Բորդ ուղեկցորդուհուն «սեքսուալ» ասելու համար ուղևորին իջեցրել են օդանավից
Alaska Airlines ավիաընկերության օդանավից իջեցրել են ուղևորին՝ բորդ ուղեկցորդուհուն «սեքսուալ» ասելու համար: «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին իր ֆեյսբուքյան էջում պատմել է ավիաընկերության մեկ այլ բորդ ուղեկցորդուհի:
Դեպքը պատահել է հոկտեմբերի 9-ին Վաշինգտոն նահանգի Սիէթլի օդանավակայանում: Տղամարդը, որի ինքնությունը գաղտնի է պահվում, բորդ ուղեկցորդուհու արտաքին տեսքի մասին կարծիք է հայտնել, երբ նա բացատրում էր փրկարար ժիլետից օգտվելու կանոնները:
Դրանից հետո ավիափոխադրողի ներկյաացուցիչներից մեկը բարձրացել է օդանավ ու տղամարդուն խնդրել հետևել իրեն՝ իջեցնելով ինքնաթիռից:
Աղբյուրը հիշեցնում է, որ սեպտեմբերին Դուբայի դատարանը 3 ամսվա ազատազրկման դատապարտեց Emirates ավիաընկերության ուղևորին, ով սելֆի անելիս համբուրել էր բորդ ուղեկցորդուհուն:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ