Կառավարությունից ոչ մի բան չեմ սպասում. Վանաձորի քաղաքապետ
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը վստահ է, որ կառավարության ղեկավարին Վանաձորի ավագանու երեք խմբակցությունների ներկայացրած առաջարկը հիմքեր չունի: «Օրենքի տառին համապատասխան որևէ իրավական հիմք չկա այս պահին նման դիմում ներկայացնելու համար», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պարոն Ասլանյանը:
Վանաձորի քաղաքապետի խոսքով, օրենսդրությանը պետք է համապատասխանի նրանց ներկայացրած դիմումի բովանդակությունը:
Ինչ վերաբերում է կառավարությունից իր սպասելիքներին, Ասլանյանն ասաց. «Ոչ մի բան չեմ սպասում: Ես իրավական գործընթացների կողմնակից եմ, կսպասենք իրավաբանների պատասխանին»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների ղեկավարության կողմից ստորագրվել է Վանաձոր քաղաքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ կառավարությանն ուղղված առաջարկը:
Նրանք պնդում են, որ խախտվում են տեղական ինքնակառավարման վերաբերյալ սահմանադրական նորմերը՝ մասնավորապես Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարման իրավունքն ու հնարավորությունը, ինչպես նաև ավագանու աշնանային նստաշրջանը չկայանալու արդյունքում կառավարությունը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով լիազորված է վաղաժամկետ դադարեցնելու համայնքի ավագանու լիազորություններն ու միաժամանակ նշանակել նոր ընտրություն:
Հարակից հրապարակումներ`
- Երեք կուսակցություններ կառավարությանն առաջարկում են դադարեցնել Վանաձորի ավագանու լիազորությունները
- Վանաձորի ավագանու երեք խմբակցություններ միավորվել են և կդիմեն կառավարությանը
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ