25 երկրներով ծովային ճամփորդությունը մեկ անձի համար գնահատվել է 55 հազար եվրո
ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքից ﬔկնարկել է շուրջերկրյա ծովային ճամփորդությունը, որի նվազագույն արժեքը ﬔկ մարդու համար գրեթե 55 հազար եվրո է: «Լենտա.ռու»-ն գրում է, որ այս մասին հաղորդվում է ճամփորդության կազմակերպիչ ընկերության՝ Silversea Cruises-ի մամուլի տեղեկագրում:
Զբոսաշրջիկները Silver Whisper նավով Սան Ֆրանցիսկոյից ﬔկնել են հունվարի 6-ին: Ծովային ճամփորդությունը կտևի 116 օր և կավարտվի Մոնտե Կառլոյում: Նավարկության ընթացքում նավը կմտնի աշխարհի 25 երկրների 62 նավահանգիստներ:
Ուղևորները, մասնավորապես, կկարողանան տեսնել Տեռակոտային բանակը Չինաստանում, կընթրեն Փիռլ Հարբորում, կլինեն Մալթայի թատրոնում: Silver Whisper նավում սարքավորված են ﬕայն լյուքս դասի նավախցիկներ: Այնտեղ նաև կա սպա-սալոն, լողավազան և երկու ջակուզի:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում