Ինչ են ուտում տարբեր երկրների երեխաները դպրոցներում
Յուրաքանչյուր երկիր իր ձևով է մոտենում դպրոցական սննդի հարցին: Որոշ երկրներ նախընտրում են կիսաֆաբրիկատներ, մյուսները ընտրում են ամբողջական ճաշեր: Դպրոցներում առավել տարածված ճաշատեսակներն են կարտոֆիլը, բրինձն ու կաղամբի աղցանը: AdMe.ru –ն ներկայացրել թե ինչպես են սնվում դպրոցականները տարբեր երկրներում:
Իրան
Այստեղ օրենքով մինչև 14 տարեկան երեխաները պետք է ամեն օր խմեն մի բաժակ կաթ, ուտեն պիստակ, թարմ մրգեր ու բլիթ: Հաճախ մայրիկները երեխաների համար «լանչբոքս» են պատրաստում, որում լինում է լոլիկ, բրինձ և գառան մսից պատրաստված քաբաբ:
Հարավային Կորեա
Այստեղ դպրոցական սնունդը աշխարհում լավագույներից է՝ սուպ և գարնիր, աղցաներ, ծովամթերք, բանջարեղեն ու մրգեր: Նիհար երեխաներին տալիս են ձկան յուղ: Առավել տարածված է դդմի և կարտոֆիլի սուպը, բրինձը՝ մեղրի սոուսով, գազարի և վարունգի աղցանը:
Ճապոնիա
Այստեղ էլ սննդին վերաբերում են բծախնդիր կերպով, ավելի՝ քան Հարավային Կորեայում: Անպայման տաք սուպ, բրինձ, մսային ինչ-որ ուտեստ, աղցան ու կաթ: Դպրոցականներն իրավունք չունեն իրենց հետ սնունդ տանել, քանի դեռ ավագ դասարաններում չեն: Այստեղ դպրոցականները ճաշարան չեն գնում: Հագնում են սպիտակ խալաթ, վերցնում են ուտելիքը, դասարանում սեղան նստում:
Մեծ Բրիտանիա
Տապակած կարտոֆիլ, գազար, բրնձի շիլա, բանջարեղենի աղցան, մրգեր, շոկոլադապատ վաֆլի: Շատ դպրոցների բյուջեն սահմանափակ է, դրա համար երեխաներին հաճախ «ֆաստֆուդ» են առաջարկում:
ԱՄՆ
Յուտա նահանգում լանչն այսպիսին է՝ դեղձ, եգիպտացորեն, հավ ու սուպ: Ամերիկյան դպրոցներում սննդակարգը տարբեր է, առավել հաճախ նախընտրում են ֆաստֆուդ ու կիսաֆաբրիկատներ, որոնք երեխաները շատ են սիրում՝ պիցցա, «հոթ դոգ», կարտոֆիլի «ֆրի»:
Թուրքիա
Այստեղ դպրոցականների համար սնունդ պատրաստում են տանը՝ հաց, հունական ընկույզ, խաղող, խնձոր, նուռ, կեֆիր: Այն ամենը, ինչ խթանում է ուղեղի աշխատանքը:
Ֆրանսիա
Այս երկրի արևմտյան մասում դպրոցական սնունդը կազմված է ձկից, կարտոֆիլից, աղցանից, պանրից, հացից: Լանչի ընդմիջումը տևում է 1-2 ժամ: Դպրոցականերին թույլ են տալիս այդ ընթացքում տուն գնալ ու վերադառնալ:
Ֆինլանդիա
Ֆինլանդիան պատասխանատու կերպով է մոտենում դպրոցականների սննդին: Երեխաները ճաշում են ճաշարանում, բազմապիսի ուտելիքներից իրենք են ընտրում ինչ ուտել: Աստեղ հաշվի են առնվում երեխաների դիետաներն ու կրոնական համոզմունքները:
Իսրայել
Դպրոցականի սնունդը կազմված է հիմնականում թարմ մրգերից, քաղցրավենիքից:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանցիների սննդակարգն ամենավտանգավորն է
- Հայաստանի բնակչության 15%-ի օրական ռացիոնի 70%-ը կազմում են հացն ու կարտոֆիլը
- Հայաստանի երեխաների 2 տոկոսը խիստ թերսնված է
- Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը շարունակական է լինելու. ՀՀ նախագահ
- «Դպրոցական սնունդ» ծրագիրը կիրականացվի նաև Տավուշի մարզում
- Դավիթ Պիպոյան. Թերսնուցման վերաբերյալ տվյալներն ահազանգ են
- Դպրոցներում վաճառում են արգելված սնունդ՝ չիփսեր ու գազավորված ըմպելիք