Հարյուրամյակի պարահանդեսը
Պարահանդես-դիմակահանդեսները 20-րդ դարում շատ ընդունված են եղել: 1951 թվականին Վենետիկում կայացել է հարյուրամյակի ամենամեծ դիմակահանդեսը, որը եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին նման մեծ մասշտաբի տոնական միջոցառումը:
kulturologia.ru կայքը գրում է, որ հյուրերի թվում են եղել հայտնի դերասաններ, մոդելավորողներ, նկարիչներ, տարբեր երկրներից ամենահարուստ մարդիկ, այդ թվում նաև Սալվադոր Դալին, Քրիստիան Դիորը: Հյուրերին ընդունել է հայտնի միլիարդատեր, 20-րդ դարի «Կոմս Մոնտե-Քրիստոն»:
Միջոցառումն անցկացվել է միլիարդատեր Դոն Կարլոս դե Բեյիստեգուի պալատում: Նա սիրել է կազմակերպել զանգվածային միջոցառումներ, և 1951 թվականի պարահանդեսին նա հավաքել էր ժամանակակից բարձր հասարակության ամբողջ գույները:
Միջոցառումը կազմակերպված է եղել բարձր մակարդակով. կես տարում հազարավոր հյուրերի բաժանվել էր հրավիրտոմսեր: Հյուրերը Վենետիկ էին ժամանել նավերով և գնացքներով: Ճանապարհը երկար է եղել, մի քանի օրում են հասել Վենետիկ:
Դիմակահանդեսի կազմակերպչի համար ստեղծել էին մեծ կեղծամ, քայլում էր բարձր պլատֆորմով կոշիկներով:
Իտալական ծագումով ֆրանսիացի մոդելավորող Պիեռ Կարդենը դիմակահանդեսի համար ստեղծել էր 30 հագուստ և անմիջապես դարձել ամենացանկալի մոդելավորողը հարուստ հասարակության շրջանում:
Շատ հագուստներ ստեղծվել էին հին լուսանկարներում պատկերված զգեստների օրինակներով: Այն կարելու ընթացքում նաև հատուկ խորհրդարականներ են եղել, ովքեր օգնել են հասնելու պատմական ճշգրտության: Օրինակ՝ կոլեկցիոներ Արտուրո Լոպես-Ուիլշոուն և նրա կինը եղել են չինական կայսերական զույգի զգեստով: