Վայրի բնության լավագույն լուսանկարները 2016-ի ընթացքում
National Geographic-ը հրապարակել է անցնող տարում արված բնության լավագույն լուսանկարները: Չորս անվանակարգի մրցանակային տեղերի համար պայքարում էին աշխարհի 28 երկրների լուսանկարիչների աշխատանքները: Ամեն կադրը, ինչպես ասում են, ոսկու քաշ ունի:
Գլխավոր մրցանակի է արժանացել Հարավային Աֆրիկայում արված այս լուսանկարը:
«Շրջակա միջավայր» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Ոչ ձյուն կա՞, ոչ սառո՞ւյց» անվանակարգով Ալյասկայում արված լուսանկարը:
«Պեյզաժ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Նիդերլանդներում արված «Պայքար կյանքի համար» վերնագրված լուսանկարը:
«Կենդանու դիմանկար» անվանակարգի հաղթողը Մեծ Բրիտանիայում արված այս լուսանկարն է:
«Պեյզաժ» անվանակարգում երրորդ մրցանակի արժանացածը խաղաղօվկիանոսյան փոթորիկը պատկերող լուսանկարն է: Այն արվել է Պանամայի ափերին:
«Կենդանու դիմանկար» անվանակարգի հաջորդ լուսանկարն արվել է Հնդկաստանում. «Կտանեմ քեզ անտառ»:
Նույն անվանակարգում հաղթող է ճանաչվել «Երջանիկ կանաչ մետեոր» լուսանկարը` արված Հնդկաստանում:
Նույն անվանակարգում հաջորդ հաղթողը «Հպարտ մայրիկը» լուսանկարն է` արված Մայամիում:
Հաղթող մյուս լուսանկարները` սկզբնաղբյուր կայքում: