Չինաստանին հզոր թայֆուն է հարվածել
«Հայմա» խաղաղօվկիանոսյան թայֆունը հարվածել է Չինաստանին, այն ուղեկցվում է ուժեղ քամով և առատ տեղումներով: Sina պորտալին հղմամբ՝ ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը գրում է, որ տարերքի առաջին հարվածն իր վրա է ընդունել Շանվեյ քաղաքային շրջանը (Հոնկոնգից մոտ 130 կմ արևելք ընկած շրջան):
Փոթորկի էպիկենտրոնում քամու արագությունը հասնում է 42 մ/վ-ի: Ներկայում թայֆունը մոտ 25 կմ/ժ արագությամբ շարժվում է դեպի հյուսիս:
Ներկայում Գուանդունի նահանգում խափանված է երկաթուղային հաղորդակցությունը՝ Գուանչժոու, Շենչժեն, Դունգուան, Հուեյչժոու և Սյամեն քաղաքների միջև: Տարերքի հարվածի պատճառով խափանվել է երկաթուղային հաղորդակցությունը՝ Չինաստանի մայրցամաքային մասի և Հոնկոնգի միջև: