Առողջություն 13:13 14/11/2016 Հայաստան

Ինչպես կազմակերպել երեխաների առողջ սնուցումը. Մասնագետն է խորհուրդ տալիս

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Երեխաների սնուցման առկա իրավիճակը

Ոչ թե հայկական խոհանոցն է վատ, այլ ժամանակակից հայի սննդակարգը: Նման համոզման է Պարենային իրավունքի փորձագետ, Սննդամթերքի անվտանգության դոկտոր Դավիթ Պիպոյանը:

Նրա խոսքով, հայկական խոհանոցը շատ մոտ է միջերկրածովային խոհանոցին, որն այսօր աշխարհում հանդիսանում է լավագույն սննդակարգերից ու խոհանոցներից մեկը: Այն շատ հարուստ է հակաօքսիդանտներով, իսկ դա հիվանդությունների կանխարգելման համար ունի կարևոր նշանակություն:

«Պետք է հասկանալ, թե որքանով է ժամանակակից հայը մոտ կանգնած այդ խոհանոցին»,-ասաց նա:

Սխալ սննդային սովորույթները, ճիշտ սնուցման ենթակառուցվածքների ու մշակույթի բացակայությունը, ոլորտում իրազեկման ու կրթության պակասը հանգեցրել են առկա իրավիճակին:

Մասնագետը եկել է եզրակացության, որ հայաստանցիների մեծ մասի գրաֆիկը, ինչպես նաև դպրոցական ու կրթական համակարգը թույլ չեն տալիս օրվա ընթացքում պահպանել ճիշտ սնուցման կանոնները:

«Երեխայի հետ տանից սնունդ դնելը խնդրի լուծում չէ: Մենք դպրոցներում չունենք ճաշարան, գոնե տարրական դասարանների երեխաների համար սննդակարգը պետք է կազմվի մասնագետների կողմից: Այդ տարիքից պետք է երեխայի գիտակցության մեջ մտցվի, թե որն է առողջ սնուցումը, թե ինչպիսի սննդատարրերից պետք է բաղկացած լինի առողջ սնունդը, թե ինչ դեր ունեն սպիտակուցները, ածխաջրերը, վիտամիները»,-շեշտեց նա:

Սննդագետը մատնացույց է անում առաջադեմ երկրների փորձը, որտեղ կրթական հաստատությունների մենյուն կազմվում է որակավորում ունեցող մասնագետի կողմից, ապա ուղարկվում է պետական լիազոր մարմնին, որն ուսումնասիրությունից ու անհրաժեշտ ուղղումներից հետո նոր հաստատում է սննդակարգը:

Պիպոյանն ընդգծում է, որ անվտանգ սնունդը ու առողջ սնուցումը բացարձակ տարբեր բաներ են: Օրինակ, բուլկին անվտանգ է, բայց դպրոցում բուլկի (այն պարունակում է  ածխաջրեր) ուտելով, երեխան չի ստանում իրեն անհրաժեշտ սպիտակուցները, ճարպերը, վիտամիները, այսինքն միակողմանի և չհավասարակշռված սնուցումը, որքան էլ անվտանգ մթերքներից բաղկացած լինի, չի կարող կոչվել առողջ:

Առողջ սնուցման հիմքը դրվում է փոքր տարիքից

Չիպսերից, գազավորված ըմպելիքներից, շոկոլադից կախվածության մեջ գտնվող փոքրիկների ծնողներին սննդագետը  հորդորում է՝  երեխային փոքր տարիքից սովորեցնել բնական համերի: Դա ավելի առողջարար է և օգտակար: Եթե երեխան փոքրուց սովորեց բնական համերի, ապա արհեստական բուրավետիչներից, համերից ու հավելումներից կամաց-կամաց կհրաժարվի:

Սննդամթերքի անվտանգության դոկտորը խորհուրդ է տալիս օրինակ, խանութից յոգուրտ գնելու փոխարեն, այն պատրաստել տանը, ձեռնպահ մնալ երեխաներին մայոնեզ, թթվասեր տալուց:

«Հայկական խոհանոցում մենք ունենք երկու հրաշք մթերքներ՝ մեր մածունն է, մեր «Նարինեն է», երրորդն էլ կա՝ կեֆիր: Յոգուրտը փորձեք պատրաստել տանը՝ անարատ մածունին ավելացնել մի փոքր դարչին կամ վանիլ»,-նշեց սննդագետը:

Մասնագետի հաշվարկով, դպրոցահասակ երեխաներն օրական անհրաժեշտ էներգիայի 35 տոկոսը պետք է ստանա դպրոցում, իրավունք չկա ճաշը բաց թողնել:

«Այդ 35 տոկոսը կազմում է 520-810 կալորիա:  Դրանից 10-15 տոկոսը պետք է կազմի պրոտեին կամ 15-30 գրամ,  ճարպերը՝ 30 տոկոսը կամ 18-20 գրամ, ածխաջրածիներ՝ 55-60 տոկոս, որը կազմում մոտ 80 գրամ, այստեղ շաքարը թույլատրվում է մինչև 15 գրամ: Նաև ունենք կալցիումի, երկաթի, թաղանթանյութի պահանջ»,-թվարկեց նա:




Դպրոցներում  պետք է լինեն մշակված ուղեցույցներ, և այն կառույցները, որոնք չեն հետևի դրանց, ըստ մասնագետի, պետք է ենթարկվեն պատասխանտվության: Ուղեցույցներով պետք է դասակարգվեն անհրաժեշտ սննդատարրերը և սննդամթերքի ցանկը, օրինակ շաբաթվա ընթացքում քանի անգամ կարելի է  օգտագործել բրինձ, գազար, հնդկաձավար և այլն:

Եթե երեխան դեռ դպրոցահասակ չի, մանկապարտեզ էլ չի գնում, Պիպոյանը ծնողներին խորհուրդ է տալիս, երբեք երշիկ, նրբերշիկ չտալ: Դրանք մեծ քանակությամբ սննդային հավելումներ են պարունակում:

Ընդհանրապես նա մեծահասակներին էլ խորհուրդ է տալիս կասկածելի կազմ, բաղադրություն, անվտանգություն ունեցող երշիկի, նրբերշիկի փոխարեն օգտագործել բնական հումքից պատրաստված ֆիլեներ ու պրոշուտտոներ:

Ինչ վերաբերում է շոկոլադին, ապա մասնեգտն ընդգծում է, որ երեխայի սննդի մեջ բոլոր տիպի շաքարները պետք է կազմեն 10 տոկոսից քիչ, իսկ մինչև երեք տարեկաններինը՝ ավելի քիչ:

«Թեյի մեջ 4 թեյի գդալ շաքարավազ լցնելով ծնողին թվում է, թե երեխային մեծ լավություն են անում»,-նկատեց նա:

Ի՞նչ տալ նախաճաշին, ճաշին ու ընթերիքին

Օրական անհրաժեշտ կալորիաներից բացի, երեխան պետք է անպայման ստանա իրեն անհրաժեշտ սննդատարերը: Նախ, երեխայի սննդակարգում  պարտադիր պետք է լինեն՝ միրգը, բանջարեղենը, ընդեղենը, միսը, ձուկը, լոբազգիները, կաթնամթերքը:

«Շատ կարևոր է, որ երեխան երեք անգամ սնվի: Չի կարելի ճաշերից որևէ մեկը բաղ թողնել»,-ընդգծեց Պիպոյանը:

Օրգանիզմի համար անհրաժեշտ շաքարը երեխան պետք է ստանա առավոտյան՝ բլիթներ: Դրանք ընտրելու հարցում  պետք է զգոն լինել: Սննդագետը խորհուրդ է տալիս վերցնել վարսակի բլիթները, որոնց մեջ մի փոքր շոկոլադ կա: Բլիթները կարելի է  պատրաստել տանը: Առավոտյան կարելի է երեխային տալ թեյ, կաթնամթերք:

Ճաշին երեխային պետք է տալ մի օր բրինձ, մի օր՝ հնդկաձավար, սպիտակուցներ ստանալու համար հավի, հնդուհավի միս, ձուկ, զեյթունի ձեթով պատրաստված կանաչ աղցաններ, որոնք թանթանյութի մեծ պաշար ունեն, կաղամբ, գազար, բազուկ:

Ընթրիքը պետք է լինի ավելի քիչ  կարբոհիդրատներ պարունակող, սննդագետը խորհուրդ է տալիս երեկոյան բանջարեղենով պատրաստված ճաշատեսակներ տալ՝ գազարով, բազուկով պատրաստված սուպեր, որոնք հակաօքսիդանտներ են պարունակում: Երեխաներին պետք է տալ թարմ լոլիկ, վարունգ, որոնք բնականոն աճի ու զարգացման համար կարևոր են:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:54
Արհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզ շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան
«Մեր հաղթանակների և պարտությունների պատճառը պետք է փնտրենք մեր մեջ։ Իսկ այն, որ Հայոց ցեղասպանությունը երկար տարիներ  չի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
14:42
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ապրիլի 23-ին...
Աղբյուր` Panorama.am
14:33
Նոյեմբերյան քաղաքում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել են
ՔԿ. Տեղի է ունեցել առերևույթ խուլիգանություն, որի ընթացքում ֆիզիկական ներգործության դեպքերի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աղբյուր` Panorama.am
14:17
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
14:14
Սահմանազատման սյուն չի լինում, այդ սյունը կարող են կոխել մի լավ տեղ. Հրանտ Բագրատյան
«Դրանք միայն ծաղիկներն են, բա որ գյուղերի հետևում գտնվող անկլավային հողերը տա՞։ Մտածում եմ՝ այդ հողերը տալուց հետո, որը հաջորդ էտապում...
Աղբյուր` Panorama.am
13:51
Սաֆրաստյան. Էրդողանը վախ ունի Սփյուռքից, դա պայմանավորված է շատ կոնկրետ փաստերով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ասել էր, որ «տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն...
Աղբյուր` Panorama.am
13:43
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Նիկոլ Փաշինյանը կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Քաղաքացիները նրան տեսնելով՝ սկսել են վանկարկել՝ «Նիկոլ,...
Աղբյուր` Panorama.am
13:23
Նոր սկանդալ հայ-ռուսական հարաբերություններում. Հայտարարության հեղինակն Ալեն Սիմոնյանն է
ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն առաջարկել է Հայաստանի խորհրդարանին հարցում անել՝  Ռուսաստանի մասին Ալեն Սիմոնյանի ելույթի...
Աղբյուր` Panorama.am
12:50
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը, դրանում պնդելով, որ Հայաստանի կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:27
Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ արագ արձագանքման խմբեր է ուղարկել հիվանդանոց ու ոստիկանական ստորաբաժանումներ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի...
Աղբյուր` Panorama.am
12:27
Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին պարզապես զրկել է ազատությունից. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է, որ Ձերբակալվածների պահման վայրում, գործընկեր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։ Այս անգամ ուղերձն առաջինը հրապարակվել է...
Աղբյուր` Panorama.am
12:00
Միհրան Մախսուդյան. Հիմա ավելի լավ եմ զգում
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որ վերջին օրերին ակտիվորեն մասնակցում է Տավուշից Ադրբեջանին տարածքների հանձնման դեմ, այժմ գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Արամ Ա-ն՝ Էրդողանին.Որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը
«Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները. Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։...
Աղբյուր` Panorama.am
11:35
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ցեղասապանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
11:09
Արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Երկրորդ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
14:32 24/04/2024

Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}