Հասարակություն 09:55 16/11/2016 Հայաստան

Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 20 տարեկան

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Արաբկիր 45 փողոցի առաջին տանն են բնակվում Աբաջյանները: Մի մեծ ընտանիք, որտեղ ծնվել է մերօրյա հերոսը՝  Ռոբերտ Աբաջյանը: Այդ ընտանիքում կյանքը կիսվել է երկու մասի` մինչև ապրիլի 2-ը, և դրանից հետո:

Ալեքսանդրի և Աննայի կրտսեր որդին` Ռոբերտը, 2015 թվականի հունվարին էր  մեկնել ծառայության: Ծառայում էր ԼՂՀ Մարտակերտի շրջանում: Ընտանիքն անհամբեր սպասում էր որդու վերադարձին, բայց ապրիլի 2-ի գիշերը փոխեց նաև նրանց ընտանիքի ճակատագիրը:

Ապրիլյան պատերազմի օրերին ողջ հայության սիրտը Արցախի սահմանին էր, այդ օրերին նոր սխրանքներ գործեցին, 18-20 տարեկան երիտասարդներ հերոսացան:  Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում  ծավալված թեժ մարտերից հետո Արցախի հերոսների ցանկում ավելացավ ևս մեկ անուն, բոլորից ամենաերիտասարդը։ 19-ամյա Ռոբերտ Աբաջյանն առաջինն է, ով, կրտսեր սերժանտ լինելով բարձրագույն կոչման արժանացավ: Նա ԼՂՀ նախագահի հրամանագրով հետմահու արժանացավ  «Արցախի հերոսի» կոչման և պարգևատրվեց  «Ոսկե Արծիվ» շքանշանով:

Այսօր հերոսի ծննդյան օրն է: Ռոբերտը 20 տարեկան է:

«Երբ մեծ տղաս  ծնվեց, քսանմեկ տարեկան էի, երևի թե շատ շուտ էր: Երբ Ռոբերտս ծնվեց, այդ ժամանակ հասկացա, որ մայր եմ: Հրեշտակային գեղեցկություն ուներ, այնքան սիրուն էր, ասես, հրեշտակ լիներ»,- արցունքը հազիվ զսպելով ասում է մայրը ու հավելում. «Ուրիշ երեխա էր»:
Ամուսինը՝ Ալեքսանդրը շարունակում է. «Հրեշտակ էր, իսկական հրեշտակ»: 
Մայրը պատմում է՝  աշխույժ, կենսուրախ, մշտապես շարժուն երեխա էր ու, եթե վնաս էր տալիս, ապա միայն ինքն իրեն, մեկ տարեկանում հոնքի վրա արդեն երեք սպի ուներ. «Երբեք որևէ մեկին չի նեղացրել, այլ հակառակը՝ պատրաստ էր բոլորին օգնել»:

Պատրաստակամ, բոլորին օգնող Ռոբերտը հարազատների պատմելով շարունակ շտապում էր՝ կյանքում հնարավորինս շատ բան հասցնելու: 

Ծնողների խոսքերով՝ որդին ընկերասեր էր, սիրում էր բոլորի հետ կապ պահպանել: «Բոլորի հետ էր շփվում, նման մարդ չկար, ում հետ 15-20 րոպե շփվեր ու հետագայում նրա հետ ընկերություն չանեին: Տղաս 5 տարեկանից մինչև 80 տարեկան ընկեր ուներ»,- պատմում է հայրը:

Ռոբերտը ոչ միայն ընտանիքի, այլև բակի, հարևանների, հարազատների  ուրախություն է եղել:
Մոր խոսքերով՝  մինչև բոլոր ընկերներին չճանապարհեր, տուն չէր գալիս: «Երբ զանգում էի՝  ասում էր էս ընկերոջն էլ ճանապարհեմ, մյուսին էլ, հետո տուն կգամ:  Ոնց որ բոլորի հոգսն իր վրա լիներ: Ուրիշ էր, հետո ես զգում, որ յուրահատուկ երեխա էր»:

Ռոբերտը սիրում էր, երբ նշում էին իր ծննդյան օրը, մայրը հիշում է նրա 5-ամյակը: «Պապայի ընկերներին կանչել էր ծնունդի, ասել էր՝ նոյեմբերի 16-ին իմ ծնունդն է, ծնունդ եմ անում, կգաք մեր տուն ու բոլորն եկան: Սեղանները դրել էինք, իր ծնունդն էինք նշում, այնքան էր ուրախացել: Ռոբերտին ոսկե թևնոց էին բերել, որի վրա գրված էր՝ Կյաժ: Մի անգամ հարցրեց՝ մամ թևնոցն ուր է, ասեցի՝ մոտս է բալես,  տղա կունենաս կտամ, կգցես տղուդ թևին: Ասեց՝ հա, մամ»: 

2014 թվականի նոյեմբերի 16-ին՝ Ռոբերտի 18-ամյակին եղել է հոր հորեղբոր տղայի հարսանիքը՝ Գյումրիում, իսկ օրը Ռոբերտն է որոշել:  Հոր խոսքերով՝  Կյաժը բոլոր բարեկամներին կանչում էր իր ծնունդին, ասում էր՝  ծնունդս անում եմ Գյումրիում:

Բանակում նույնպես Ռոբերտը ծնունդը նշել է, այդ անգամ արդեն զինակից ընկերների հետ: Ռոբերտը շատ հումորով էր, բանակ գնալուց հետո հայրը հարցրել է.  «Բալես, էդտեղ ոնց ա հումորդ, պատասխանել է՝ պապ  էստեղ հումորի տեղ չի, իսկ որոշ ժամանակ հետո ասել է՝ պապ ամեն ինչ լավ է»:  

Աշխույժ, կենսախինդ Ռոբերտը միշտ կենտրոնում էր՝ մանկապարտեզում, դպրոցում, քոլեջում ու համալսարանում, որտեղ ատամնաբուժություն էր սովորում: Ապրիլյան օրերին, երբ ծնողներն արդեն տեղյակ էին, թե ինչ էր կատարվում սահմանին, ներքին համոզվածություն ունեին, որ Ռոբերտն այդ իրավիճակից էլ դուրս կգա, բայց...

Ծնողները մեկը մեկին լրացնելով պատմում էին մեկ Ռոբերտի մանկությունից, մեկ՝ պատանեկությունից, զինվորական կյանքից: Լսելով  նրանց, թվում էր, թե մի երկար, հագեցված կյանքի պամություն ես լսում, բայց Ռոբերտն ընդամենը 19 տարեկան էր:

Արցախի հերոսի ծնունդն է այսօր, նա կդառնար 20 տարեկան: Խաղաղության ու սիրո համար ծնված Ռոբերտը գնաց անմահություն, նրա բոլոր նպատակներն ու երազանքները այդպես էլ անկատար  մնացին, բայց կատարեց  ամենամեծ սխրանքը՝ գիտակցաբար կյանքը զոհեց հայրենիքին:

Ռոբերտ Աբաջյան անունը միշտ կհիշվի ներկա ու գալիք սերունդների կողմից:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:02
05.04.2020. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 822 դեպք կա
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ քիչ առաջ հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը...
Աղբյուր` Panorama.am
22:01
Բակո Սահակյանի գլխավորությամբ կորոնավիրուսի տարածման կանխարգելման հանձնաժողովի նիստ է գումարվել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական...
Աղբյուր` Panorama.am
22:00
Համաճարակի ժամանակ ավելի արդյունավետ կլիներ տնային կալանքի կիրառությունը, եթե օրենքը թույլ տար. Արման Թաթոյան
ԿՀ–ներում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ պետք է հնարավորինս շատ այլընտրանքային...
Աղբյուր` Panorama.am
20:30
Միհրան Հակոբյան. Ինչու՞ եք ICAO-ի նամակը հրապարակում, երբ խնդիրը EASA-ի հետ է կապված
Քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրում է. «Արդեն երկու օր է՝ հետևում եմ Քաղավիացիայի կոմիտեի շուրջ ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
20:22
Քաղավիացիայի կոմիտեն հաստատում է՝ երկու ավիաընկերություն զրկվել է երրորդ երկրի շահագործման վկայականներից
Կան խնդիրներ, գործակալությանն ուղղված դիտարկումները Կոմիտեն ուղարկելու է ապրիլի 6-ին:
Աղբյուր` Panorama.am
20:00
Նոր խստացումներ՝ վարորդական վկայական ստանալու համար
Օրերս Կառավարությունն ընդունեց վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Նուրմագոմեդովի կարողությունը մոտ 100 միլիոն դոլար է
«Ռուսական խառը մարտերի (MMA) մարզիկ Հաբիբ Նուրմագոմեդովի հայրը Աբդուլմանապ Նուրմագոմեդովը, որը նաև նրա մարզիչն է, YouTube- ի հեռուստաալիքի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Մադուրոն հրամայել է երկիրը պաշտպանելու համար մոբիլիզացնել Վենեսուելայի հրետանին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարգադրել է ազգային հրետանին մոբիլիզացնել՝ պաշտպանելու Բոլիվարյան հանրապետությունը: Ինչպես հաղորդում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ջավախքի ինքնամեկուսացված բնակիչների թիվը նվազում է. jnews.ge
Ախալքալաքի և Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնների (ՀԱԿ) տեղեկությունների համաձայն, ներկայումս 36 մարդ Ախալքալաքի մունիցիպալիտետում...
Աղբյուր` Panorama.am
19:00
Մարտին փետրվարի համեմատ բենզինի գինը նվազել է 3.7%-ով
2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.3% գնաճ, իսկ 2020թ. փետրվարի համեմատ պահպանվել է գների նախորդ...
Աղբյուր` Panorama.am
18:53
2020 թ-ի սկզբից ի վեր, Դոնբասում ականների պայթյունից զոհվել է 12 խաղաղ բնակիչ
2020 թվականի սկզբից Ուկրաինայում անցկացվող ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունը (SMM) գրանցել է ականների և չպայթած զինամթերքի պայթյունի...
Աղբյուր` Panorama.am
18:45
Կոբի Բրայանթին 2020թ-ին կընդգրկեն բասկետբոլի Փառքի սրահում
Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանթին 2020 թվականին կընգրկեն բասկետբոլի Փառքի սրահում: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն։ Նշվում է, որ...
Աղբյուր` Panorama.am
18:36
ԱՀԿ-ն հայտնում է երիտասարդների և առողջների շրջանում COVID-19-ի ծանր դեպքերի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է երիտասարդ և առողջ մարդկանց շրջանում կորոնավիրուսով հիվանդացության ծանր դեպքերի մասին։...
Աղբյուր` Panorama.am
18:29
Պարենային մթերքների գնային ինդեքսը՝ մարտին
2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 10.6% գնանկում, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 2.1% գնաճ: Այս...
Աղբյուր` Panorama.am
18:22
Քաղաքագետ. Հեղափոխական պոպուլիզմը պարտություն է կրում, երբ կյանքը կոնկրետանում է
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ճգնաժամային պահերին մարդկանց մոտ բնազդներն են սկսում գործել։ Փորձը ցույց տվեց, որ նաև...
Աղբյուր` Panorama.am
18:18
Երգչուհի Փինքի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Գազետա.ռու
Ամերիկացի երգչուհի Փինքը (Pink) Twitter-ի իր էջում հայտնել է, որ նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային վարակ՝ COVID-19: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ավագանու անդամ. Մարությանին գործավարուհին ստորագրման թղթերը դռան տակից է տալիս
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանն արձագանքել է քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վաղը կնշվի Ծաղկազարդը. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ
Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց...
Աղբյուր` Panorama.am
17:52
Խավին 1 միլիոն եվրո է նվիրել Բարսելոնայի կլինիկային ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Խավին, որը ներկայում ղեկավարում է Քաթարի «Ալ Սադ» թիմը,  1 միլիոն եվրո է նվիրաբերել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Քամին Երևանի կենտրոնում մի քանի ծառեր է շրջել
Փողոցներից մեկում վնասվել է ավտոմեքենա:
Աղբյուր` Panorama.am
17:36
Վարդաշեն փողոցում պատշգամբ է փլուզվել
 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 4-ին, ժամը 14։10-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 66/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Գերմանիայում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը գերազանցել է 85 հազարը ՌԻԱ Նովոստի
Կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը Գերմանիայում հասել է 85,778 մարդ, մահացել է 1.158-ը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:...
Աղբյուր` Panorama.am
17:22
Դեսպանատունը պարզաբանում է՝ ինչպես են ընտրվել Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը տարածել է պարզաբանում, թե ինչպես են ընտրվել ապրիլի 6-ին կայանալիք Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
17:14
Արա Ղազարյան. ԵԽ Խոշտանգումների Կոմիտեն առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորում փակ հաստատություններում գտնվողների նկատմամբ
«Ընդհանուր կանոն կա, կալանքի տակ գտնվող մարդը չպետք է ենթարկվի անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի։ Հիմա եթե այդ իրավիճակը...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գնանկում՝ ծառայությունների ոլորտում
Մատուցված ծառայությունների ոլորտում 2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 1.3% հավելաճ, իսկ 2020թ....
Աղբյուր` Panorama.am
16:50
Լուկաշենկոն կարծում է՝ ԱՊՀ-ն կորցնում է իր նշանակությունը կարևոր հարցերի լուծման համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ ԱՊՀ-ն կորցնում է իր նշանակությունը՝ որպես կարևոր հարցերի լուծման հարթակ: Ինչպես գրում է...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան. Վրեժ լուծելու համար մի օգտվեք կորոնավիրուսից
«Կորոնավիրուսը չպետք է թաքնված մարդասպանության առիթ դառնա»,- «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}