Հասարակություն 12:06 08/11/2016 Հայաստան

Վ. Սարգսյանը ՀՀ Նախագահին զեկուցել է զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցության ծրագրի մեկնարկի մասին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հանրապետության Նախագահին զեկուցել է Նախագահի հանձնարարությամբ և նախաձեռնությամբ մեկնարկած` մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարը (ինչպես միանվագ վճարումն, այնպես էլ ամսական վճարները) կտրուկ ավելացնելու ծրագրի մշակումը ՀՀ կենտրոնական բանկի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ ավարտելու մասին:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Նախագահի մոտ ամեն շաբաթ այս ձևաչափով տեղի ունեցող աշխատանքային հանդիպման շրջանակներում Պաշտպանության Նախարարը զեկուցել է վերոնշյալ ծրագրի մանրամասները, ինչպես նաև ռազմակրթական հաստատությունների խնդիրների, դրանց լուծման և արդիականացման ուղղությամբ Նախագահի մեկ այլ հանձնարականի համաձայն իրականացվող աշխատանքները:

Վիգեն Սարգսյանը նշել է, որ աշխատանքի արդյունքում հնարավոր դարձավ գտնել բանաձև, որով 2017թ. հունվարի 28-ից՝ մեր բանակի 25-րդ տարեդարձի օրվանից ծագող դեպքերի համար կնախատեսվեն նոր, զգալիորեն ավելացված վճարներ: Զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողի ընտանիքները կստանան միանվագ 10 մլն. դրամ ապահովագրական վճար: 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողին կհատկացվի միանվագ 5 մլն. դրամ ապահովագրական վճար:

Զոհվելու կամ առաջին կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում ամսական ապահովագրական վճարները կկազմեն` 300 հազար դրամ սպայական անձնակազմի, 250 հազար դրամ ենթասպաների և 200 հազար դրամ շարքայինների դեպքում: Երկրորդ կարգի հաշմանդամների դեպքում այդ վճարները համապատասխանաբար կկազմեն 250, 200 և 150 հազար դրամ:

Այդ գումարը, որպես ապահովագրական վճար, կվճարվի 20 տարի շարունակ՝ կազմելով սպայական անձնակազմի համար 82 մլն. դրամ, ենթասպայական անձնակազմի պարագայում՝ 70 մլն. դրամ և շարքայինների դեպքում՝ 48 մլն. դրամ:

Հաշմանդամների պարագայում, հիմնադրամի արդյունավետ գործունեության և ֆինանսական միջոցների առկայության դեպքում, հիմնադրամի խորհուրդը կկարողանա 20 տարի անց որոշում կայացնել այդ վճարումների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ: Հակառակ դեպքում, 20 տարի անց հաշմանդամ զինծառայողները կսկսեն ստանալ սոցիալական ապահովության նպաստ՝ այն չափով, որքան պետության կողմից այդ ժամանակ սահմանված կլինի: Ծրագիրը ֆինանսավորվելու է հատուկ հիմնադրամի միջոցով, որին աշխատող յուրաքանչյուր անձ ամսական վճարելու է հազար դրամ: Հիմնադրամը նաև հավաքագրելու է կամավոր նվիրաբերություններ: Գումարը ծախսվելու է բացառապես ապահովագրական վճարները վճարելու նպատակով: Ձևավորվելու է ծրագրի խորհուրդ` հասարակության հարգանքն ու վստահությունը վայելող անձանցից, որը վերահսկելու է հասարակության համար ևս ամբողջությամբ թափանցիկ և հրապարակային այդ գործընթացը:

Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է իրականացված աշխատանքը և նոր հանձնարարականներ տվել ծրագրի իրականացման փուլի համար:

«Դա չափազանց կարևոր ծրագիր է: Դեռևս երկու տարի առաջ մենք սկսեցինք այս աշխատանքը՝ մշտապես համոզված լինելով, որ զոհվածների և հաշմանդամների սոցիալական խնդիրներով զբաղվելը մեր ուղիղ պարտականությունն է, և որքանով կարողանանք լավ զբաղվել ու որքանով ի վիճակի լինենք նրանց արդեն դժվարացած կյանքը ինչ-որ կերպով թեթևացնել, պարտավոր ենք անել:

Ես կարծում եմ, այո՛, հիմա եկել է այն ժամանակը, որ մենք ի վիճակի ենք մեր քաղաքացիների օգնությամբ կտրուկ բարելավել այս իրավիճակը: Մենք միշտ էլ փորձել ենք առավելագույնը անել: Համենայնդեպս, այն հանգամանքը, որ զոհվածների և առաջին կարգի հաշմանդամների ու մեծաթիվ երկրորդ կարգի հաշմանդամների բնակարանային խնդիրը հիմնականում կարողացել ենք լուծել, հենց այդ, այսպես ասած, ցանկության և պետության պատրաստակամության արդյունքն է, և ձևը շատ ճիշտ է՝ պետություն-մասնավոր համագործակցությամբ:

Այսինքն, եթե մենք ասում ենք՝ «ազգ-բանակ», եթե նույնիսկ այս կարգախոսից, այս գաղափարից առաջ մենք ասում ենք, որ մեր բանակը ժողովրդական բանակ է, մեր բանակը մեր անվտանգության երաշխավորն է, ապա դա պետք է դրսևորվի ոչ միայն բարոյական խոսքերով, այլ նաև, իհարկե, մասնակցությամբ: Այս առումով չափազանց կարևոր եմ համարում օրենքի ընդունումը, բայց զուգահեռաբար պետք է աշխատել Ֆինանսների նախարարության, Կառավարության հետ: Տեսնենք, թե որքանո՞վ կարող ենք բարելավել նաև նախկինում զոհված զինվորների, սպաների ընտանիքների վիճակը. այսինքն, ունե՞նք, արդյոք հնարավորություններ, ոչ այս չափով, որ հիմա է լինելու, ինչ-որ չափով բարձրացնելու վճարները: Պետք է հաշվարկել, տեսնել այսօրվա համակարգը, արդյո՞ք, կարող է վատթարացնել որևէ մեկի վիճակը: Կարծում եմ, որ շատ քիչ դեպքեր կարող են լինել, և հիմնադրամը իր կանոնադրության մեջ, միգուցե, նաև օրենքը պետք է այս հանգամանքը հաշվի առնեն, և հնարավորություն ընձեռվի, որպեսզի վիճակի վատթարացում չլինի: Շատ կարևոր է, որ, այս փուլում եկել ենք այդ հանգրվանին»,- ասել է Նախագահը:

Հիշելով, թե ինչպես ապրիլյան դեպքերի ժամանակ տարբեր հասարակական կառույցներ, անհատներ փորձում էին առանձին-առանձին ինչ-որ կերպ օգնել այն մարդկանց, ովքեր տուժել էին, հաշմանդամ դարձել, նաև այն ընտանիքներին, որոնք զավակ էին կորցրել, Նախագահ Սարգսյանը նշել է, որ պետք է համախմբել հնարավորությունները՝ այդ բոլոր մարդկանց առաջարկել, որպեսզի կամավորության սկզբունքով հիմնադրամում մուծումներ կատարեն, և այդ գործընթացը լինի ամբողջությամբ թափանցիկ: Նախագահի մոտեցմամբ՝ վերոնշյալ հիմնադրամը չպետք է ունենա մեծ աշխատակազմ, ըստ այդմ՝ պետք է քիչ գործառնական ծախսեր կատարի:

Նախարար Վիգեն Սարգսյանը զեկուցել է, որ ծրագիրը նախագծված է հենց «ազգ-բանակ» տրամաբանության մեջ, որտեղ ամբողջ հասարակությունն իր վրա է վերցնում Հայրենիքի պաշտպանի սոցիալական բեռը, իսկ բանակն օգնում է այդպիսի վիճակում հայտնված իր զինծառայողին կամ զոհվելու դեպքում` նրա ընտանիքին:

Նախարարը վստահեցրել է, որ անպայման կհետևեն, որպեսզի որևէ ընտանիքի նպաստի գումարը չնվազի: Իսկ ինչ վերաբերում է նվազագույն աշխատավարձ ստացողներին, ապա այնպես կարվի, որ նրանց վրա այդ ամսական հազար դրամ վճարը չանդրադառնա: Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ ծրագրի տրամաբանությունն այնպիսին է, որ հիմնադրամը պետք է կարողանա ներգրավել լրացուցիչ ֆինանսավորում և ժամանակի մեջ հնարավորինս բարելավի փոխհատուցումների չափը, ընդարձակի շահառուների շրջանակը՝ դառնալով ավելի երկարաժամկետ ծրագրի սկիզբ:

Պաշտպանության Նախարարը զեկուցել է նաև ռազմակրթական հաստատությունների խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին, նշելով, որ այդ խնդիրներն իր ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Նախարարը տեղեկացրել է, որ օրեր առաջ այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, այս շաբաթ նախատեսում է այցելություն մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտ: Նա իր մոտեցումներն է ներկայացրել այդ հաստատությունների հեռանկարի վերաբերյալ. ռազմական կրթությունը, ըստ նախարարի, պետք է նաև ապահովի կապը զինվորականության և քաղաքացիականների միջև: Վազգեն Սարգսյանի անվան համալսարանում կառուցված Հրամանատարաշտաբային ֆակուլտետի մասնաշենքը, Վիգեն Սարգսյանի հավաստմամբ, այսօր արդեն ունի բոլոր հնարավորությունները կրեդիտային համակարգի շրջանակում որակյալ առարկաներ առաջարկելու քաղաքացիական բուհերի մագիստրատուրաների ուսանողներին:

Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակաբար բարձրացնել ռազմական կրթության և սպայական ծառայության գրավչությունը և այդ ուղղությամբ պետք է ջանք ու եռանդ չխնայել՝ կրթելով բանիմաց և արհեստավարժ սպաներ: Ըստ Նախագահ Սարգսյանի, սպայական կրթության մեջ պետք է ներդրված լինեն ժամանակակից բոլոր այն հմտությունները և գիտելիքները, նման հաստատությունների առաջավոր փորձը, որոնք հնարավոր են դարձնում օր-օրի արդիականացող տեխնիկային և էլեկտրոնային կառավարման համակարգերին զինվորականների լիարժեք տիրապետումը:


«Ամբողջ աշխարհում ընդունվա՞ծ է, չէ՞, ասում են, որ հրամանատարի կարգախոսը հետևյալն է՝ «Կատարիր այնպես, ինչպես ես»: Եթե սպան ֆիզիկապես ավելի կոփված չէ, քան միջին զինվորը, այդպիսի սպան չի կարող հեղինակություն ունենալ: Օրինակ, դասակը ֆիզիկական պատրաստություն է անցնում, վազքով ինչ-որ արգելք պետք է հաղթահարի, և հրամանատարը առջևից չի գնում, ինչպե՞ս կարող է այդպես լինել: Այդպիսի հրամանատարը չի կարող հեղինակություն ունենալ: Եվ այս առումով, ես կողմ եմ, որ, մենք, միգուցե, հինգով, տասով, քսանով ավելի քիչ երիտասարդ լեյտենանտներ ունենանք, քան ունենանք շատ, բայց մասնագիտորեն չպատրաստված հրամանատարներ: Սա չափազանց կարևոր է: Վստահությունը հրամանատարի նկատմամբ նման բաներից է սկսվում: Այնպես որ, այս երկու ուղղությունը, իհարկե, պետք է շարունակել և առաջ տանել»,- Պաշտպանության նախարարին հանձնարարել է Նախագահը:

Նախարարը նշել է, որ դրա համար շատ լավ հիմքեր են ստեղծված. այսօր ՀՀ ռազմական ուսումնական հաստատություններն առաջարկում են անվճար կրթություն և երաշխավորված աշխատանք` մրցունակ աշխատավարձով: Ի տարբերություն, օրինակ, քաղաքացիական բուհերում ուսում ստացող երիտասարդների, որոնք դեռևս պետք է գտնեն իրենց մասնագիտական կյանքում, վճարեն ուսումնական վարկերը, հիշյալ ուսումնական հաստատություններն առաջարկում են վտանգավոր և դժվար, բայց երաշխավորված ծառայություն, որտեղ առաջին իսկ ստացած աշխատավարձը 20 տոկոսով բարձր է միջին հանրապետականից, իսկ մասնագիտական աճի ուղին շատ հստակ տեսանելի: Վիգեն Սարգսյանի հավաստմամբ, ապահովվում է նաև ծառայության ընթացքում լրացուցիչ կրթություն: Զորացրվելով` սպայական անձնակազմը ստանում է երկարամյա ծառայության զինվորական թոշակ և դեռ բավականին երիտասարդ է քաղաքացիական կյանքում մասնագիտական նոր հնարավորություններ գտնելու համար: Պաշտպանության նախարարը զեկուցել է, որ այժմ աշխատանք է իրականացվում զորացրվող սպաների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային շուկայում նրանց առավելությունները լիարժեք ներկայացնելուն ուղղված ծրագիր ներդնելու համար:





Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:41
Գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում
Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 00:50-ի սահմաններում 24-ամյա Ազատ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Օձուն գյուղի Փուշկի թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
10:29
Նախատեսվում է առաջին Եվրասիական կինոմրցանակաբաշխությունն անցկացնել 2025 թվականին
Նախարարը հույս է հայտնել, որ նախաձեռնությանը կաջակցեն ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ երկրների գործընկերները։
Աղբյուր` Panorama.am
10:25
Գրիգոր Հարությունյանին և Ալբերտ Մովսիսյանին տրվել է Երևանի ավագանու անդամի մանդատ
Ավագանու հերթական նիստի մեկնարկին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ավագանու հաջորդ նիստը գումարել մայիսի 14-ին, ժամը 10։00-ին։...
Աղբյուր` Panorama.am
10:14
ՔԿ. Սամվել Վարդանյանն իրեն թույլ է տվել հակահասարակական վարքագիծ
ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում է քննություն՝ ապրիլի 15-ին Երևան քաղաքում, հասարակական տրանսպորտում կատարված...
Աղբյուր` Panorama.am
10:07
Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է, և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա. Աբրահամյան
«Թշնամու դեմ մի քանի հարյուր մետրի վրա կանգնած զինծառայողի նկատմամբ իշխանության վերաբերմունքը լավագույն դեպքում ճառերով կամ խոստումներով է արտահայտվում»:
Աղբյուր` Panorama.am
10:04
Ապրիլի 16-ին փոխանակման կետերում դոլարն թանկացել է, ռուբլին և եվրոն՝ էժանացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 16-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 393.80 դրամ՝ արժևորվելով 0.041դրամով։ Եվրոն և...
Աղբյուր` Panorama.am
09:50
Էդմոն Մարուքյան. Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա
«Սա ծուղակ է, դադարեցրեք  այս քննարկումը։ Թուրքիան ցանկանում է՝ այս հարցը քննարկման առարկա դառնա»,-հայտարարել է հատուկ...
Աղբյուր` Panorama.am
09:46
Ճիշտն ասած ես հիմա նույնիսկ վախով եմ սպասում ապրիլի 24-ի Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. Սուրեն Մանուկյան
«Չգիտես ինչ նոր թեզ կարող է բերվի դաշտ, որ մենք հետո տասնամյակներով ստիպված կլինենք աշխատել, որ դրա տակից դուրս գանք»:
Աղբյուր` Panorama.am
09:42
Գրողներն իրավական ուժով կպայքարեն հասնելու արդարությանը
Կայացել է Գրողների միության արտահերթ համաժողովը
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց ցեղասպանությունը ժխտելու, կասկածի տակ դնելու, պահանջատիրությունից հրաժարվելու Օվերտոնի...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը ոչ թե իր մտքով ու ցանկությամբ է գործել, այլ իր թիմակիցների ուղղորդմամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն իր թիմակիցների հորդորով է իրավապահներին դիմել՝ իր...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Փաստ». «Փող չունեն» թոշակ բարձրացնելու համար, բայց ոստիկանական զորքերի համար ամսական հավելումը 20 000-ից դարձավ 70 000 դրամ
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանի և յուր իշխանության միակ հենարանը մնացել են իրավապահ մարմինները, հատկապես...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». ԵՄ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը, որը ստորագրվել է երկու երկրների կողմից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացում մեզ համար հիմք է...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Երեք փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերին անդրադարձել է «Freedom House»-ը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Freedom House» իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը հրապարակել է տարեկան...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». ՔՊ-ականին վիրավորած երիտասարդին պատժելը նաև ինքնապաշտպանություն է
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի հետ կատարվածից հետո ՔՊ ֆրակցիայի ղեկավարությունը նրան հորդորել է դիմել...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Ստացվում է, որ հերքելով՝ հաստատեցին
«Փաստ» թերթը գրում է. «Բրիտանական The Times պարբերականին խայտառակագույն մանրամասներ են հայտնի դարձել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Այսօր կորոշվի, թե որ երեք դատավորները կգնան ՄԻԵԴ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր որոշվում է, թե ովքեր են այն երեք դատավորները, որոնք կգնան Մարդու իրավունքների եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած «խորհրդավոր» ընթրիքին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Արմաս» գինու գործարանում կիրակի տեղի է ունեցել վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Արարատյան դաշտի 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա
Փաշինյանի ներկայացրած փաստերն ու իրականությունը
Աղբյուր` Panorama.am
08:22
Տեղի է ունեցել առերես հարցաքննություն ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի ու Սամվել Վարդանյանի մասնակցությամբ
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով...
Աղբյուր` Panorama.am
08:04
Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է մնում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
07:58
Ապրիլի 16-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:18
Վրաստանի ՆԳՆ-ն ցուցարարներին կոչ է անում ենթարկվել ոստիկանության, կիրառվել են ջրցան մեքենաներ
Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիում արտասահմանյան գործակալների մասին օրինագծի դեմ ցույց անողներին կոչ է արել ենթարկվել ոստիկանությանը և զգուշացրել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Էլինա Դանիելյանի մասնակցությամբ «ASVÖ Pamhagen 1» թիմը ոսկե մեդալ է նվաճել Ավստրիայի կանանց բունդեսլիգայում
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի մասնակցությամբ «ASVÖ Pamhagen 1» թիմը ոսկե մեդալ է նվաճել Ավստրիայի կանանց բունդեսլիգայում։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
22:22
Նարեկն ու Վազգենն իրենց ջերմ ողջույններն ու շնորհակալությունն էին փոխանցում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․ ««Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
22:11
Լեմկինի ինստիտուտն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
22:08
Այսօր ես իսկապես բավարարված եմ այս միջոցառումով. Աննա Հակոբյանը՝ 1 մլն դրամ տոմսի արժեքով ընթրիքի մասին
«Ինչքան շատ կին կարողանա բարիք ստեղծել, այնքան մեր պետությունը կուժեղանա, այնքան մեր խաղաղությունը մոտ կլինի, իսկ լինելուց հետո երկարատև կլինի»։
Աղբյուր` Panorama.am
21:33
Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին
Ալեն Սիմոնյանը ապրիլի 12-ին կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին
09:54 15/04/2024

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}