Ըստ Disney-ի՝ ինչպիսին պետք է լինի ժամանակակից արքայադուստրը
The Walt Disney Company թվել է այն 10 սկզբունքները, որոնք «պետք է ունենան» ժամանակակից արքայադուստրերը: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով The Guardian-ին:
Նշվում է, որ ոչ մի սկզբունքում չի հիշատակվում արտաքինի մասին, նախապատվությունը տրվում է ներքին որակներին և բարոյական արժեքներին:
Ժամանակակից արքայադուստրը, ըստ Disney-ի, պետք է հոգ տանի մյուսների մասին, վարի առողջ ապրելակերպ, լինի ազնիվ, լինի այնպիսի ընկեր, ում կարելի է վստահել, չպետք է չդատել միայն ամսագրի շապիկով:
Ժամանակակից արքայադուստրը պետք է հավատա իրեն, վերացնի անարդարությունը, չխնայի ջանքերը, լինի հավատարին և երբեք չհանձնվի: