Առողջություն 16:58 11/10/2016 Հայաստան

Հայաստանի երեխաների 2 տոկոսը խիստ թերսնված է

Հայաստանում տասը երեխաներից մեկը (9 տոկոս) թերաճ է, իսկ երեխաների 4 տոկոսը՝ խիստ թերաճ: Այս տվյալները ներառված են «Ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն 2015-16» հիմնական ցուցանիշների զեկույցում: Այն օրեր առաջ հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ տարիքային խմբերի թերաճության վերլուծությունը ցույց է տվել, որ թերաճության ամենամեծ մասնաբաժինը (17 տոկոս) 6-8 ամսական երեխաների շրջանում է, իսկ ամենափոքր (5 տոկոս)՝ 24-35 ամսականների շրջանում: 6-8 ամսական երեխաներն ունեն ամենամեծ մասնաբաժինը (15 տոկոս) նաև խիստ թերաճության ցուցանիշում:

Թերաճության մակարդակը տղաների մոտ ավելի բարձր է (11 տոկոս), քան աղջիկների մոտ (8 տոկոս), գյուղական բնակավայրերում (13 տոկոս) այն ևս ավելի բարձր է, քան քաղաքային բնակավայրերում (6 տոկոս):

Ըստ մարզերի՝ թերաճությունը տատանվում է՝ սկսած Երևանի երեխաների 4 տոկոսից մինչ Արագածոտնի երեխաների 18 և Շիրակի երեխաների 20 տոկոսը:
Ըստ զեկույցի, միջնակարգ կրթություն և ավելի բարձր կրթական մակարդակ ունեցող մայրերի երեխաներն ավելի քիչ են հակված թերաճության (7-8 տոկոս)՝ համեմատած հիմնական կրթություն ունեցող մայրերի երեխաների (17 տոկոս): Թերաճության մակարդակը նվազում է բարեկեցության աճին զուգընթաց:

Երեխաները, ում քաշն ըստ հասակի 2 ստանդարտ շեղումով ցածր է (-2 SD) բազային բնակչության մեդիանայից, համարվում են թերսնված (կամ նիհար):

Թերսնվածությունն անմիջապես հետազոտությանը նախորդող ժամանակահատվածում բավարար սնուցման բացակայության հետևանք է, և հաճախ հանդիսանում է ներկա հիվանդության, մասնավորապես՝ փորլուծության, կամ սնուցման կտրուկ նվազման արդյունք:

Հայաստանի երեխաների 4 տոկոսը թերսնված է, իսկ 2 տոկոսը՝ խիստ թերսնված:
Թերսնվածության ամենաբարձր մակարդակը մինչև 6 ամսական և 36-47 ամսական երեխաների մոտ է (յուրաքանչյուրը 6-ական տոկոս): Ըստ մարզերի՝ թերսնվածությունը տատանվում է՝ սկսած Տավուշի 0 տոկոսից մինչ Արագածոտնի 23 տոկոսը: Թերսնվածությունն էապես չի տատանվում՝ ըստ բնակության վայրի կամ ըստ մոր կրթության՝ չնայած միջին մասնագիտական կրթություն ունեցող մայրերի երեխաները ամենաքիչն են հակված թերսնվածության՝ համեմատած կրթական այլ մակարդակներ ունեցող մայրերի երեխաների հետ:

Թերսնվածության մակարդակը նվազում է բարեկեցության աճին զուգընթաց՝ կազմելով 6 տոկոս բարեկեցության ամենացածր քվինտիլում և 2-3 տոկոս՝ ամենաբարձր երկու քվինտիլներում: Երեխաները, ում քաշն ըստ տարիքի 2 ստանդարտ շեղումով ցածր է (-2 SD) բազային բնակչության մեդիանայից, համարվում են թերքաշ: Այս չափանիշն արտացոլում է և՛ խիստ, և՛ քրոնիկ թերքաշությունը:

Հայաստանի երեխաների 3 տոկոսը թերքաշ են, որից 1 տոկոսը՝ խիստ թերքաշ: Թերքաշության ամենաբարձր մակարդակները մինչ 9 ամսական երեխաների շրջանում են: Ըստ մարզերի՝ թերքաշությունը տատանվում է՝ սկսած Գեղարքունիքի և Լոռիի 0-ական տոկոսներից մինչ Արագածոտնի 14 տոկոսը:

Քաշն ըստ տարիքի էապես չի տատանվում՝ ըստ սեռի, բնակության վայրի կամ մոր կրթական մակարդակի: Բարեկեցության ամենացածր քվինտիլում արձանագրվել է թերքաշության ամենաբարձր մակարդակը (5 տոկոս)՝  համեմատած ավելի հարուստ տնային տնտեսությունների երեխաների 2-3 տոկոսի հետ՝ չնայած տարբերությունը շատ փոքր է:

Մինչ 5 տարեկան երեխաների 14 տոկոսը գերքաշ են (քաշն ըստ հասակի 2 ստանդարտ շեղումով բարձր է): Սա նշանակում է, որ գերքաշությունը շատ ավելի մեծ խնդիր է Հայաստանի երեխաների շրջանում, քան թերքաշությունը: Չնայած տարբերությունները մեծ չեն՝ գերքաշության մակարդակը տղաների շրջանում ավելի բարձր է (15 տոկոս), քան աղջիկների շրջանում (13 տոկոս), այն բարձր է նաև գյուղական բնակավայրերում (16 տոկոս)՝ քաղաքայինի հետ համեմատած (12 տոկոս):

Արարատում բնակվող երեխաները ավելի են հակված գերքաշության (36 տոկոս), քան մյուս մարզերի երեխաները (5-19 տոկոս): Հիմնական կրթական մակարդակ ունեցող մայրերի երեխաները (24 տոկոս)՝ համեմատած միջնակարգ, միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցող մայրերի երեխաների հետ (համապատասխանաբար 14, 14 և 11 տոկոս), նույնպես ավելի են հակված գերքաշության: Գերքաշ ունեցող երեխաների համամասնությունը հաստատուն կերպով նվազում է բարեկեցության աճին զուգընթաց:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am
15:10
Պետությունն ինքն իրեն գցում է զավեշտալի, կատակերգական վիճակի մեջ. Գրողների միության նախագահ
«Մեր գրականությունն ունի կոմեդիական ժանրի պակաս և այս դատավարություններն իրենք հենց այդ կոմեդիաների ժանրը կլրացնեն»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
15:05
Երաշխավորում եմ, որ եթե այդ քայլերը չանենք, նոր պայթյուն է լինելու տարածաշրջանում. Փաշինյան
«Մեր նպատակը էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ վայ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, այլ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք...
Աղբյուր` Panorama.am
14:54
Միությունների շենքերը պետականացնելուց հետո կարող են պայման դնել՝ Արարատ լեռը չնկարեք կամ բանաստեղծություններում չգրեք. Փաստաբան
«Խոսակցությունները, որ պետականցնենք, հետո կտանք նաև անհատույց օգտագործման, իհարկե, կարող է սկզբի համար կամ որոշ ժամանակ կրքերը չթեժացնելու...
Աղբյուր` Panorama.am
14:52
Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է
Երկու անձի մեղադրանք է ներկայացվել և նրանք կալանավորված են։
Աղբյուր` Panorama.am
14:46
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
Հավատարիմ մնալով խաղողագործների հետ չընդհատվող երկխոսության իր սկզբունքին՝ Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի...
Աղբյուր` Panorama.am
14:32
Թող Նկարիչների միության անդամներից շատ սրտացավ չլինեն մեր գույքի նկատմամբ. Սուրեն Սաֆարյան
«Սա մեր սեփականությունն է։ Ի՞նչ է նշանակում պետականացնել։ Ումի՞ց են պաշտպանում։ Թող միության անդամներից  շատ սրտացավ չլինեն։ Մենք շատ...
Աղբյուր` Panorama.am
14:31
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանը, որ գտնվում է  «Արմավիր» ՔԿՀ-ում, հոդված է գրել։...
Աղբյուր` Panorama.am
14:10
Զախարովա. Ռուսաստանը Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին վկայություններից հետո
Ռուսաստանի Դաշնությունը  Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում մամուլում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական...
Աղբյուր` Panorama.am
14:06
Կառավարությունն էլ ձեզնից է աջակցություն ակնկալում.Փաշինյանը՝ Բրյուսովի նորանշանակ ռեկտոր Գյուրջինյանին
«Փակ-գաղտնի քվեարկությանը մասնկցած խորհրդի 18 անդամների կողմ քվերակության արդյունքում բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Կառավարությունը չի կարա գնա, մտնի ամեն դպրոց ասի՝ երեխանե՛ր՝ դուք այստեղ, ուսուցիչներ՝ դուք այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան
«Վերանայվել է դպրոցների տնօրենների նշանակման կարգը, այժմ գործում է նշանակման եռափուլ գործընթաց, իսկ վարչատնտեսական կառավարման մասով...
Աղբյուր` Panorama.am
13:28
ՔԿ. Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող
Քննչական կոմիտեն ստացել է հանցագործության մասին հաղորդում այն մասին, որ 2024թ․ ապրիլի 15-ին, երեկոյան, համապատասխան քննչական գործողությունը...
Աղբյուր` Panorama.am
13:22
GRECO կոչ է անում ավելի ուժեղ վերահսկողություն և հաշվետվողականություն ցուցաբերել բարձրագույն գործադիր գործառույթներում և ոստիկանությունում
Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) այսօր հրապարակված զեկույցում կոչ է անում Հայաստանին շարունակելու իր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}