Մշակույթ 17:32 27/12/2016 Հայաստան

«Ինտելեկտուալ Ռենեսանս»-ը Սարոյանի տուն-թանգարանի բացումը նախատեսում է գրողի ծննդյան 110-ամյակին

«Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը 2015 թ. դեկտեմբերին ձեռք էր բերել համաշխարհային գրականության հսկաներից մեկի՝ Վ. Սարոյանի տունը, որը հանվել էր աճուրդի: «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի հաղորդմամբ՝  հենց այդտեղից բացվել է պատմության նոր էջը:

Ինտելեկտուալ գնումից հետո «Ինտելեկտուալ Ռենեսանսի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը հիմնել է «Սարոյան Հաուս»  նախագիծը և դրել հաջորդ խնդիրը՝ գրողի տունը դարձնել տուն-թանգարան: «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի շրջանակներում ձևավորված «Սարոյան Հաուս» նախագիծը գործի է անցել, գտել ու կապ հաստատել գրողի հարազատների, հեռու ու մոտ բարեկամների հետ: Գրողի տուն-թանգարանի նախագիծը մշակելու համար հայտարարվել էր մրցույթ, որի եզրափակիչ փուլը անցկացվել է Երևանում: Հաղթողի անունը արդեն հայտնի է՝ «Ստորակետ» ճարտարապետական ստուդիան:

««Ստորակետ»-ը առաջարկեց ոչ թե ավանդական, այլ նորագույն տեխնոլոգիաական լուծումներով հագեցած նախագիծ: Սարոյանն ու Սարոյանի հերոսները, նրանց պատմությունները 3D մակետավորմամբ կտեղավորվեն ու կապրեն 114 մ2 տարածքի  վրա, որտեղ ժամանակին Սարոյանն էր ապրում ու ստեղծագործում: Սարոյանը կընդունի իր հյուրերին, կշրջի ու կխոսի նրանց հետ: Ինտերակտիվ թանգարանում կջնջվեն ժամանակի ու տարածության բոլոր սահմանները: «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը ձեռք է բերում բոլոր անհրաժեշտ պայմանավորվածությունները Ֆրեզնոյի քաղաքապետարանի հետ: Հիմնադրամը Սարոյանի տուն-թանգարանի բացումը նախատեսում է կազմակերպել գրողի ծննդյան 110 ամյակին՝ 2018 թ. օգոստոսի 31-ին:

Մինչ այդ «Սարոյան Հաուսի» աշխատակիցները կշարունակեն իրենց գործունեությունը: «Սարոյան Հաուս» նախագծի անձնակազմը արդեն իսկ պարզել է, որ Պուլիցերյան մրցանակակրի գրական ժառանգության մի մասը գտնվում է Ստենֆորդի համալսարանում է, մյուս մասը «Սարոյան» հիմնադրամին է պատկանում, որոշ մասն էլ հարազատների ու ընկերների մոտ է: Ներկայումս աշխատանքներ են տարվում այս ամենը ամբողջացնելու և մեկ վայրում հավաքագրելու ուղղությամբ: Աշխատանքների ընթացքին հետևում ու օժանդակում է «Սարոյան Հաուս» խորհուրդը, որի անդամները աշխարհի տարբեր անկյուններում սփռված հայտնի սարոյանագետներ են:

«Սարոյան Հաուս» նախագծի ձևավորումից հետո հիմնվեց «Սարոյանասերների» ակումբը, և արդեն մոտ մեկ տարի է, որ Սարոյանին ճանաչողներն ու սիրողները ամիսը մեկ հավաքվում են «Սարոյանասերների» ակումբում, որտեղ վերհիշում են գրողին, ընթերցում նրա ստեղծագործությունները, անցկացնում քննարկումներ ու վերլուծություններ և պարզապես խոսում գրողի մասին: Ակումբի հանդիպումները հնարավորություն են ընձեռում ամեն անգամ նորովի տեսնելու և նորանոր մանրամասներ բացահայտելու գրողի հետ կապված միևնույն իրադարձության վերաբերյալ: Օրինակ՝ ինչ ասաց Վ. Սարոյանը, երբ 1976 թ. Հայաստանում դիտեց «Իմ սիրտը լեռներում է» ֆիլմը: Մեկը մյուսին ընդհատելով՝ ակումբի անդամները պատմում են հատկապես Սարոյանի հայաստանյան այցերի մասին, թե ուր էր գնում, ինչեր էր անում ու ինչ էր սիրում:

«Սարոյան Հաուս» նախագծի՝ տարվա ընթացքում ծավալած աշխատանքները ի մի բերելու, Սարոյանի վերաբերյալ կատարված ուսումնասիրություններն ու հետազոտությունները հասարակությանը ներկայացնելու համար հարմար առիթ հանդիսացավ գրողի ծննդյան 108 ամյակը, որը հիմնադրամը նշեց մեծ շուքով:  Հիմնադրամը բազմաթիվ բաժիններից բաղկացած միջոցառում էր կազմակերպել, որի նպատակն էր հանրությանը ներկայացնել Սարոյանի հայտնի ու անհայտ ձիրքերը. գրող, նկարիչ, երաժիշտ:

Սարոյանը «Սարոյան Հաուս» նախագծի անձնակազմի կյանքի անբաժանելի մասնիկն է դարձել: Նրանք ամեն օր և ամենուր Սարոյանին են փնտրում ու նրա մասին գտած ամեն մանրուք սիրով հավաքում ու պահում՝ գրողի իրական պատկերը վերստեղծելու ու տուն-թանգարանը ամբողջականացնելու համար»,- նշված է «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:55
Արթուր Վանեցյան. Առավոտյան ժամը 08:00-ին ես լինելու եմ Ֆրանսիայի հրապարակում
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրում է. «Սիրելի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Կոչ եմ անում՝ լա՛վ մտածեք, միևնույն է դավաճանը գնալու է․ Իշխան Սաղաթելյան
Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը կոչով դիմեց...
Աղբյուր` Panorama.am
20:51
Աղվան Հովսեփյանի գործը վերամակագրվել է այլ դատավորի
«Մեր կողմից ներկայացված բողոքը մակագրվել էր հենց դատավոր Արշակ Վարդանյանի, սակայն հետագայում, մեզ համար անհասկանալի պատճառներով,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Միքայել Բադալյանը մեկ ամսով կալանավորվել է
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է․ «Վերաքննիչ դատարանի դատավոր Ռ.Մխիթարյանը բավարարեց դատախազի բողոքը մասնակի և մեկ ամսով կալանավորեց...
Աղբյուր` Panorama.am
20:20
Այս գործը ամբողջությամբ շինծու է․ Արթուր Վանեցյանը՝ Միքայել Բադալյանին կալանավորելու որոշման մասին
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը գրում է․ «Քիչ առաջ...
Աղբյուր` Panorama.am
20:06
Միրզոյանը՝ Նիկոլ Փաշինյանի սովորական խամաճիկ
«Այն որ Արարատ Միրզոյանը մեկ նպատակով է հայտնվել այդ աթոռին ՝ այն է քաղաքական պատասխանատվություն կիսելը, բոլորս գիտենք։ Ինքը սովորական...
Աղբյուր` Panorama.am
20:00
Այս իշխանությունները թուրքական և ադրբեջանական օրակարգով են շարժվում․ Լևոն Քոչարյան
«Եթե միասնական ենք, պլանավորում են մի բան անել և գիտենք ինչի համար, ուրեմն հաջողում ենք։ Այս նույնը պետք է անենք մեծ մասշտաբով։ Դրա համար...
Աղբյուր` Panorama.am
19:32
Որևէ հակահայ պայմանավորվածություն այլևս մեզ չի զարմացնում․ Իշխան Սաղաթելյան
«Դիմադրություն» շարժման հանրահավաքն այս անգամ մեկնարկեց Սասունցի Դավիթ կայարանի դիմաց։ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:26
«ՀՀ ԱԳՆ»-ն խոսում է «սահմանային» հանդիպումների մասին
«Երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում և համապատասխան հանձնարարականների հիման վրա 2022...
Աղբյուր` Panorama.am
19:20
Ում ասածը երկրի գոնե 50 %-ը կլսի. Արա Վարդանյան
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը «Հայելի» մամուլի ակումբում անդրադարձել է...
Աղբյուր` Panorama.am
19:01
Մեկ անգամ ևս՝ Արցախի Հանրապետության դիրքորոշումը
Արցախի հանրապետության ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել, որում ասվում է․ «Արցախի ժողովրդի և իշխանությունների հավաքական...
Աղբյուր` Panorama.am
18:55
Րաֆֆի Հովհաննիսյանին՝ տեսախցիկին գերի ու առանց խոսքի
Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը ուղերձ է...
Աղբյուր` Panorama.am
18:42
Դատախազությունը՝ Վանաձորի զենքի մասով
2020թ. մարտին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով հիմնավորվել էր, որ խախտելով «Զենքի մասին» ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Վիկ Դարչինյանը հետևում է Եվրոպայի բռնցքամարտի առաջնությանը՝ դատավորները լավ են դատում
Երևանում անցկացվող Եվրոպայի բռնցքամարտի առաջնության երկրորդ օրը մարզադահլիճում ներկա էր նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի իննակի չեմպիոն Վիկ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց գրավը փոխելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց...
Աղբյուր` Panorama.am
18:10
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են «Արթիկ» ՔԿՀ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրում է․ «Քիչ առաջ Աղվան Վարդանյանի, Աննա Գրիգորյանի, Արթուր...
Աղբյուր` Panorama.am
18:07
Փաշինյանը գոհ է
«Ապրիլ ամսվա տվյալներով՝ մենք Հայաստանի աշխատաշուկայում ունենք նոր բացարձակ ռեկորդ: Այսինքն՝ ապիրլի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում...
Աղբյուր` Panorama.am
18:02
Մենք ավտորիտար պետական ռեժիմին բնորոշ իրավիճակում ենք. Գոհար Մելոյան
«Երեկվա դրությամբ հետնահանջ ենք կատարել մեր բոլոր հիմնական թիրախային առավելություններից, թիրախային կետերից, որոնք  մշտապես հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Թուրքիան ԱՄՆ-ից պահանջել է վերացնել ռազմական արդյունաբերության սահմանափակումները
Թուրքիան ԱՄՆ-ին դիմում է ուղարկել ռազմական արդյունաբերության ոլորտում հանրապետության նկատմամբ կիրառվող սահմանափակումները հանելու համար։ Այս...
Աղբյուր` Panorama.am
17:46
Փաշինյանը՝ Բլինքենին. Բրյուսելի հանդիպումից հետո հնչել են քննարկումների բովանդակության հետ կապ չունեցող մեկնաբանություններ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Կառավարությունից հայտնում են, որ պետքարտուղարը բարձր է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Տիգրան Աբրահամյան. Կարող եք տեսնել այն ոստիկաններին, որոնք աչքի են ընկել անթույլատրելի վարքագծով
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Այն, որ ոստիկանության շարքերում ծառայողներ կան,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Ռուբեն Մելիքյան. Ժողովրդավարության պահապանները վերածվել են ժանդարմների
«Ցավոք սրտի, ժողովրդավարությունը արժեքաբանական միջոցից վերածվել է քաղաքական միջոցի»,-ասաց իրավապաշտպան, «Իրավական ուղի»...
Աղբյուր` Panorama.am
17:11
2021 թ. աշխարհում գլխատման և մահապատիժի ենթարկման դեպքերի տագնապալի աճ է արձանագրվել. Amnesty International
2021 թվականին աշխաչհում գլխատման և մահապատիժների թվի տագնապալի աճ է գրանցվել, քանի որ այն երկրները, որոնք կանոնավոր կերպով մահապատժի են...
Աղբյուր` Panorama.am
17:00
Ծեծել-ջարդելու հրահանգը տալիս է անձամբ վարչապետ կոչեցյալը. Ավետիք Իշխանյան
«Անկախ Հայաստանում դեռևս ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվել։ Իսկ 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունները համարել...
Աղբյուր` Panorama.am
16:45
ԿԲ-ի առաջին եռամսյակի կանխատեսումներով ՀՀ տնտեսական աճը 2022թ կկազմի 1.6 %. Մարտին Գալստյան
«Որպեսի 2021 թ. գնաճը 4 %-ի հասցվեր, ապա ԿԲ-ն պետք է կտրուկ քայլեր աներ և վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասներ 28 %-ի: Նման...
Աղբյուր` Panorama.am
16:42
Դատարանն ավարտել է միջնորդության քննությունը
Դատական ակտը կհրապարակվի երեկոյան
Աղբյուր` Panorama.am
16:37
Գողություն կատարող խումբ է վնասազերծվել. 8 անձ ձերբակալվել են
Դավիթ Բեկի փողոցում հետապնդող պարեկներից մեկը, փախուստը կանխելու նպատակով, նախազգուշական կրակոց է արձակում, ապա թիրախավորում մեքենայի անվադողն ու կրակում։ «Ֆորդը» կողաշրջվում է։
Աղբյուր` Panorama.am
16:29
Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը
Հայաստանի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկությանը։
Աղբյուր` Panorama.am
16:20
Գերմանիան կապիկի ծաղիկով վարակվածների համար պարտադիր կարանտին է սահմանել
Գերմանիայում 21-օրյա կարանտին է սահմանվել  կապիկի ծաղիկով հիվանդների համար։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}