Քաղաքական 16:10 11/01/2017

Աշոտյան. Եթե Կարեն Կարապետյանը չընդգրկվի ցուցակում, միևնույն է նա կմնա ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն

Եթե վարչապետ Կարեն Կարապետյանը չընդգրկվի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) համամասնական ցուցակում, ապա միևնույն է, նա կշարունակի մնալ իշխող ուժի վարչապետի թեկնածուն: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում պարզաբանել է Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Աղբյուրը նշում է, որ փետրվարի 6-ից սկսած քաղաքական ուժերն ու դաշինքները Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն պատգամավորության թեկնածուների ցուցակներն ու անհրաժեշտ փաստաթղթերը:

Խնդիրն այն է, որ 2015-ին փոփոխված Սահմանադրության 64-րդ հոդվածի համաձայն պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին հինգ տարում Հայաստանի քաղաքացի հանդիսացող և վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվող ընտրական իրավունք ունեցող քաղաքացին: Մինչդեռ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ կառավարության կայքում տեղադրված կենսագրության մեջ նշվում է, որ նա 2011-ից 2016-ը «Գազպրոմ»-ում բարձր պաշտոններ է զբաղեցրել, հետևաբար կարելի է ենթադրել, որ վերջին հինգ տարիներին նա Հայաստանում չի բնակվել:

Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ հաշվի առնելով Կարեն Կարապետյանի բարձր վարկանիշը, իհարկե նրա համամասնական ցուցակում ընդգրկվելը լուրջ առավելություն կտա Հանրապետականին, սակայն, իշխող ուժը, Աշոտյանի խոսքով, ցանկանում է անցկացնել բարձր որակի ընտրություններ և խախտումների չի գնալու:

Աշոտյան. - Պետք է փաստել, որ մենք չենք գնալու և ոչ մի խախտումների՝ անկախ մեր քաղաքական հնարավոր դիվիդենտներից։ Խնդիրն իրավական հարթության մեջ կլուծեն մասնագետները, համապատասխան ծառայությունները, որոնք պետք է տան կամ չտան նմանատիպ տեղեկանք, և այս որոշումը՝ ընդգրկվելու-չընդգրկվելու, պետք է բացառապես իրավական հենքով լինի և ոչ թե քաղաքական որոշում լինի։ Բայց քաղաքական որոշումը պարզ է, որ մենք ուզում ենք անցկացնել բարձր որակի ընտրություններ, հետևաբար չենք գնալու խախտումների, ուստի վարչապետի տեղեկանքի հարցը իրավական է և ոչ թե քաղաքական։ Անկախ նրանից՝ վարչապետը կլինի ՀՀԿ համամասնական ցուցակում, թե՝ ոչ, բոլոր դեպքերում ինքն իր մասնակցության ձևը, բովանդակությունը, ինտենսիվությունը կորոշի, և վստահ եմ, որ անկախ նրանից՝ կլինի ցուցակում, թե՝ չէ, օգուտ կտա Հանրապետական կուսակցության աշխատանքներին նաև նախընտրական էտապում։ Ձևը և բովանդակությունը կքննարկվի մեր շտաբում՝ վարչապետի հետ միասին, և դա հավելյալ որոշելու խնդիր է։

«Ազատություն». - Այսինքն, պարոն Աշոտյան, եթե նույնիսկ նա չընդգրկվի ձեր համամասնական ցուցակում, դա չի՞ խանգարի, որպեսզի նա լինի վարչապետի թեկնածու, դա հնարավո՞ր է։

Աշտյան. - Իհարկե հնարավոր է, հենց կարծում եմ, որ իրավական որևէ կորիզ այստեղ չկա, որովհետև վարչապետի թեկնածուի հարցը բացարձակ կապ չունի համամասնական ցուցակում լինել-չլինելու հետ՝ և՛ քաղաքական տեսակետից, և՛ իրավական տեսակետից, իսկ քաղաքական տեսակետից կարևորագույն հայտարարությունը նախագահի դուք մեջբերեցիք, որ արվեց ՀՀԿ համագումարին, այն է, որ «եթե մենք հաղթենք ընտրություններին և ձևավորենք կառավարություն, ապա մեր վարչապետը Կարեն Կարապետյանն է։ Ի դեպ, մյուս քաղաքական ուժերը, Ձեր ուշադրությունը հրավիրեմ, այսօր չեն բացահայտել, թե ովքեր են իրենց վարչապետի թեկնածուները։

«Ազատություն». - Պարոն Աշոտյան, այսինքն, Հանրապետականը չի գնա վիճելի հիմնավորումներով, կամ ամեն գնով Կարեն Կարապետյանին ցուցակում ընդգրկելու քայլին։

Աշոտյան. - Ես բացառում եմ դա, որովհետև ասացի արդեն, որ մեզ համար կարևոր է ընտրությունների որակը։ Վարչապետի վարկանիշը բավական բարձր է, որպեսզի մենք նաև կարողանանք տեղեկագրի բացակայության դեպքում ընտրել իր համար լավագույն ձևն ու բովանդակությունը՝ օգուտ տալու այն քաղաքական թիմին, որի անդամ է նա դարձել և որն իրեն առաջադրելու է ընտրությունների հաջող ընթացքի և արդյունքի պարագայում նոր վարչապետ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:48
Ջազմեն Գարի Քյոսայանը հանդես կգա յուրօրինակ համերգով
Համերգի հատուկ հյուրերն են ամերիկացի տաղանդավոր ջազմեններ, «Գարի Քյոսայան ջազ քառյակի» անդամները:
Աղբյուր` Panorama.am
19:30
ՏԻՄ ընտրությունները կդիտարկի 1 017 տեղական դիտորդ
Նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն...
Աղբյուր` Panorama.am
19:19
Հոկտեմբերի 22-ին Վենետիկում և Լոմբարդիայում հանրաքվե տեղի կունենա
Իտալիայի երկու քաղաքներ՝ Վենետիկը և Լոմբարդիան պատրաստվում են հոկտեմբերի 22-ին Հռոմից ավելի մեծ ինքնավարություն ձեռք բերելու վերաբերյալ հանրաքվե...
Աղբյուր` Panorama.am
19:08
ՃՈ-ն իրազեկում է վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգը
Ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգը: «Եթե լրացել է Ձեր 18 տարին և զրկված չեք մեքենա...
Աղբյուր` Panorama.am
18:53
Թրամփը պատմել է, որ սոցցանցերն օգնել են իրեն հաղթել ընտրություններում
Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը կասկածում է, որ կարող էր հաղթել ընտրություններում առանց սոցիալական ցանցերի օգնության։ Life.ru-ի փոխանցմամբ՝ այս...
Աղբյուր` Panorama.am
18:45
Առաջիկա օրերին արևոտ եղանակ է սպասվում
Հանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ԱԻՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ քամին՝ հարավ-արևմտյան՝...
Աղբյուր` Panorama.am
18:39
Գանձասարում ի հիշատակ Լևոն Հայրապետյանի հոգեհանգստյան կարգ է կատարվել
«Մեծ բարերարն օրինակ դարձավ շատերի համար, և շատերի համար էլ ճանապարհ բացեց դեպի հայրենիք»:
Աղբյուր` Panorama.am
18:38
Թբիլիսիում ծեծել են թեկնածուներից մեկի կողմնակիցներին
«Նոր Վրաստան» դաշինքից Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու առաջադրված Գեորգի Վաշաձեն հայտարարել է, որ մայրաքաղաքի այգիներից մեկում իր...
Աղբյուր` Panorama.am
18:29
Եվգենյա Մեդվեդևան դարձել է Գրան-պրիի հաղթող
Գեղասահքի Գրան-պրիի մոսկովյան փուլի կարճ ծրագրում հաղթանակ է տարել աշխարհի կրկնակի չեմպիոնուհի, օլիմպիական չեմպիոնուհի Եվգենյա Մեդվեդևան...
Աղբյուր` Panorama.am
18:17
Երկուշաբթի հոսանքազրկվողներն են
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ  հոկտեմբերի 23-ին պլանային և վերանորոգման...
Աղբյուր` Panorama.am
18:08
ՄԱԿ. Քաղաքապետերը կարող են սովի կրճատման գործում ակտիվ դեր ունենալ
«Քաղաքապետերը կարող են և  պետք է ավելի ակտիվ դեր ունենան սովի նվազեցման և սննդամթերքի կորուստների կանխման, ինչպես նաև քաղաքացիների...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Բարսելոնան» Մեսիին ցմահ պայմանագիր է առաջարկում
Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսիին ցմահ պայմանագիր է առաջարկել։ «ՏԱՍՍ»-ի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Վրաստանում ընդդիմությունը չի բացառում, որ կարող է փողոց դուրս գալ
«Պատրաստ եղեք, որ իրադարձությունները կարող են զարգանալ ցանկացած սցենարով»:
Աղբյուր` Panorama.am
17:40
Նշվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու կազմավորման 25-րդ տարեդարձը
Այսօր հրետանային ուսումնական ստորաբաժանումներից մեկում հանդիսավորությամբ նշվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու վարչության...
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայ-տաջիկական հարաբերությունները հասել են համագործակցության բարձր մակարդակի. Ս. Ասլով
Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովը շնորհավորական ուղերձներ...
Աղբյուր` Panorama.am
17:20
Մյունխենում անցորդների վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է
Այսօր առավոտյան Մյունխենի Ռոզենհայմեր Պլաց թաղամասում անցորդների վրա դանակով հարձակում գործած տղամարդը ձերբակալվել է: Գերմանական Bild թերթին...
Աղբյուր` Panorama.am
17:11
Թուրք վարորդները խնդրում են իրենց համար չեղարկել վիզային ռեժիմը
Թուրքիայի ղեկավարությունն առաջարկել է շուկայական ապրանքներ տեխափոխող բեռնատարների վարորդների համար վիզաները չեղյալ համարել: ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Ծանրորդ Սամվել Գասպարյանը՝ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթանում է ծանրամարտի Մ 20 և Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ ՀԱՕԿ-ի հաղորդմամբ Հայաստանի հավաքականը...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ավետարանիչների հիշատակի տոնն է
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սբ. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես ավետարանիչների հիշատակի տոնը: Արարատյան Հայրապետական թեմի...
Աղբյուր` Panorama.am
16:47
Լոզանում բացվել է Եվրոպայի ամենախոշոր քաղցրահամ ջրով ակվարիումը
Լոզանում բացվել է Եվրոպայի ամենախոշոր քաղցրահամ ջրով ակվարիումը՝ «Ակվատիսը»: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին: 3500 քմ մակերեսով...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մադրիդը դադարեցրել է Կատալոնիայի ինքնավար մարզի ղեկավարության լիազորությունները
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը հայտարարել է Սահմանադրության 155 հոդվածին դիմելու որոշման մասին: Սահմանդրական այդ նորմը թույլ է տալիս ...
Աղբյուր` Panorama.am
16:32
ՀՀ կառավարությունը դեռ փորձում է լուծել աղբավայրերի հարցը
Աղբավայրերի խնդիրը լուծելու նպատակով կառավարությունն այսօր փորձում է աղբավերամշակման գործարան կառուցել Երևանի մերձակայքում, որտեղ կարող է...
Աղբյուր` Panorama.am
16:24
Եգիպտոսում ոստիկանների վրա հարձակված ահաբեկիչները պատանդներ են պահում
Նախօրեին հարձակման հետևանքով զոհվել է Եգիպտոսի ոստիկանության 58 աշխատակից՝ 23 սպա, 35 շարքային:
Աղբյուր` Panorama.am
16:12
Կրուիզային հայտնի ընկերությունը դադարեցնում է դեպի Թուրքիա ուղևորությունները
Աշխարհի ամենախոշոր կրուիզային ընկերություններից «Royal Caribbean International»-ը հայտարարել է, որ թուրքական ուղղությունները հանել է...
Աղբյուր` Panorama.am
15:50
Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կայանալիք խոշոր միջոցառումների վերաբերյալ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ 2018 թվականին Հայաստանում կայանալիք երեք խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի...
Աղբյուր` Panorama.am
15:41
Բիլ Գեյթսը ամերիկյան դպրոցներում 1.7 մլրդ դոլարի ներդրում կանի
Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ մտադիր է ամերիկյան դպրոցներում 1.7 մլրդ դոլարի ներդրում...
Աղբյուր` Panorama.am
15:41
Դավիթ Բաբայան. «Դա հեշտ չէ, երբ ունենք ահաբեկչական մտածելակերպ ունեցող հակառակորդ»
Բուն կարգավորումը մոտ ապագայում տեսանելի չէ, բայց ամենառեալ և գուցե ավելի կարևոր գործընթաց է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը։
Աղբյուր` Panorama.am
15:32
Մոսկվայում առաջին ձյունն է տեղացել
Հաջորդ շաբաթվա սկզբին նույնպես սպասվում է ձյուն:
Աղբյուր` Panorama.am
15:22
Զինծառայողի մահվան գործով ձերբակալված կա
Սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտը։
Աղբյուր` Panorama.am
15:06
Սահմանամերձ Ոսկեպարում ներդրումներ չեն անում, երիտասարդներն էլ խոպանի ճամփան են բռնում
Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղից արտագաղթը շարունակվում է: Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանն ասում է՝ մարդիկ աշխատանք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Շիրինյանը՝ Արցախի ԱԳՆ-ին. Տեր եղեք ձեր ճակատագրին
14:16 21/10/2017

Շիրինյանը՝ Արցախի ԱԳՆ-ին. Տեր եղեք ձեր ճակատագրին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}