Yahoo ընկերությունը կանվանափոխվի Altaba-ի
Yahoo աﬔրիկյան ինտերնետ- ընկերությունն իր բիզնեսի հիﬓական մասը Verizon ընկերությանը վաճառելուց հետո կվերանվանվի Altaba: Այս մասին գրում է BBC ռուսական ծառայությունը:
Նոր ընկերությունը տնօրինելու է այն ակտիﬖերը, որոնք իրեն կﬓան ինտերնետ-բիզնեսի վաճառքից հետո, այդ թվում՝ Alibaba Group-ում և Yahoo Japan-ում ունեցած բաժինը: Ընդ որում գործարքի ավարտվելուց հետո կփոխվի ընկերության ղեկավարությունը:
Այն կլքեն ﬕանգաﬕց ﬕ քանի թոփ-ﬔնեջերներ, այդ թվում՝ գործադիր տնօրեն Մարիսա Մայերը: Washington Post-ը նշում է, որ Մայերի տեղը կզբաղեցնի Էրիկ Բրանդտը, որը ﬕնչ այդ աշխատում Էր ընկերության տնօրենների խորհրդում:
Պաշտոնապես ընկերությունը չի պարզաբանում, թե ինչու է որպես նոր անվանում ընտրել հենց Altaba բառը:
Սակայն Wall Street Journal-ը գրում է, որ այդ բառը կազմվել է «այլընտրանք» («ալտերնատիվ») և Alibaba բառերից: Սպասվում է, որ Verizon ընկերության կողﬕց Yahoo-ի ամբողջ ինտերնետ-բիզնեսի ձեռքբերման գործարքը պաշտոնապես կձևակերպվի այս տարվա մարտին: Yahoo ինտերնետ-ընկերությունը 4,83 մլրդ դոլարով ձեռք բերելու Verizon Communications հեռահաղորդակցական ընկերության որոշման մասին հայտնի է դարձել 2016 թվականի ամռանը: Գործարքը վերաբերում է Yahoo-ի ինտերնետ- բիզնեսին և ընկերության անշարժ գույքի ﬕ մասին:
Նշենք, որ Yahoo-ն ստեղծվել է 1995 թվականին Ստենֆորդի համալսարանի ուսանողներ Դեյվիդ Ֆիլոյի և Ջերի Յանգի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը