Զեկույց. Աշխարհում ամեն յոթ վայրկյանն ամուսնանում է 15 տարին չլրացած աղջիկ
Աշխարհում ամեն 7 վայկյանն ամուսնանում է 15 տարեկանից փոքր աղջիկ: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, այս մասին նշված է Save the Children բարեգործական կազմակերպության զեկույցում:
Ըստ զեկույցի, Աֆղանստանի, Եմենի, Սոմալիի նման երկրներում 10 տարեկան աղջկան ստիպում են ամուսնանալ իրենից բավականին մեծ տղամարդու հետ:
Վաղ ամուսնությունները հաճախ են կործանում աղջիկների կյանքը. նրանք զրկվում են կրթություն ստանալու և զարգանալու իրավունքից: Բացի այդ՝ աղջիկը փաստացի զրկվում է երեխա լինելու իրավունքից:
Հետազոտության հեղինակների դիտարկմամբ՝ վաղ ամուսնացած աղջիկերը սովորաբար չեն կարողանում հաճախել դպրոց: Աղջիկները շուտ են հղիանում, ինչը նաև հանգեցում է տարբեր հիվանդությունների առաջացման, որը փոխանցվում է սեռական ճանապարհով, այդ թվում նաև ՄԻԱՎ-ի:
Վաղ ամուսնությունները սովորաբար տարածված են աղքատ երկրներում, որտեղ ընթանում են զինված հակամարտություններ և հումանիտար ճգնաժամեր են: Օրինակ, հաճախ փախստականների ընտանիքներն են իրենց աղջիկներին շուտ են ամուսնացնում, որպեսզի փրկեն նրանց աղքատությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ