Սպորտ 10:12 24/12/2016

Արամ Ավագյան. «2017 թ. գլխավոր նպատակներս են պրոֆեսիոնալ ռինգում առաջընթաց գրանցել և ունենալ բռնցքամարտիկ տղա»

Հեղինակ` Հռիփսիմե Ղազարյան

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակից Արամ Ավագյանի համար նորամուտը պրոֆեսիոնալ բռնցքամարտում ավելի քան հաջող էր: Վորոնեժ քաղաքում տեղի ունեցած 6 ռաունդանոց մենամարտում հայ բռնցքամարտիկը մեծ առավելությամբ հաղթել էր Բելառուսը ներկայացնող Անդրեյ Նուրչինսկիին:

Սիրողական բռնցքամարտը թողնելու որոշման մասին Ավագյանը տեղեկացրել էր Օլիմպիական խաղերից հետո` հույս հայտնելով, որ հաջողությունն իրեն կուղեկցի արդեն պրոֆեսիոնալ ռինգում:

Panorama.am-ի հետ զրույցնԱրամ Ավագյանի հետ հետաքրքիր ստացվեց: Հայ բռնցքամարտիկը խոսեց 2016 թ. ձեռքբերումների, ձախողումների, տարվա կարևորագույն իրադարձությունների, գալիք տարվա նպատակների և մի շարք այլ հարցերի շուրջ: Իսկ տարվա իրադարձությունները շատ էին` հիասթափությունից մինչև… ամուսնություն:

«Տարվա գլխավոր իրադարձությունը, իհարկե, Օլիմպիական խաղերն էին և տարին սկսվեց Օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքներով: Մարզական տեսանկյունից 2016 թ.-ի ամենակարևոր ձեռքբերումը և, միևնույն ժամանակ, ձախողումը կարող եմ համարել հենց Ռիոյի օլիմպիական խաղերը, քանի որ մրցավայր չէի մեկնել միայն մասնակցության համար, բայց եղավ այն, ինչ եղավ»,- նշեց Ավագյանը:

Եղավ այն, որ Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 1/8-րդ եզրափակչում Արամը պարտվեց աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն իռլանդացի Մայքլ Քոնլանին: Մենամարտից հետո հայ բռնցքամարտիկը խոստովանեց, որ թեև մրցակիցը 2012 թ. Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերի մրցանակակիր էր, բայց դա բավարար չէր իրենից լավը լինելու համար:

Հիասթափության ալիքը չէր, որ Արամ Ավագյանին ստիպեց թողնել սիրողական բռնցքամարտը: Պարզվում է` նման որոշում նա վաղուց էր կայացրել:

«Ես դեռ վաղուց էի որոշել, որ պետք է տեղափոխվեմ պրոֆեսիոնալ ռինգ, ինչը հիմնականում լինում է մարզիկների մոտ:  Օլիմպիական խաղերից հետո ինձ համար սկսվեց ավելի ծանր ժամանակաշրջան: Սկսեցի պատրաստվել իմ առաջին պրոֆեսիոնալ մենամարտին, որն ինձ համար շատ կարևոր էր»,- ասաց նա:

2016 թ. հոկտեմբերը հայ բռնցքամարտիկի համար նշանավոր էր, բայց արդեն ոչ մարզական տեսանկյունից: Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ Արամի և նրա ընտրյալի` Լիանայի հարսանեկան արարողությունը: Արամը խոստովանեց, որ Լիանան էլ իր նման ապրում է բռնցքամարտով: Առջևում Ամանորն է և զույգն այս անգամ պատրաստվում է խախտել ընտանեկան ավանդույթը:

«Արդեն տոնածառը դրել ենք և շատ բարձր տրամադրությամբ սպասում ենք Ամանորին և Ձմեռ պապիկին: Մինչև հիմա էլ հավատում եմ նրա գոյությանը: Իհարկե, սա կատակ է (Ժպտում է): Ընտանեկան ավանդույթն այն է, որ այդ օրը բոլորս միասին ենք լինում, բայց այս տարի, հավանաբար, առաջին անգամ Նոր տարին Հայաստանում չեմ նշի»,- նշեց Արամը:

Թե վերջին անգամ քանի տարեկանում և ի՞նչ նվեր է ստացել Ձմեռ Պապիկից, հայ բռնցքամարտիկը դժվարացավ հիշել, սակայն նշեց, թե ինչով է առանձնահատուկ հենց այս Ամանորը և թե ինչ ակնկալիքներ ունի գալիք տարվանից:

«Այս Ամանորը նշանավոր է թերևս միայն նրանով, որ այս անգամ կողակցիս հետ եմ նշելու: Իսկ 2017 թ. գլխավոր նպատակներս երկուսն են` պրոֆեսիոնալ ռինգում առաջընթաց գրանցել և ունենալ բռնցքամարտիկ տղա: Եվ, իհարկե, շնորհավորում եմ բոլորիս գալիք Ամանորը: Իմ սիրելի հայ ժողովրդին մաղթում եմ ամենակարևորը խաղաղություն, քանի որ 2016 թ. բավական ծանր ստացվեց իմ ազգի համար»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:03
ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են առաջիկայում նախագահների հանդիպման կազմակերպման հետ կապված հարցեր
Պայմանավորվածություն ձեռք բերվել, որ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն հոկտեմբեր ամսին։
Աղբյուր` Panorama.am
22:36
Բանակայինների ԱԱ. Ըմբիշներ Էդգար Խաչատրյանն ու Ռաֆիկ Մանուկյանն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճելի
Բանակայինների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն ավարտել է մրցելույթները, թիմը նվաճել է մեկ ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ:
Աղբյուր` Panorama.am
22:33
Նախագահը ներկա է գտնվել «Միասին» խորագիրը կրող բարեգործական համերգին
Նախագահ Սերժ Սարգսյանն «Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր ներկա է գտնվել «Միասին» խորագիրը կրող բարեգործական...
Աղբյուր` Panorama.am
22:32
Արա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Մոնթե Մխիթարյանը՝ արծաթե մեդալակիր
Պրիշտինայում այսօր մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի մինչևւ 15 և 17 տարեկանների առաջնությունը:
Աղբյուր` Panorama.am
22:13
Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար  Էդվարդ Նալբանդյանի   և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի...
Աղբյուր` Panorama.am
20:00
ԻՊ-ը վերահսկում է Դեյր-էլ-Զորի նավթահանքերի ավելի քան 80 տոկոսը
Սիրիայի Դեյր-էլ-Զորում գտնվող նավթի և գազի հանքերի մեծ մասը գտնվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության...
Աղբյուր` Panorama.am
19:51
Խուլիգանության և բռնություն գործադրելու փաստերով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՔԾ վարույթ
Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
19:42
Զիդան. «Ինձ աչքով են տվել»
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կատակելով խոսել է պրիմերայում թիմի անհաջող մեկնարկի մասին։ «Ռեալն» առաջնության...
Աղբյուր` Panorama.am
19:35
Հարի Փոթերի մասին պատմող գրքի առաջին հրատարակությունը վաճառվել է ռեկորդային գնով
«Հարի Փոթեր և փիլիսոփայական քար» առաջին գրքի առաջին հրատարակությունը հաստ կազմով եղել է 500 օրինակով:
Աղբյուր` Panorama.am
19:31
Սաուդյան Արաբիայում առաջին անգամ թույլ են տվել կանանց գնալ մարզադաշտ
Դա տեղի է ունեցել մայրաքաղաք Էլ-Ռիադում երկրի հիմնադրման 87-րդ տարեդարձի առիթով:
Աղբյուր` Panorama.am
19:26
Նկարներ ժապավենով. «Տասնյակ աշխատանքներից որևէ մեկը նման չէ մյուսին»
Ամենատարբեր տեսակի վարդերից, դաշտային  կամ ցանկացած այլ տեսակի ծաղիկներից գեղեցիկ ծաղկեփունջ ստանալու համար հարկավոր է ոչ այլ ինչ քան...
Աղբյուր` Panorama.am
19:18
Բարզանին անգամ արյունահեղության գնով պատրաստ է հանրաքվե անցկացնել. թուրքագետ
իրաքյան քրդերի անկախությունը կարող է վարակիչ լինել Թուրքիայում բնակվող նրանց եղբայրների համար։
Աղբյուր` Panorama.am
19:00
Քանդակագործ Շչերբակովը փոփոխել է գերմանական հրացանով Կալաշնիկովի հուշարձանը
Հերթական սկանդալն է բռնկվել Մոսկվայում տեղադրված քանդակագործ  Սալավատ Շչերբակովի գեներալ-լեյտենանտ, համաշխարհային ճանաչում ունեցող...
Աղբյուր` Panorama.am
18:51
Նավթի համաշխարհային գներն այսօր
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային  գներն աճում են:  Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ցուկերբերգն առաջիկա կես տարում կվաճառի մինչև 75 միլիոն դոլարի Ֆեյսբուքի բաժնետոմս
Միջոցներն ուղղվելու են բարեգործական ծրագրերի ֆինանսավորմանը:
Աղբյուր` Panorama.am
18:42
Դիվանագիտական հարաբերությունների հաստատում Սենթ Քիթս և Նևիսի հետ
Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Սենթ Քիթս և Նևիսի արտգործնախարար Մարկ Բրենթլին ստորագրել են երկու...
Աղբյուր` Panorama.am
18:37
Թավջութակահար Անաստասիա Ուշակովան ելույթ կունենա Երևանում
Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը hոկտեմբերի 10 -ին տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը:
Աղբյուր` Panorama.am
18:33
Երթևեկության փոփոխություն՝ Տ.Մեծի-Մ.Խորենացու փողոց-Եր.Քոչարի փողոցների խաչմերուկում
Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2017 թվականի սեպտեմբերի 25-ից Երևան քաղաքի Տ.Մեծի պողոտա-Մ.Խորենացու փողոց-Եր.Քոչարի փողոց...
Աղբյուր` Panorama.am
18:31
Կալանավորվել են Նորաշեն համայնքապետի և նրա վարորդի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվողները
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սերժ Սարգսյանն Իոսիֆ Կոբզոնին պարգևատրել է Պատվո շքանշանով
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Պետական դումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ...
Աղբյուր` Panorama.am
18:26
Բրիտանացի դերասան Քոլին Ֆերտը ստացել է Իտալիայի քաղաքացիություն
«Հայտնի դերասան, ով «Օսկար» է ստացել «Թագավորը խոսում է» ֆիլմի համար, ամուսնացած է մեր քաղաքացու հետ և մեկ անգամ չէ, որ խոստովանել է իր սերը մեր երկրի նկատմամբ»:
Աղբյուր` Panorama.am
18:23
Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության գործով մեղադրանք է առաջադրվել
Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական...
Աղբյուր` Panorama.am
18:19
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով
Սեպտեմբերի 24-28-ը առավելապես հանրապետության հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
18:17
Երաշխավորվել են հավաստագրման համար վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/...
Աղբյուր` Panorama.am
18:11
Ստեղծվել է հանձնաժողով՝ հրդեհների վերաբերյալ վերլուծություն իրականացնելու նպատակով
Ի կատարումն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի՝ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով ստեղծվել է հանձնաժողով ՝ ՀՀ Վայոց Ձորի մարզի...
Աղբյուր` Panorama.am
18:02
Արցախի ազատամարտիկների միությունն ունի յուրահատուկ դերակատարություն. Բակո Սահակյան
Նախագահ Բակո Սահակյանը այսօր այցելել է Արցախի ազատամարտիկների միություն և հանդիպել կազմակերպության ղեկավարության ու մի խումբ անդամների հետ՝...
Աղբյուր` Panorama.am
17:55
Արծվիկ Մինասյանը՝ միտումնավոր հրդեհման վարկածի մասին
« «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի և դրան հաջորդած հետմարման միջոցառումների 24 օրերը ոչ միայն բոլորի համար լուրջ դաս...
Աղբյուր` Panorama.am
17:48
Կատարակտի վիրահատության ծրագրում ներառվելու խորհրդատվություն ստանալու մասին
Սեպտեմբերի 19-ից մեկնարկել է կուրությունը կանխարգելելու նպատակով բնակչության առանձին խմբերին իրականացվող կատարակտի վիրահատությունների ծրագրի նոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Արտաշար գյուղում ի վերջո հաղթեց փողը, ոչ թե դպրոցը». Բախշյան
13:14 23/09/2017

«Արտաշար գյուղում ի վերջո հաղթեց փողը, ոչ թե դպրոցը». Բախշյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}