Իրկուտսկում զոհերի թիվը հասել է 71-ի
Իրկուտսկում սպիրտային խմիչքի հետևանքով թունավորումից մահացածների թիվը հասել է 71 -ի Ռիա Նովոստիին այս մասին հայտնել ՌԴ ԱՆ ներկայացուցիչ Տատյանա Շկուրսկայան:
Տուժածների ընդհանուր թիվը 117 է;
Հիշեցնենք, որ թունավորման պատճառ է դարձել «Боярышник» կոչվող սպիրտային հեղուկը, որը նախատեսված է լոգանքի համար: Ռուսական լրատվամիջոցներն այն որակում են որպես սուրոգատ ալկոհոլ:
Իրավապահ մարմիններն այժմ ստուգումներ են իրականացնում Սանկտ Պետերբուրգի ու Հյուսիսային Օսեթիայի արտադրողների մոտ:
Իրավապահ մարմինների կողմից թունավորման գործով ձերբակալվել է 11 մարդ: