Տնտեսություն 18:33 09/11/2016 Հայաստան

Հայաստանում 900 հազար մարդ աղքատ է, իսկ աղքատների 61.5 տոկոսը քաղաքաբնակներ են. ԱՎԾ

2015 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29.8 տոկոս՝ 2014թ-ի համեմատ նվազելով ընդամենը 0,2 տոկոսային կետով: Այս մասին նշված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցում, որտեղ ներկայացվում է ինչպես 2015թ-ի, այնպես էլ 2008թ-ի Հայաստանի աղքատության պատկերը:

Սա նշանակում է, որ երկրի տաս բնակչից մոտ երեքն ամսական 41 698 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր են գտնվել:

Զեկույցի համաձայն՝ թեև տնտեսության աճի տեմպը նախորդ տարվա նկատմամբ ավելացել է 3.0%-ով և 2015թ.-ին աղքատության մակարդակը վիճակագրորեն չի փոփոխվել, սակայն դա բավարար չէ երկրում աղքատության մակարդակի նվազման համար: Ըստ ԱՎԾ-ի՝ 2015թ.-ին, ինչպես և նախորդ վեց տարիների ընթացքում Հայաստանում աղքատության մակարդակը դեռ գերազանցել է 2008թ.-ի աղքատության մակարդակը: 

Այսպիսով, 2015թ.-ի ընթացքում Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29.8%` 2008թ.-ին արձանագրված 27.6%-ի դիմաց: Շատ աղքատների տեսակարար կշիռն ամբողջ բնակչության մեջ կազմել է 10.4%` 2008թ.-ին արձանագրված 12.6%-ի դիմաց:

Զեկույցի համաձայն՝ 2015թ-ին ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 2.0%` 2008թ.-ին արձանագրված 1.6%-ի դիմաց: 2015թ.-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 900 հազար մարդ, նրանցից շատ աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները)` մոտ 310 հազար, իսկ վերջիններից ծայրահեղ աղքատների թվաքանակը` 60 հազար մարդ:
Աղքատության մակարդակի տարբերությունը 2015թ-ին ըստ քաղաքային (29.4%) և գյուղական բնակավայրերի (30.4%) չնչին է: Միաժամանակ աղքատության մակարդակի տարբերությունը Երևանում (25.0%) և երկրի այլ քաղաքներում (34.4%) չափազանց մեծ է: 2015թ.-ին ծայրահեղ աղքատության մակարդակը դեռ գերազանցում է 2008թ.-ի մակարդակին 0.4 տոկոսային կետով, իսկ ընդհանուր աղքատության մակարդակը` 2.2 տոկոսային կետով (կամ 8.0 %-ով): Միևնույն ժամանակ, ճգնաժամից հետո, շատ աղքատների մակարդակը 2008թ.-ի համեմատ նվազել է 2.2 տոկոսային կետով:

Նշվում է նաև, որ 2015թ.-ին աղքատության խորությունը գնահատվել է 4.7%` 2008թ.-ի 5.1%-ի համեմատ (նվազումը` 0.4 տոկոսային կետ), իսկ աղքատության սրությունը գնահատվել է 1.3 %` 2008թ.-ի 1.4 %-ի համեմատ (նվազումը` 0.1 տոկոսային կետ):

2008-2015թթ.-ին Հայաստանում աղքատության մակարդակի աճը պայմանավորող առավել կարևոր գործոնը 2009թ.-ի տնտեսության խոր անկումն էր:

Համաձայն Ազգային հաշիվների համակարգ 2008 (ԱՀՀ 2008) միջազգային ստանդարտի Հայաստանի տնտեսությունը 2013թ.-ին աճեց նախորդ տարվա նկատմամբ 3.3%-ով, 2014թ.-ին 2013թ-ի նկատմամբ՝ 3.6%-ով, իսկ 2015թ.-ին՝ նախորդ տարվա նկատմամբ՝ 3.0 %-ով: Ինչպես բացահայտում են 2015թ.-ի ՏՏԿԱՀ տվյալները, ողջ բնակչության միջին ամսական իրական սպառումը 2008թ.-ի համեմատ աճել է 11.1%-ով և աճը նկատվել է սպառման բոլոր քվինտիլներում:

Աղքատությունն ըստ բնակավայրերի

2008-2015թթ.-ին աղքատության մակարդակի աճը քաղաքային և գյուղական բնակավայրերում կազմել է համապատասխանաբար 1.8 և 2.9 տոկոսային կետ: Մայրաքաղաք Երևանում ըստ տարածաշրջանների աղքատության մակարդակն ամենացածրն է (25.0%) և այն 1.4 անգամ ցածր է, քան Երևանից դուրս` այլ քաղաքային բնակավայրերում: 2008թ.-ի համեմատ 2015թ.-ին աղքատության աճը Երևանում կազմել է 4.9 տոկոսային կետ, իսկ Երևանից դուրս` այլ քաղաքային բնակավայրերում`աղքատության մակարդակը մնալով ամենաբարձրը, այնուամենայնիվ, 1.4 տոկոսային կետով զիջել է 2008թ.-ի մակարդակը: Երբ բնակչության կենսամակարդակը դիտարկվում է ըստ քաղաք-գյուղ բաշխվածության, աղքատների մեծ մասը (61.5%) քաղաքաբնակներ են:

2008-2015թթ.-ին ծայրահեղ աղքատության մակարդակի աճը քաղաքային և գյուղական բնակավայրերում կազմում է համապատասխանաբար 0.3 և 0.5 տոկոսային կետ: Գյուղական բնակավայրերում ըստ տարածաշրջանների ծայրահեղ աղքատության մակարդակն ամենացածրն է (1.7%), իսկ Երևանից դուրս` այլ քաղաքային բնակավայրերում այն ամենաբարձրն է (2.4%):

2008թ.-ի համեմատ 2015թ.-ին ծայրահեղ աղքատության աճը Երևանում կազմել է 0.9 տոկոսային կետ, իսկ Երևանից դուրս` այլ քաղաքային բնակավայրերում` ծայրահեղ աղքատության մակարդակը մնալով ամենաբարձրը, այնուամենայնիվ 0.4 տոկոսային կետով զիջել է 2008թ.-ի մակարդակը: Երբ դիտարկվում է բնակչության ծայրահեղ աղքատության մակարդակը ըստ քաղաք-գյուղ բաշխվածության, ապա ծայրահեղ աղքատ է քաղաքաբնակների մեծամասնությունը (67.3%):

Որքան կարժենա աղքատության հաղթահարումը

Ինչպես նշված է զեկույցում, աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է 71.4 մլրդ. դրամ կամ ՀՆԱ-ի 1.4 % կազմող գումար` ի լրումն սոցիալական աջակցության համար արդեն իսկ հատկացված միջոցների, ենթադրելով, որ սոցիալական աջակցությունը բարձր հասցեականությամբ կտրամադրվի միայն աղքատներին: Ինչ վերաբերում է ծայրահեղ աղքատությանը, ապա դրա վերացումը կպահանջի 1.8 մլրդ. դրամ կամ ՀՆԱ-ի 0.04 %-ը` ի հավելումն ծայրահեղ աղքատներին արդեն իսկ ուղղված սոցիալական աջակցության և ապահովելով բարձր հասցեականություն: Միջազգային փորձը վկայում է, որ սոցիալական աջակցության տրամադրման անթերի հասցեականություն ապահովելը շատ անհավանական է, ուստի աղքատության հաղթահարման համար պահանջվող փաստացի միջոցներն իրականում շատ ավելին են:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:39
Նախարար. Կառավարման գործընթացում էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառումը դրական կանդրադառնա մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներին
«Պետական կառավարման համակարգի թվայնացումը, կառավարման գործընթացում էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառումը դրական կանդրադառնա մեր կյանքի...
Աղբյուր` Panorama.am
15:34
Ընտանեկան բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելու նպատակը ո՞րն է. Վահե Էնֆիաջյան
Այն պարագայում, երբ վարչապետին կից կան 20-ից ավելի խորհուրդներ, սակայն դրանք չեն գործում:
Աղբյուր` Panorama.am
15:16
ՄՃԽ փորձագետ. Նախագահների հանդիպումը հույս է ներշնչում, որ Ղարաբաղի թեման շփման գծից կտեղափոխվի բանակցային սեղան
«Միջազգային ճգնաժամային խմբի» (ICG) փորձագետ Օլեսյա Վարդանյանը «Ինչպե՞ս Ղարաբաղի հարցում հասնել խաղաղության. ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հովհաննես Իգիթյան. Լավ է, որ գաղտնիության շղարշը բացվեց
Միջազգային փորձագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը չի կարծում, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ադրբեջանի կողմից «սպանենք, ջարդենք» տոնայնությունը գուցե մի փոքր նվազի. Վիգեն Հակոբյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ժնևյան հանդիպումը ի տարբերությունը նախորդների՝ մի քիչ այլ էր։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք...
Աղբյուր` Panorama.am
14:51
ՀՔԾ. Վարույթ է ընդունվել պաշտոնեական դիրքի չարաշահման փաստով հարուցված քրեական գործը
Ոստիկանության աշխատակիցն իրեն ուղղորդել է մատնացույց անել, իբր, իր կողմից ապօրինի հատված ծառերը, սակայն իրականում դրանք իր կողմից չեն հատվել:
Աղբյուր` Panorama.am
14:47
Նոր ատոմակայան կունենանք, եթե գնային առումով այն լինի արդյունավետ․ Դավիթ Հարությունյան
Էներգետիկայի  ոլորտում Հայաստանն ունի երկու հնարավոր զարգացման սցենար՝ փորձել ընդհանրապես էներգակիրների գինը նվազեցնել երկրում,...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ա. Մանուկյան. Պետական պարտքի վրա ճնշումը թուլացնելու համար կառավարությունը ինքնածախսածածկում ապահովող վարկային ծրագրեր է իրականանացնելու
Քննարկվել են Հայաստան-Վրաստան օդային գծի կառուցման ծրագրերի ֆինանսավորման հարցերը
Աղբյուր` Panorama.am
14:30
Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագիծը պարտադրված է՝ պղծելու հայ ընտանիքները. Վարդան Բոստանջյան
Հնարավոր չէ՞ այս ամենը ընտանեկան օրենսգրքով և այլ մոտեցմամբ կարգավորել։
Աղբյուր` Panorama.am
14:21
Մալթայում մեքենայի պայթյունից մահացել է Պանամական թղթերի հետ Ադրբեջանի կապը բացահայտած լրագրողը
Հայտնի լրագրողը, ով մեծ դերակատարում էր ունեցել Պանամական թղթերի բացահայտման գործում, սպանվել է Մալթայում: Լրագրող և բլոգեր Դաֆնե Կարուանա...
Աղբյուր` Panorama.am
14:03
Ապտակը բռնության դրսևորում չԷ. Վիգեն Քոչարյան
Հոգեբանական բռնության դրսևումները բոլորն էլ առաձին-առաձին իրավակարգավորման շրջանակներում հստակեցված են:
Աղբյուր` Panorama.am
13:59
Բորիս Նավասարդյան. Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը բացահայտ միջամտություններ չեն ակնկալվում
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարգի փաստաթուղթը հրապարակվում է այն ժամանակ, երբ բանակցող կողմերը...
Աղբյուր` Panorama.am
13:40
«Աշխարհի բնակչությունը 2017» զեկույցի համաձայն՝ Հայաստանն առաջին անգամ որոշ ուղղություններով հայտնվել է առաջատար դիրքերում
«Աշխարհի բնակչությունը 2017»  զեկույցում Հայաստանն առաջին անգամ որոշ ուղղություններով հայտնվել է առաջատար դիրքերում:  Այս...
Աղբյուր` Panorama.am
13:32
Ռոստոմյան. Կհասնենք այնպիսի մակարդակի, որ հնարավոր կլինի անցկացնել նաև վոլեյբոլի ներքին առաջնություն
«Սկսել ենք անցկացնել բասկետբոլի հանրապետական առաջնություն։ Հուսով եմ, որ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նոր նախագահի արհեստավարժ...
Աղբյուր` Panorama.am
13:24
Արցախյան հասարակությունը լուրջ չի վերաբերում բանակցային գործընթացներին. քաղաքագետ
«Հասարակությունը տարիների ընթացքում հասկացել է, որ հակամարտությունն առնվազն մոտ ապագայում, գալիք տասնամյակների ընթացքում որևէ բանակցային լուծում չունի»:
Աղբյուր` Panorama.am
13:19
7 ֆիլմ. Ճապոնական ֆիլմերի 12-րդ փառատոնը Հայաստանում
Հոկտեմբերի 19-ից 23-ը տեղի կունենա Ճապոնական ֆիլմերի 12-րդ փառատոնը` նվիրված Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների...
Աղբյուր` Panorama.am
13:13
Ընտանեկան բռնության մեջ ենթադրաբար մեղադրվողը կարող է բողոքարկել որոշումը. ՀՀ արդարադատության փոխնախարար
համապատասխան անձին մենք ենթադրաբար ընտանեկան բռնություն գործած անձ ենք համարում՝ դրանով իսկ անմեղության կանխավարկածը պաշտպանելով:
Աղբյուր` Panorama.am
12:55
Դեմկուս. Գաղտնիք չէ, որ բռնության դեպքերի զգալի մասը ծնվում են սոցիալական ծանր վիճակում գտնվող ընտանիքներում
«Ընտանիքում ծագած վեճերը հարթելու փոխարեն, իրավասու պաշտոնյաները կարող են ստանձնել դատավորի լիազորություններ»:
Աղբյուր` Panorama.am
12:46
Այս էտապում որևէ մեկը հետաքրքրված չէ ստատուս քվոյի փոփոխությամբ. վերլուծաբան
«Ստատուս քվոյի փոփոխության խնդիր չկա, հակառակը՝ ներկայումս կա ստատուս քվոն պահելու համար նոր որոշակի քաղաքական բանաձևի, քաղաքական ֆորմատի ձևավորման խնդիր»:
Աղբյուր` Panorama.am
12:44
Անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների 47 տոկոսի փորձերը տեղի են ունենում ընտանիքում. Վիգեն Քոչարյան
Հայաստանում օրական երկու անգամ դիմում են ոստիկանություն՝ կապված ընտանեկան բռնությունների հետ:
Աղբյուր` Panorama.am
12:27
Ալիևի հայտարարությունները՝ հռետորական կամ դիվանագիտական բլեֆ. Արման Նավասարդյան
Նա ընդգծեց, որ իր համար ամենակարևորն այն է, որ Հայաստանի նախագահը երեկ կրկին անգամ հայտարարել է, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
Աղբյուր` Panorama.am
12:17
Արփինե Հովհաննիսյան. Հայ-կանադական հարաբերությունները կայուն զարգանում են
ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին: ԱԺ հանրային...
Աղբյուր` Panorama.am
11:55
Հարցի լուծումն այլ կոնտեքստում պետք է փնտրենք. Ստեփան Մարգարյանը
Քննարկում՝ «Սարգսյան Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ» թեմայով
Աղբյուր` Panorama.am
11:40
Բասկետբոլ Մ 16. «Արցախը» հաղթել է մեկնարկային խաղում
Բասկետբոլի մինչև 16 տարեկանների Հայաստանի առաջնությունում երեկ առաջին հանդիպումն է անցկացրել «Արցախը»: ՀԱՕԿ պաշտոնական կայիքց...
Աղբյուր` Panorama.am
11:28
Քամու հետևանքով Ստեփանավանում 3 էլ. սյուն է շրջվել գազատար խողովակի վրա և հրդեհ բռնկել
Ուժգին քամու վնասների վերաբերյալ «911» ծառայություն ստացված ահազանգերը
Աղբյուր` Panorama.am
11:20
Ստամբուլի փողոցներից մեկը կկրի հռչակավոր հայ լուսանկարչի անունը
Ստամբուլի քաղաքապետարանը ընդունել է Բեյօղլու թաղամասում գտնվող Թոսբաղա փողոցը ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով...
Աղբյուր` Panorama.am
11:16
Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը կնպաստի համագործակցության շարունակականությանը. Նատալյա Վուտովա
ԵՄ-ի և ԵԽ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերն աջակցում են դատական բարեփոխումներին, բանտային համակարգի կայացմանը, բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիայի հաղթահարմանը:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նավասարդյան. Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը բացահայտ միջամտություններ չեն ակնկալվում
13:53 17/10/2017

Նավասարդյան. Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը բացահայտ միջամտություններ չեն ակնկալվում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}