Կաշառքի գործով ձերբակալված փաստաբանն ազատ է արձակվել
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից ենադրյալ կաշառք վերցնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում օրեր առաջ ձերբակալված փաստաբանն ազատ է արձակվել:
Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը իր վարույթում քննվող քաղաքացիական գործով կողմի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար, փաստաբան Է. Զաքարյանի միջոցով, պահանջել և 2016 թվականի հոկտեմբերի 27-ին քաղաքացի Հ. Դ.-ից Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք:
Քրեական գործի նախաքննության ընթացքում կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ «կաշառքի միջնորդությունը»:Փաստաբանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Ըստ աղբյուրի, նախաքննությունը շարունակվում է, ընթացքի վերաբերյալ պարբերաբար կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Կաշառքի գործով դատավորը կալանավորվել է
- Փաստաբանը իր պաշտպանյալ դատավորին բնութագրում է որպես «շատ բարձր արժանիքներով օժտված անձնավորություն»
- Կաշառքի գործով փաստաբան է ձերբակալվել
- ԱԽ-ն դատավորին կալանավորելու համաձայնություն է տվել
- Գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհուրդ
- Դատավորի կողմից ենթադրյալ կաշառք ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել