Մշակույթ 16:24 05/11/2016 Հայաստան

Հուշարձանների պետական կադաստրի վարման համակարգը չկա ու... չկա

Հեղինակ` Տաթև Մանուկյան

Տարբեր տարիների ընթացքում Panorama.am-ը դիմել է մշակույթի նախարարություն՝ պարզելու արդյո՞ք Հայաստանում արդեն ներդրվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստր (գրանցամատյան): Պատասխանը եղել է բացասական: Նույն հարցով դիմել ենք նաև այս տարվա հոկտեմբերի 28-ին: Կրկին  ստացել ենք բացասական պատասխան։

Մինչդեռ՝  «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրի վարման կարգը հաստատելու մասին»  5 փետրվարի 2009 թվականի N 104-Ն որոշմամբ՝  մշակույթի նախարարությունը պարտավորություն ունի կազմելու, պահելու, նորացնելու հուշարձանների կադաստրը: 

«Հուշարձանների պետական կադաստրի վարման համակարգը դեռևս չի ներդրվել: Նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման 2016-2020 թվականների ռազմավարական ծրագիրը և միջոցառումների ցանկը», որի նպատակներից մեկն է ապահովել կադաստրային միասնական համակարգի  ներդրումը, որտեղ կամփոփվեն պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերաբերյալ առկա տվյալները: Չնայած այն հանգամանքին, որ հուշարձանների կադաստրի վարում չի իրականացվում, 2014 թվականից սկսած սուբսիդիայի տրամադրման պայմանագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի կատարվում է 5 հուշարձանների կադաստրային փաստաթղթերի ստեղծում»,- նշված է մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների  պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանի պատասխանում:

Հարցին, թե հուշարձանների մոնիթորնգի արդյունքները (http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=49548), որ օրենքով մշակույթի նախարարության գործառույթն է, երբ է վերջին անգամ տեղադրվել կադաստրում, և՝ որ հուշարձաններինը, նա պատասխանում է. «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին»  ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշման 17-րդ կետի՝  2009-2015 թվականներին իրականացվել է միայն հուշարձանների պահպանվածության վիճակի մոնիթորինգ, իսկ հուշարձանների օգտագործման և սեփականատիրոջ փոփոխման մասին տվյալների թարմացում (մոնիթորինգ) չի կատարվում, և տվյալները կադաստրում չեն տեղադրվում (այն ներդրված չլինելու պատճառով)»:

Պատասխանից նաև պարզվեց, որ ՀՀ մշակույթի նախարարությունը, սկսած 2009 թվականից, 175 հուշարձանի մշտադիտարկում է իրականացրել, որի արդյունքում «առավել արժեքավոր և առավել վտանգված հուշարձաններն ընդգրկվում են պետական (տվյալ տարվա և միջնաժամկետ ծախսային) ծրագրերի մեջ՝ բյուջեով նախատեսված հատկացումների համարժեքության սկզբունքով»:

Քանի՞ հուշարձան է գտնվում այլ սեփականատիրոջ մոտ, կան արդյո՞ք պայմանագրեր փոխանցման պայմանների հետ կապված հարցին ի պատասխան նշում է. «ՀՀ տարածքում առկա է 24220 հուշարձան, որոնցից 18935-ը հաշվառված է ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N 385-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում» և համարվում է պետական սեփականություն՝ բացառությամբ Մայր Աթոռ Սբ Էջմիածնին տրված 184 եկեղեցական կառույցների: Բացի այդ, ՀՀ մշակույթի նախարարությունը տալիս է  նորահայտ հուշարձանի կարգավիճակ  (դրանց թիվը պարբերաբար աճում է, ներկայում այն 643 է): Իրավաբանական կամ ֆիզիկական անձը,  որպես սեփականատեր, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի «բ» կետի համաձայն՝ պարտավոր է տալ հուշարձան շենքի պահպանական պարտավորագիր հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի լիազորված մարմնին (հանրապետական նշանակության հուշարձանի դեպքում) կամ պետական կառավարման տարածքային մարմնին (տեղական նշանակության հուշարձանի դեպքում):  Պահպանական պարտավորագրերը առկա են նախարարությունում և դրանց կարելի է ծանոթանալ տեղում: Հայտնում ենք, որ հուշարձանների սեփականության ձևի միասնական հաշվառում չի կատարվում, դրանց տվյալները ճշգրտվում են յուրաքանչյուր դեպքի համար»:

Ինչ վերաբերում  հուշարձանների անձնագրերի մասին հարցին, Ա. Աբրոյանը ասում է. «Հուշարձանի անձնագիր է համարվում նրա վկայագիրը (առկա են բոլոր հուշարձանների համար)»:  

Դե ինչ, եկեք ամփոփենք։
Երևանում քանդվում են շենք-շենքի հետևից, բայց «դրանց թիվը պարբերաբար աճում է»։ 

Ովքեր են հուշարձանների ոչ պետական սեփականատերերը՝ հանրությունը չգիտի, ինչպիսին են նրանց հետ շենքերի փոխանցման պայմաններն ու պայմանագրերը՝ նույնպես։ Թե ինչպիսին է «դրանց կարելի է ծանոթանալ տեղում»՝ անհասկանալի է: Կփորձենք։

Մշակույթի նախարարությունը իրականացնում է մշտադիտարկում, պիտի յուրաքանչյուր հուշարձանի մասին դիտարկումները գրանցվեին գրանցամատյանում, դրանք հասանելի լինեին արդեն քանի տարի, սակայն, մասնավորապես՝ շենքերը, հանկարծակի դառնում են «կռիսանոց» և այդ ու նման պատճառաբանություններով ենթարկվում սեփականատերերի քմահայճույքներին՝ քանդվում, ձևափոխվում,...։ Կամ՝ նոր ու նոր շենքեր հանձնվում նոր սեփականատերերի։

Փաստորեն՝ անկախության 25 տարիների ընթացքում հուշարձանների պետական կադաստրի վարման համակարգն այդպես էլ չի ներդրվել, բայց մինչ այժմ ունենք Ղարսի նահանգի ճարտարապետական հուշարձանների մատյանը, որը ձեռքին նախօրեին ասուլիսի էր ներկայացել ճարտարապետ Սաշուր Քալաշյանը: Մատյանում տուն առ տուն, եկեղեցի առ եկեղեցի, Անիից սկսած բոլոր շենքերի անձնագրերն են, առկա վիճակն ու վերանորոգման աշխատանքների մասին տեղեկություններ:

Ինչ ասել՝ մշակույթի նախարարությունը պիտի նախևառաջ կարդա իր պարտավորությունները։ Չխանգարենք որոշ ժամանակ նամակներով՝ թող աշխատի։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}