Իրավունք 18:28 15/12/2016 Հայաստան

Դատավոր Իշխան Բարսեղյանի պաշտպանական խումբը հետաքրքիր զարգացումներ է խոստանում

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց նույն դատարանի երբեմնի դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստը:

Դատարանում, որտեղ Բարսեղյանը երկար տարիներ զբաղեցրել է դատավորի աթոռը, այսօր նա ամբաստանյալի աթոռին էր և մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու համար: Նշենք ուղղակի՝  նա Գլխավոր դատախազության նախկին պաշտոնյաներից Հովսեփ Սարգսյանի եղբայրն է:

Բարսեղյանի հետ միասին այս քրեական գործի շրջանակներում ամբաստանյալ է նաև Փաստաբանների պալատի փաստաբան Էլզա Զաքարյանը, որը մեղադրվում է կաշառքի միջնորդություն կատարելու համար: Մի քաղաքացիական գործի շրջանակներում քաղաքացի Նորիկ Հակոբյանից, ըստ պաշտոնական տեղեկության, Բարսեղյանը քաղաքացու օգտին գործին լուծում տալու համար պահանջել է 1000 ԱՄՆ դոլար, և փաստաբանն էլ միջնորդել է: Այնուհետև ԱԱԾ-ն տեսանյութ էր տարածել, որտեղ երևում էր՝ ինչպես է երևանյան գետնանցումներից մեկում քաղաքացին գումարը տալիս դատավորին:

Այսօր դատական նիստում Իշխան Բարսեղյանը զգալի ընկճված էր, հուզված ու արտասվող հարազատների հետ ստիպված էր շփվել ապակու միջով: Նրա պաշտպանները վեցն են՝ նախկին դատավոր Վլադիմիր Գրիգորյանը, Վարդուհի Էլբակյանը, Արա Ղազարյանը, Լիաննա Գրիգորյանը, Կարեն Հովհաննիսյանը և Կարեն Ղազարյանը:

Նիստը նախագահող դատավոր Կարեն Մարդանյանը նախ ճշտեց ամբաստանյալների անձնական տվյալները: Պարզվեց, որ Իշխան Բարսեղյանի խնամքին են վատառողջ ծնողները և երեք երեխաները, որոնցից մեկն անչափահաս է: Իսկ փաստաբան Էլզա Զաքարյանի խնամքին են երկու մանկահասակ երեխաները, որոնցից մեկը՝ 7 տարեկան է, մյուսը՝ 1:

Այնուհետև դատավոր Մարդանյանը պաշտպանական կողմին հայտնեց, որ գլխավոր դատախազությունը գրություն է ուղարկել, որի համաձայն մեղադրող դատախազի լիազորությունները, որը պետք է իրականացներ Գլխավոր դատախազը, փոխանցվել են դատախազ Կարեն Բիշարյանին:

Նկատենք, որ ըստ հայաստանյան օրենսդրության, հատուկ գործերով է, ինչպիսին այս դեպքում դատավորի գործն է, մեղադրանքը դատարանին ներկայացնում է ՀՀ գլխավոր դատախազը:

Պաշտպանական կողմը դատարանից ընդմիջում խնդրեց՝ ծանոթանալու դատախազության հայտարարությանը, ինչը դատավոր Մարդանյանը բավարարեց: Կարճատև ընդմիջումից հետո պաշտպանական կողմը առարկեց դատախազության ներկայացրած հայտարարությանը, և փաստաբան Վարդու Էլբակյանը հայտարարեց, որ  Կարեն Բիշարյանը «պատշաճ մեղադրող չէ» ու վկայակոչելով Դատախազության մասին օրենքի 26-րդ կետը ասաց, թե Գլխավոր դատախազը կարող էր ներկայանալ դատարան և դատարանում լիազորությունները փոխանցեր իր ներկայացուցչին:

Ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցում Էլբակյանը բացատրեց, որ կոնկրետ անձի՝ դատախազ Կարեն Բիշարյանի դեմ իրենք ոչինչ չունեն, ուղղակի անհրաժեշտ են համարում, որ դատարանում լինի «պատշաճ դատախազ»: «Հայաստանի օրենքների համաձայն, գլխավոր դատախազը պետք է գար դատարան և որպես իր հետ երկրորդ մեղադրող ներգրավեր Կարեն Բիշարյանին կամ նրան, ում ինքը նպատակահարմար կհամարեր», -ներկայացրեց փաստաբանը:

Այդուհանդերձ, դատավոր Մարդանյանը չբավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը և հայտարարեց, որ մեղադրանքը դատարանում կշարունակի ներկայացնել Կարեն Բիշարյանը:

Մյուս ամբաստանյալ Էլզա Զաքարյանը հայտարարեց, որ ինքը, ֆինանսական ծանր վիճակից ելնելով, չի կարող օգտվել փաստաբանի ծառայություններից և միջնորդում է դատարանին դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ՝ իրականացնելու իր պաշտպանությունը: Նրան նոր պաշտպան ներգրավելու համար էլ դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 23-ը:

Լրագրողների հետ ճեպազրույցում Բարսեղյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանն ասաց, որ այս գործով նախաքննությունը տևել է ընդամենը 11 օր, գործի նյութերը 2 հատոր են: Թե ինչու է պաշտպանական մեծ խումբ կազմվել, Էլբակյանը բացատրեց, որ նյութերի ամեն թերթը վերլուծության ու մեկնաբանության կարիք ունի և յուրաքանչյուր պաշտպան զբաղվելու է իր գործով:

Ի դեպ, փաստաբանն ասաց, որ 17 տարի աշխատում է որպես փաստաբան, բայց չի եղել դեպք, որ 11 օրում առանձնապես ծանր քրեական գործով նախաքննություն կատարվի ու ավարտվի:

Հետաքրքրվեցինք, թե ԱԱԾ-ի կողմից տեսանյութը հրապարակելու հետևանքով անմեղության կանխավարկածի խախտման մասով որևէ քայլեր ձեռնարկելո՞ւ է պաշտպանական կողմը, Էլբակյանն ասաց, որ լուրջ գործ են անում այդ ուղղությամբ և հասնելու են միչև Մարդու Իրավունքների եվրոպական դատարան:

«Բողոքները արդեն պատրաստվել են և քանի որ Հայաստանի Հանրապետությունում նման ընթացակարգ սահմանված չէ, թե տեսանյութի հրապարակման համար մենք ում դեմ պետք է բողոք ներկայացնենք, մենք ուզում ենք նաև օրենսդրական փոփոխությամբ հանդես գանք, որի մասին հայտարարություն կանենք», -հայտարարեց փաստաբանը:

Լրագրողի դիտարկմանը, թե հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես է Բարսեղյանը գումար վերցնում քաղաքացուց, փաստաբանն արձագանքեց.

«Հաջորդ դատական նիստերին դուք կլսեք, թե ԱԱԾ-ի տարածած տեսանյութը ինչքանով էր մոնտաժված, կիսատ ու ինչքանով է համապատասխանում իրականությանը: Ոչ մեկ չի վիճարկում, որ մարդը վերցրել է, կիսատ է, ու ամբողջապես ներկայացված չէ՝ որպես ինչ է վերցրել: Դատական հաջորդ նիստերին կլսեք հետաքրքիր հայտարարություններ, որը լույս կսփռի ամբողջ գործի վրա»:

Ի դեպ, փաստաբանն ասաց, որ հոգեբանական ճնշում է գործադրվել Իշխան Բարսեղյանի դեմ՝ նրա նկատմամբ հարուցված քրեական գործով դատավարությունը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում անցկացնելը:

«Վճռաբեկ դատարանը կարող էր այլ վայրում դատական նիստ անցկացնել կամ գոնե այլ դատարանից դատավոր գործուղեին: Դա բարոյական հարթության մեջ է», -ասաց փաստաբանը:

Մանրամասն՝ տեսանյութում



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:11
13-ամյա մարզիկի մահանալուց հետո Թայլանդում կարգելեն երեխաների մենամարտերը
Թայլանդի կառավարությունն օրենք է քննարկում երեխաների մասնակցությամբ մենամարտերն արգելելու համար: Առաջարկվում է 12 տարեկանից ցածր երեխաներին...
Աղբյուր` Panorama.am
19:00
Թուրք-իրանական առևտրատնտեսական հարաբերությունները կշարունակեն անարգել զարգանալ
Չնայած Իրանի նկատմամբ կիրառվող ամերիկյան տնտեսական պատժամիջոցներին՝ թուրք-իրանական առևտրատնտեսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ։ Իսկ...
Աղբյուր` Panorama.am
18:59
«Իմ քայլը» դաշինքը դեռևս հաստատված կարգախոս չունի. ՔՊ մամուլի խոսնակ
«Իմ քայլը» դաշինքը դեռևս հաստատված կարգախոս չունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
18:51
Մերկելը հայտարարել է, որ ուրախ է բրեքսիթի բանացություններում առաջընթացի համար
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ բրեքսիթի պայմանների մասին Եվրամիության հետ նախօրեին ձեռք բերված համաձայնագիրը վերջնական չէ։
Աղբյուր` Panorama.am
18:42
Շատ մեծ հավանականությամբ կդիմենք Եվրոպական դատարան. Ալումյան
«ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումից առաջին տպավորությունս բացասական է։ Երբ որ ամբողջ տեքստը կստանամ, ավելի մանրամասն կկարողանամ կարծիքս...
Աղբյուր` Panorama.am
18:31
Հատկացումներ՝ ՔԿՀ-ներում պահվող անձանց կոմունալ-կենցաղային պայմանները բարելավելու համար
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ  270 միլիոն 858 հազար դրամ է հատկացվել Արդարադատության նախարարությանը՝ «Նուբարաշեն» և...
Աղբյուր` Panorama.am
18:26
Հրդեհներ՝ Անթալիայում
Թուրքիայի Անթալիայի նահանգի Մանավգաթ շրջանում հրդեհներ են բռնկվել։ Հրդեհները ընգրկել են անտառային, դաշտային տարածքները, ինչպես նաև այն...
Աղբյուր` Panorama.am
18:18
Քոչարյանի վերաբերյալ գլխավոր դատախազի բողոքը Վճռաբեկ դատարանը բավարարեց մասնակի
ՀՀ Վճռաբեկ դատարանն այսօր քննել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և ՀՀ գլխավոր դատախազության բողոքները: Նիստը նախագահել է դատավոր Լիլիթ Թադևոսյանը։...
Աղբյուր` Panorama.am
18:12
Գործատուների մոտ ստեղծվող արհմիությունների ՕԳԳ-ն բարձր չէ. պատգամավոր
«Եկեք մրցակցություն ապահովենք, թող աշխատակիցն ընտրի՝ որ արհմիության անդամ լինել»,- ասաց Պետրոսյանը։
Աղբյուր` Panorama.am
18:01
Հայաստան ներկրվող գազի գնի վերաբերյալ ավարտական արդյունք չկա. Հրանտ Թադևոսյան
Ներկա փուլում ՀՀ ներկրվող գազի գնի վերաբերյալ ավարտական արդյունք չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Գազպրոմ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Իրանում կախաղան է հանվել «ոսկիների սուլթանը»
Իրանում ոսկու շուկան մանիպուլյացիայի ենթարկելու մեջ մեղադրվող, «ոսկիների սուլթան» մականվամբ հայտնի Վահիդ Մազլումին և իր հանցակից...
Աղբյուր` Panorama.am
17:42
Ջաջուռի և Քեթիի ոլորաններում թույլ ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Ախուրյանի և Աշոցքի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Վաչագան Ղազարյանը կրկին կալանավորվել է
ՀՀ երրորդ նախագահի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը կրկին կալանավորվել է։ Panorama.am-ը տեղեկացավ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Մարգարիտա Գասպարյան. «Հիմա ես գիտեմ, որ անհնարին ոչինչ չկա»
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը վերադարձել է Թոփ-100, այժմ նա գտնվում է WTA-ի դասակարգման աղյուսակի 92-րդ...
Աղբյուր` Panorama.am
17:23
Առաջարկվում է բուհերի վարձավճարները մուծել ամսական տարաժամկետմամբ
Պատգամավորը նկատեց, որ վարձավճարների հարցը լուրջ խնդիր է, և ամսական վճարները զգալի կհեշտացնեն ուսանողների և նրանց ծնողների հոգսը։
Աղբյուր` Panorama.am
17:20
Անուշ Գրիգորյանն ու Անի Հովսեփյանն արդեն մրցավայրում են
Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում կայանալիք կանանց բռնցքամարտի 2018 թ. աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա երկու պատվիրակ։ Ըստ նախնական...
Աղբյուր` Panorama.am
17:09
Կոնվերս Բանկը հայտարարում է 25 տոկոսի չափով քեշբեք՝ ուսանողների համար
Ուսանողների  միջազգային օրվան ընդառաջ Կոնվերս Բանկը հանդես է գալիս լոյալության հերթական ակցիայով. գործարկված CashBack ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ռոնալդուն նշանվել է
Հարսնացուն արդեն հարսենական զգեստ է ընտրում
Աղբյուր` Panorama.am
16:50
ՊԵԿ հետաքննության վարչությունում երկու ՍՊԸ-ների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր
Ընկերությունները 2015-2018 թվականների ընթացքում պետական բյուջե չեն վճարել առանձնապես խոշոր չափի գումարներ:
Աղբյուր` Panorama.am
16:31
Լևոն Արոնյանը 3-րդն է Կալկաթայի «Tata Steel» մրցաշարում
Կալկաթայում ավարտվել է Tata Steel India շախմատային փառատոնը, որի շրջանակներում անցկացվել են արագ և կայծականային շախմատի մրցաշարեր: Արագ շախմատի...
Աղբյուր` Panorama.am
16:24
Տիգրան Կիրակոսյանի գոտեմարտի արդյունքը պաշտոնապես բողոքարկվել է
Բուխարեստում ավարտված սամբոյի աշխարհի 2018 թ. առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել էին 3 մեդալ՝ 2 արծաթե, 1 բրոնզե: Տիգրան...
Աղբյուր` Panorama.am
16:11
Եվրախորհրդարանում կողմ են Թուրքիա-ԵՄ բանակցությունների պաշտոնապես առկախմանը
Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին ներկայացրել է Թուրքիայի վերաբերյալ իր հերթական զեկույցի նախնական տարբերակը։ Նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
15:58
Վահրամ Բաղդասարյանը՝ «սիրելի լոռեցիներին»
ԱԺ-ում «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը  խորհրդարանական արտահերթ ընտրություններին ռեյտինգային...
Աղբյուր` Panorama.am
15:53
Կառավարության նիստերն այսուհետ կլինեն դռնբաց
Գործադիրն  այսօրվա նիստում հավանություն է տվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ...
Աղբյուր` Panorama.am
15:42
Եգիպտոսում գտել են երեք հազար տարի առաջ ապրած հղի կնոջ գերեզման
Ամերիկա-իտալական համատեղ հնագիտական առաքելությունը Եգիպտոսի հարավում՝ Կոմ-Օմբո շրջանում, հայտնաբերել է հղի կնոջ գերեզման: Կինը, հավանաբար, ապրել...
Աղբյուր` Panorama.am
15:34
Հավաքների ազատության անհիմն և անուղղակի սահմանափակման միտում ենք տեսնում. Արթուր Հովհաննիսյան
«Այս հարցում ՄԻԵԴ-ը դիրքորոշում ունի, որ խաղաղ հավաքների իրավունքը հիմնարար իրավունք է ժողովրդավարական հասարակությունում»,- ասաց նա։
Աղբյուր` Panorama.am
15:31
Ես իմ ասելիքները Սերժ Սարգսյանի աչքերի մեջ նայելով եմ ասել. Մարուքյան
«ՀՀԿ-ն ասում է, որ միակ ընդդիմությունը իրենք կարող է լինել, բայց գոյություն ունի քաղաքագիտություն, որի համաձայն ընդդիմությունն ապագա...
Աղբյուր` Panorama.am
15:26
Ի հեճուկս՝ Փաշինյանը «Հին Երևան» նախագծի կողմնակից
Կառավարությունը որոշել է լիազորել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության անունից «Ի Էմ Սի» ՓԲԸ հետ կնքել Երևան քաղաքի Արամի, Փ....
Աղբյուր` Panorama.am
15:01
Արյուն Վահագն Մարգարյանին՝ առողջության ցանկություններով
Նախօրեին համացանցում տեղեկատվության հայտնվեց, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ,...
Աղբյուր` Panorama.am
15:00
Թրամփն առաջարկել է պայուսակների դիզայներին նշանակել դեսպան
Մարկսը հայտնի է էկզոտիկ կենդանիների կաշվից շքեղ պայուսակների ստեղծմամբ։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քրեական գործ հարուցելը դեռևս դատավճիռ չէ  ՊԵԿ նախագահը՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության դեմ քրգործի մա
15:39 15/11/2018

Քրեական գործ հարուցելը դեռևս դատավճիռ չէ ՊԵԿ նախագահը՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության դեմ քրգործի մա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}