նաև ինչ-որ չափով իր հերթին կփոխհատուցի իր նախնիների կատարած ոճրագործության համար:

«Իմանալով, թե Թուրքիայում ինչպես են վերաբերում այս պատմությունը՝ հերքում են, չեն ընդունում, մերժում եմ, իբրև դերասան իմ ջանքերն եմ  ներդնում ներկայացման միջոցով իմ ազգակիցների կեցվածքը փոխելու ուղղությամբ»,- ասաց դերասանը:

Թուրք արմատներով դերասանի խոսքով՝ մեծ պատիվ է իր համար լինել Հայաստանում ու հենց այս ներկայացմամբ:

«Երեկ գնացել եմ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Բառեր չեմ գտնում ճիշտ արտահայտելու այն, ինչ զգացել եմ երեկ»,- ասաց նա՝ հավելելով, որ լավ կլինի այս ներկայացումը բեմադրել նաև Թուրքիայում:

Արսինե Խանջյանն ասաց, որ գերմանական թատրոնի տնօրենը նույնպես նման ցանկություն ուներ, կապեր էլ ունեն Թուրքիայում, սակայն հուլիսի 16-ին Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո այսօր, համենայնդեպս, արգելքներ կլինեն:

Ավրորա Մարդիգանյանի իրական անունն Արշալույս Մարտիկյան էր։ Նա ծնվել է 1901թ. Դերսիմ գավառի Չմկածագ քաղաքում (այժմյան Թուրքիայի Թունջելիի գավառ), ունևոր ագարակատիրոջ և մետաքսագործի ընտանիքում։ Արշալույսը ութ երեխաներից երրորդն էր։ Նա մահացավ 93 տարեկանում Կալիֆորնիայի ծերերի խնամքի կենտրոններից մեկում: Իր կյանքն ապրել է՝ հաղթահարելով մանկության սարսափելի հուշերն ու զրկանքները և ուժ գտնելով իր մեջ այլոց օգնելու համար:

1918թ. Նյու Յորքում անգլերեն լեզվով լույս է տեսավ Հայոց ցեղասպանության ականատեսի առաջին փաստավավերագրական հուշագրություններից մեկը` «Հոշոտված Հայաստան» խորագրով, ուր հեղինակը` ցեղասպանությունը վերապրած չմշկածագցի Ավրորա Մարդիգանյանը, պատմում է աքսորի ճանապարհի իր սարսափները: Կորցնելով ծնողներին, քույրերին ու երեք եղբայրներին, որոնք գազանաբար սպանվեցին իր աչքերի առջև, 14-ամյա Արշալույսը տարագրության ընթացքում խոշտանգվել ու պատվազրկվել է թուրք և քուրդ պաշտոնյաների ու ցեղապետերի հարեմներում. նա պատմում է իր տեսած արյան խրախճանքների ու մարդկային պատկերացումից դուրս դաժանությունների մասին: Նա` հայկական Ժաննա դԱրկը, ինչպես նրան անվանեցին ԱՄՆ-ում, կրելով երկու տարվա մղձավանջային սարսափները, հավատափոխ չեղավ և փախչելով թուրք Քեմալ էֆենդիի հարեմից, երկար թափառումներից հետո 1917թ. գարնան սկզբներին հասավ Էրզրում, այնտեղից անցավ Պետերբուրգ, ապա և` ԱՄՆ, Նյու Յորք, ուր և բնակություն հաստատեց:
«Հոշոտված Հայաստան» գիրքն արդեն պատրաստ էր, երբ 1918թ. Կալիֆորնիայում, ամերիկյան Մետրո Գոլդվին Մեյեր կինոընկերությունում ռեժիսոր Օսկար Ափֆելը նկարահանեց «Հոգիների աճուրդ» համր ֆիլմը, որը Մեծ եղեռնի մասին պատմող առաջին գեղարվեստական կինոնկարն էր: Ֆիլմն առանձնահատուկ է նրանով, որ սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը հենց ինքը` Արշալույս Մարտիկանյանն է, ով նաև մեծապես աջակցել է ինչպես դերասանների հագուստների և կերպարների ստեղծման, այնպես էլ տեսարանների ճշգրիտ վերարտադրման աշխատանքներին:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:24
«Զվարթնոց»-ում տնկվեցին 1540 նոր ծառաթփատեսակներ
 Այսօր  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տնկվեցին 1500  թուփ  հասմիկ և ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Փրկարարները դին դուրս են բերել ձորակից
Ապրիլի 20-ին, ժամը 09։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը
Տավուշի մարզի բնակիչները շարունակում են փակ պահել Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Նրանք իրենց ակցիան սկսել են դեռ երեկ երեկոյան, երբ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Խաղաղության օրակարգի համատեքստում 5 ամսում 2 շատ կարևոր իրադարձություն է եղել. Փաշինյան
«Մեր պետությունը գոյաբանական լրջագույն վտանգների ու սպառնալիքների առաջ է կանգնած»,- Լոռու մարզի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
16:43
Սողոմոն Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր նյութեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել էին Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և...
Աղբյուր` Panorama.am
16:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև +32-ի
Հայաստանի տարածքում ապրիլի 20-ի և 23-ի  կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Խnշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն Մելիքյան
 ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը...
Աղբյուր` Panorama.am
16:01
ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
«ԱԳՆ հայտարարությունն  սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հանդիպման ու արդյունքների մասին, ամբողջությամբ հակասում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Շատ շուտ մենք կտեսնենք արդեն Սյունիքի միջանցքի հարցն է բացահայտվելու. Արթուր Խաչիկյան
«Սա Տավուշով չի սահմանափակվելու. հարց է՝ 4 գյուղից և մյուս 4 գյուղից հետո ի՞նչ է լինելու մնացածի հետ։ Շատ շուտ մենք կտեսնենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
«Մի անփառունակ ստախոսի արկածների հետևանք է ստեղծվածը։ Բայց չէի կանխատեսել, որ նման սրընթաց զարգացումներ են լինելու»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»։
Աղբյուր` Panorama.am
14:53
Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս։ Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել։  Մենք թուրքից ավել բան չենք գրավել»,-...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
«Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից»,- այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դերասան Արամայիս Սարգսյանը «Անահիտ»-ը Երևանից տարել է Վանաձոր՝ համալրելով իր մրցանակների հավաքածուն
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունում  ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր քիչ առաջ ժամանեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ «Եկել եմ՝ մի հատ հասկանամ, ի՞նչնէ ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
«Տավուշը պետք է  դարձնենք ամրոց, հիմա մենք պետք է խոսենք մեր անելիքների մասին»,-Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Ոստիկանները պահանջում են՝ տավուշցիները բացեն ճանապարհը
Ոստիկանները պահանջում են, որ չորս գյուղերի բնակիչները բացեն ճանապարհը, վերականագնեն երթևեկությունը։ Գյուղացիներն ասում են՝ վտանգված է մեր...
Աղբյուր` Panorama.am
13:28
Րաֆֆի Ասլանյան. Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի, հեռացնել րոպեական հաճույքների համար թշնամուն հանձնված ՀՀ ապիկար իշխանությանը
Փաստաբան, Երևանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է հասկանա, որ խոսելու ժամանակը վաղուց անցել...
Աղբյուր` Panorama.am
13:05
Վահե Հովհաննիսյան. Հարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մենք երեկվանից քննարկում ենք՝ ի'նչ թուղթ հրապարակվեց, ո'ր...
Աղբյուր` Panorama.am
12:58
Իրանցի փորձագետ. Չորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է
Ծաղկաձորում ընթացող փորձագիտական քննարկմանն Իրանի Իսլամական համալսարանի դոկտոր Ահմադ Քազեմին հայկական լսրանին անկեղծ ասել է՝ ...
Աղբյուր` Panorama.am
12:32
Սոս Հակոբյան. Հայաստանում դիկտատուրան զարգացում է ապրում
«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Սոս Հակոբյանն է: «Հրապարակ»- Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք...
Աղբյուր` Panorama.am
12:26
«Հող են հանձնում, սիգնալ տվեք». Ակցիա Երևանի կենտրոնում
 Ազատության հրապարակի հարևանությաբ մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով Թումանյան փողոցը։ «Հող են հանձնում,...
Աղբյուր` Panorama.am
12:13
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վար ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա պահանջեց անջատել ուղիղ եթերի հեռարձակումն ու...
Աղբյուր` Panorama.am
11:55
Տավուշի մարզպետը եկավ բողոքի ակցիայի վայր. Պահանջեց անջատել տեսախցիկը
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Բնակիչները պնդեցին, որ հանդիպումը տեղի ունենա հենց...
Աղբյուր` Panorama.am
11:28
Տավուշցիները դուրս են եկել բողոքի
Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները կրկին բողոքի են դուրս եկել։ Ինչպես տեղից պատմում է հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Մի մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին
Աղբյուր` Panorama.am
11:00
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
«Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ միայն արտաքուստ է դելիմիտացիա/դեմարկացիա հիշեցնում, որովհետև եթե իրականում 2 երկրները մտնեին նման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
15:06 20/04/2024

Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}