ԻՊ-ը կրկին գրավել է Պալմիրան
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումները գրավել են Սիրիայի հնագույն Պալմիրա քաղաքը: Բի-Բի-Սի-ն գրում է, որ Ասադի կառավարությունը խոստացել է անել ամեն հնարավորը, որպեսզի ջիհադիստներին դուրս մղի այդ քաղաքից: Ռուսաստանի Դաշնային խորհուրդը Պալմիրայի կորուստն անվանել են «ծանր հարված»:
«Բանակը կիրառում է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի կանխի գրոհայինների ամրապնդումը քաղաքում»,- հայտարարել է Հոմս նահանգի ղեկավարը:
Պալմիրայի վրա հարձակմանը, որը սկսվել էր դեկտեմբերի 10-ից, մասնակցել է 4 հազար գրոհային:
ՏԱՍՍ-ը գրում է, որ սիրիական բանակը նախքան Պալմիրայից հեռանալը տարհանել են բնակիչների 80 տոկոսին:
Պալմիրան ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում: Քաղաքը, որը եղել է հնագույն քաղաքակրթության ամենահարուստ կենտրոններից մեկը, 2015 թվականի մայիսի կեսերից գտնվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ:
Այս տարվա մարտի 27-ին սիրիական բանակը և աշխարհազորայիններն ամբողջությամբ ազատագրել էին քաղաքը «Իսլամական պետություն»-ից:
Հարակից հրապարակումներ`
- Մեդինսկի. Պալմիրայում հուշարձանների վերականգնումը հնարավոր է ռազմական գործողությունների ավարտից հետո
- ՌԴ Գիտությունների ակադեմիան հայտնում է Պալմիրայում մշակութային շերտի լուրջ վնասվելու մասին
- Պալմիրայում հայտնի հուշարձաններից միայն երկուսն է հնարավոր վերականգնել. մասնագետ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներն այցելելու են Պալմիրա
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին