Խուլերի միավորման անդամների մեծ մասը պահանջում է միավորման նախագահի հրաժարականը
«Հայաստանի խուլերի միավորման» ավելի քան 600 անդամ պահանջում է միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանի հրաժարականը. Panorama.am-ի հետ զրույցում միավորման նախկին թարգմանիչ Ամալյա Փահլևանյանն ասաց, թե՝ «նախագահն ընդհանրապես չի մտածում միավորման անդամների մասին, ուշադրություն չի դարձնում, առանց համագումարի իրեն նախագահ է վերընտրել»:
Միության՝ խոսքի և լսողության խնդիրներ ունեցող անդամները նշում են, որ Գրիգոր Գրիգորյանն իր նախագահության ընթացքում իրենց համար որևէ լավ բան չի արել, աշխատանքով չի ապահովել, անտեսել է իրենց:
«Ոչ մի խուլ աշխատանք չունի, միայն թոշակի հույսին են»,- ասում են նրանք:
Ըստ միության այն անդամների ներկայացման՝ ովքեր նաև աշխատել են միությունում՝ թարգմանիչ, հավաքարար, ազատվել են աշխատանքից՝ առանց որևէ պատճառաբանության, որոշներն էլ՝ որովհետև բողոքել են նախագահի աշխատանքից:
Տիկին Ամալյան պատմեց. «Ինձ կանչեց իր մոտ, թե 15 հոգու վերապատրաստի: Վերապատրաստելուց հետո կանչեց, թե՝ աշխատանքից ազատված ես: Ինչո՞ւ: Որովհետև 45 հազար դրամ աշխատավարձ էի ստանում»:
«Մեր միակ պահանջն է՝ հրաժարական տա, գա այնպիսի մարդ, ով հոգ կտանի խուլերի մասին»,- խուլ ու համրերի պահանջը փոխանցեց թարգմանիչ Ա. Փահլևանյանը:
Նա ասաց, որ վաղը դիմելու են վարչապետին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ