Քաղաքական 15:13 31/10/2016 Հայաստան

Ինչպե՞ս վախճանվեց հայկական կոմպլեմենտարիզմը

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Մեր տարածաշրջանում սիրում են շախմատ խաղալ, և խաղում են լավ։ Գուցե դա նրանից է, որ Հարավային Կովկասը խրթին ու մանվածապատ տարածաշրջան է։ Առկա աշխարհաքաղաքական համատեքստում և ձևավորված հարաբերությունների պայմաններում որքան բարդ է տարածաշրջանի երկրների համար վարել արդյունավետ արտաքին քաղաքականություն, նույնքան էլ բարդ է դրսի ուժերի համար գտնել ճիշտ չափաբաժինն այդ երկրների հետ հարաբերվելիս։

Հարավկովկասյան երեք ճանաչված երկրներն ունեն տարամետ արտաքին քաղաքական ուղղվածություն. Հայաստանը ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ է, Վրաստանը շարունակում է Եվրոպայի հետ մերձենալու փորձերը, իսկ Ադրբեջանը պնդում է, որ «անկախ քաղաքականություն» է վարում։ Բոլոր երեք երկրներում պետական քաղաքականության և հանրային քննարկման կարևոր մաս են կազմում արտաքին քաղաքական կողմնորոշման խնդիրը։ Ունենալով Ռուսաստանի և Թուրքիայի, ինչու չէ նաև Իրանի պես հզոր հարևաններ, անդադար զգալով ամերիկյան ու եվրոպական շունչը՝ այս երկրների առջև մշտապես կանգնած է «այսինչամետ կամ այնինչամետ» լինելու երկընտրանքը։

Հայաստանում մոդայիկ է արտաքին քաղաքական կողմնորոշման վերաբերյալ հարցը փակել «հայամետ» կամ «հայաստանամետ» լինելուն հղում անելով։ Որքան էլ խելամիտ ու հայրենանվեր թվա այս հայտարարությունը, այդուհանդերձ այն չի լուծում խնդիրը։

Կար ժամանակ, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը բնորոշվում էր «կոմպլեմենտար» կամ «փոխլրացման» քաղաքականություն, որի հայտարարված նպատակն էր համադրել տարածաշրջանում ազդեցություն ունեցող դերակատարների շահերը և փորձել շահավետ համագործակցություն ունենալ բոլորի հետ։ Կար ժամանակ, որ այս քաղաքականությունը թվում էր, թե գործում էր։ Բայց այն ուներ ներհատուկ թերություն. նման քաղաքականության արդյունավետությունը կախված է ոչ այնքան նրա սուբյեկտից՝ այս դեպքում Հայաստանից, այլ նրա ուղղակի օբյեկտներից, այս դեպքում՝ Ռուսաստանից և Արևմուտքից։ Կոմպլեմենտարիզմի հաջողությունը ուղղակի կախված է այս վերջին դերակատարների միջև հարաբերությունների որակից։ Որքան դրանք լարվում են, այնքան գերակա է դառնում «կամ, կամ» հարցադրումը և հետին պլան է մղվում «և, և»-ը։ Վերջին մի քանի տարիներին Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները, որոշակի վայրիվերումներով, շարունակական վատթարացում են ապրում։ Այժմ լարվածությունը բավականին բարձր է, և շատ վերլուծաբաններ խոսում են «Սառը պատերազմի» վերադարձի մասին։

Այս հետնապատկերի վրա փաստացի պատերազմական վիճակում գտնվող Հայաստանը, ունենալով լրջագույն անվտանգության խնդիրներ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, աստիճանաբար սահում կատարեց դեպի ավելի միակողմանի արտաքին քաղաքականություն՝ մեծ շեշտադրում կատարելով ՌԴ հետ հարաբերությունների վրա, հատկապես անվտանգության ոլորտում։ Այս սահումը, որի արդյունքում փաստվեց կոմպլեմենտարիզմի վախճանը, պայմանավորված էր ինչպես ձևավորված իրավիճակում Հայաստանի ռացիոնալ ու պրագմատիկ ընտրությամբ, այնպես էլ Ռուսաստանի կողմից անթաքույց ցանկությամբ՝ Հայաստանին ներգրավել իր աշխարհաքաղաքական ծրագրերում։ Վերջին հանգամանքը ինքնին լավ կամ վատ չէ՝ բոլոր ուժային կենտրոններն էլ հարակից և հեռավար երկրներին ձգում են դեպի իրենց։ Սակայն մեկն այն անում էլեգանտ կերպով՝ կիրառելով «փափուկ» կամ նույնիսկ «խելացի» ուժի ամբողջ գործիքակազմը, իսկ մյուսը նույնն անում է վատ փաթեթավորված, երբեմն էլ անթաքույց «կոշտ» ուժի միջոցով։ Ռուսաստանն իր հարևանների հետ հարաբերվելիս ավելի հաճախ աչքի է ընկնում երկրորդ մոտեցմամբ, ինչը նկատելի է նաև Հայաստանում։

Եվ հիմա ինչքան էլ փորձենք խուսափել կողմնորոշման մասին հարցից, խոսենք բազմավեկտոր քաղաքականության մասին, իրականությունն այն է, որ Հայաստանը եթե չի գտնվում ռուսական ծիրում, ապա պտտվում է ռուսական ուժային կենտրոնին բավականին մոտ։ Եթե նախկինում այս իրականությունը հայաստանյան հասարակության համար գուցե այդքան էլ նկատելի չէր, կամ որոշ շերտերի համար ցանկալի վիճակ էր, ապա ապրիլյան պատերազմից հետո պահանջված է դարձել հայ-ռուսական գործընկերության վերաիմաստավորման խնդիրը։ Դաշնակցային հարաբերությունների ասիմետրիկ լինելու ընկալումը համատարած է։ Զգացողություն կա, որ Հայաստանը կորցրել է արտաքին քաղաքական ճկունությունը և մանևրելու հնարավորությունը։

Այս հանգամանքը թերևս առավել տեսանելի է ռուս-թուրքական գործակցության պրիզմայով նայելիս։ Երբ անցած տարի կտրուկ վատացան ռուս-թուրքական հարաբերությունները, Ռուսաստանում սկսեցին խոսել Հայաստանի կարևորության և հավատարիմ դաշնակից լինելու մասին։ Իսկ հայկական իրականության մեջ որոշակի սպասումներ առաջացան՝ ռուս-թուրքական հակադրությունից քաղաքական դիվիդենտներ ու իրական տնտեսական շահույթ ստանալու առումով։ Բայց և իրական որևէ տեղաշարժ չեղավ՝ նաև մանևրելու նեղ հնարավորության պատճառով։ Իսկ այժմ ռուս-թուրքական ջերմացման պայմաններում Հայաստանը նորից մնում է դիտորդի վիճակում՝ նույն ճկունության բացակայության պատճառով։

Այդուհանդերձ մյուս կողմից էլ պետք է նշել, որ թեպետև արտաքին քաղաքականության հետ կապված զգացմունքային դրսևորումներն ինչքան էլ կարևոր լինեն, չպետք է դառնան որոշիչ։ Երկրի համար մեկ խնդիրը անվտանգության ապահովումն է, և, որքան էլ որ ցավալի է, այդ նպատակով որոշ գաղափարներ երբեմն անժամկետ «վախճանվում» են, և կամ երկիրը պտտվում է պարտադրված ուղեծրում։

Եվ ամեն ինչ հիանալի է թվում, երբ հորիզոնում թուրքական անվամբ ռուսական արտադրության հրթիռներն են երևում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:02
«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը 5105 քմ տարածք է նվիրաբերում Երևանին
«Նախագծով նախատեսվում է որպես նվիրաբերություն ընդունել «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող Անտառային...
Աղբյուր` Panorama.am
10:52
Ջրատար խողովակի վթար՝ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհին
Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար։ Ճանապարհը սպասարկող...
Աղբյուր` Panorama.am
10:41
Գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում
Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 00:50-ի սահմաններում 24-ամյա Ազատ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Օձուն գյուղի Փուշկի թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
10:29
Նախատեսվում է առաջին Եվրասիական կինոմրցանակաբաշխությունն անցկացնել 2025 թվականին
Նախարարը հույս է հայտնել, որ նախաձեռնությանը կաջակցեն ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ երկրների գործընկերները։
Աղբյուր` Panorama.am
10:25
Գրիգոր Հարությունյանին և Ալբերտ Մովսիսյանին տրվել է Երևանի ավագանու անդամի մանդատ
Ավագանու հերթական նիստի մեկնարկին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ավագանու հաջորդ նիստը գումարել մայիսի 14-ին, ժամը 10։00-ին։...
Աղբյուր` Panorama.am
10:14
ՔԿ. Սամվել Վարդանյանն իրեն թույլ է տվել հակահասարակական վարքագիծ
ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում է քննություն՝ ապրիլի 15-ին Երևան քաղաքում, հասարակական տրանսպորտում կատարված...
Աղբյուր` Panorama.am
10:07
Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է, և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա. Աբրահամյան
«Թշնամու դեմ մի քանի հարյուր մետրի վրա կանգնած զինծառայողի նկատմամբ իշխանության վերաբերմունքը լավագույն դեպքում ճառերով կամ խոստումներով է արտահայտվում»:
Աղբյուր` Panorama.am
10:04
Ապրիլի 16-ին փոխանակման կետերում դոլարն թանկացել է, ռուբլին և եվրոն՝ էժանացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 16-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 393.80 դրամ՝ արժևորվելով 0.041դրամով։ Եվրոն և...
Աղբյուր` Panorama.am
09:50
Էդմոն Մարուքյան. Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա
«Սա ծուղակ է, դադարեցրեք  այս քննարկումը։ Թուրքիան ցանկանում է՝ այս հարցը քննարկման առարկա դառնա»,-հայտարարել է հատուկ...
Աղբյուր` Panorama.am
09:46
Ճիշտն ասած ես հիմա նույնիսկ վախով եմ սպասում ապրիլի 24-ի Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. Սուրեն Մանուկյան
«Չգիտես ինչ նոր թեզ կարող է բերվի դաշտ, որ մենք հետո տասնամյակներով ստիպված կլինենք աշխատել, որ դրա տակից դուրս գանք»:
Աղբյուր` Panorama.am
09:42
Գրողներն իրավական ուժով կպայքարեն հասնելու արդարությանը
Կայացել է Գրողների միության արտահերթ համաժողովը
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց ցեղասպանությունը ժխտելու, կասկածի տակ դնելու, պահանջատիրությունից հրաժարվելու Օվերտոնի...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը ոչ թե իր մտքով ու ցանկությամբ է գործել, այլ իր թիմակիցների ուղղորդմամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն իր թիմակիցների հորդորով է իրավապահներին դիմել՝ իր...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Փաստ». «Փող չունեն» թոշակ բարձրացնելու համար, բայց ոստիկանական զորքերի համար ամսական հավելումը 20 000-ից դարձավ 70 000 դրամ
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանի և յուր իշխանության միակ հենարանը մնացել են իրավապահ մարմինները, հատկապես...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». ԵՄ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը, որը ստորագրվել է երկու երկրների կողմից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացում մեզ համար հիմք է...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Երեք փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերին անդրադարձել է «Freedom House»-ը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Freedom House» իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը հրապարակել է տարեկան...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». ՔՊ-ականին վիրավորած երիտասարդին պատժելը նաև ինքնապաշտպանություն է
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի հետ կատարվածից հետո ՔՊ ֆրակցիայի ղեկավարությունը նրան հորդորել է դիմել...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Ստացվում է, որ հերքելով՝ հաստատեցին
«Փաստ» թերթը գրում է. «Բրիտանական The Times պարբերականին խայտառակագույն մանրամասներ են հայտնի դարձել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Այսօր կորոշվի, թե որ երեք դատավորները կգնան ՄԻԵԴ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր որոշվում է, թե ովքեր են այն երեք դատավորները, որոնք կգնան Մարդու իրավունքների եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած «խորհրդավոր» ընթրիքին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Արմաս» գինու գործարանում կիրակի տեղի է ունեցել վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Արարատյան դաշտի 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա
Փաշինյանի ներկայացրած փաստերն ու իրականությունը
Աղբյուր` Panorama.am
08:22
Տեղի է ունեցել առերես հարցաքննություն ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի ու Սամվել Վարդանյանի մասնակցությամբ
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով...
Աղբյուր` Panorama.am
08:04
Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է մնում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
07:58
Ապրիլի 16-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:18
Վրաստանի ՆԳՆ-ն ցուցարարներին կոչ է անում ենթարկվել ոստիկանության, կիրառվել են ջրցան մեքենաներ
Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիում արտասահմանյան գործակալների մասին օրինագծի դեմ ցույց անողներին կոչ է արել ենթարկվել ոստիկանությանը և զգուշացրել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Էլինա Դանիելյանի մասնակցությամբ «ASVÖ Pamhagen 1» թիմը ոսկե մեդալ է նվաճել Ավստրիայի կանանց բունդեսլիգայում
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի մասնակցությամբ «ASVÖ Pamhagen 1» թիմը ոսկե մեդալ է նվաճել Ավստրիայի կանանց բունդեսլիգայում։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
22:22
Նարեկն ու Վազգենն իրենց ջերմ ողջույններն ու շնորհակալությունն էին փոխանցում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․ ««Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
22:11
Լեմկինի ինստիտուտն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին
09:54 15/04/2024

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}