Սիրիական բանակը դադարեցրել է ԻՊ առաջխաղացումը դեպի Պալմիրա
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ջոկատները Պալմիրայից արևմուտք ընկած հատվածում գրավել են մի քանի գյուղեր և Խիյան նավթային հանքավայրը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում կատարելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրներին:
Գործակալության զրուցակցի խոսքով` ահաբեկիչների առաջխաղացումը կասեցվել է: Օդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել զինյալների կուտակումներին` ոչնչացնելով նրանց տեխնիկան և կենդանի ուժը ինչպես քաղաքում, այնպես էլ` դրա սահմաններից դուրս:
Ընդ որում, երբ սիրիական զորքերը լքել էին Բայարատ բնակավայրը և շրջակա գյուղերը, պալմիրյան ուղղությամբ զինյալների դեմ որպես հիմնական պատնեշ մնացել է T-4 ավիաբազան:
«Պալմիրայում մնացած խաղաղ բնակիչների մասին դեռևս ոչինչ չեմ կարող ասել: Մեր տվյալներով` գիշերվա ընթացքում ոչ ոքու չի հաջողվել փախչել: Նաև կդժվարանամ հայտնել, թե որքան մարդ է մնացել ահաբեկիչների մոտ որպես պատանդ», - ասել է զրուցակիցը:
Հիշեցնենք, որ կիրակի օրը ԻՊ զինյալները երկօրյա անդադար հարձակումներից հետո կրկին գրավել են սիրիական Հոմս նահանգում գտնվող Պալմիրա գյուղը, ինչպես նաև նրանց վերահսկողության տակ են անցել պատմական հուշակոթողները, որոնք գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգությունների ցուցակում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ