Ինյեստան մարզվել է ընդհանուր խմբում
«Բարսելոնի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան ավարտում է վերականգնման գործընթացը ծնկի վնասվածքից հետո։ Նա վնասվածք էր ստացել «Վալենսիայի» հետ հոկտեմբերի 22-ին կայացած խաղում, որում կատալոնցիները հաղթել են 3։2 հաշվով։
Ինչպես հայտնում է football.ua-ն, Ինյեստան երեկ մարզվել է ընդհանուր խմբում, սակայն հաղորդվում է, որ միաժամանակ շարունակում է վնասվածքից վերականգնումը։
Հավանաբար, Ինյեստան բաց կթողնի «Ռեալ Սոսյեդադի» հետ այսօր կայանալիք հանդիպումը, բայց պատրաստ կլինի հաջորդ խաղին՝ ընդդեմ Մադրիդի «Ռեալի»։
Ինյեստան ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 9 խաղ, խփել 1 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։