Վերսալի կեղծ տոմսեր են վաճառել
Ֆրանսիայի Վերսալի պալատի հինգ աշխատակիցների մեղադրում են զբոսաշրջիկներին կեղծ տոմսեր վաճառելու համար: Քննության տվյալներով, հանցավոր խումբը կազմված է եղել երեք տղամարդուց ու երկու կնոջից: Նրանք ձերբակալվել են:
Խմբի անդամները Վերսալի պալատի այցելուներին 10 եվրոյով վաճառել են արդեն օգտագործված տոմսեր:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, նրանց գործողությունների հետևանքով պալատին հասցվել է ամենաքիչը 250 հազար եվրոյի վնաս:
Հիշեցնենք, Վերսալի պալատ հնում ֆրանսիական թագավորների նստավայրն էր Վերսալ քաղաքում, ներկայումս Փարիզի արվարձան է։ Այն համաշխարհային նշանակության զբոսավայր է՝ կառուցված 17-րդ դարում, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: