Հայաստանում սկսել են ավելի շատ արտադրել կոնյակ, գինի և շամպայն
2016 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում գրանցվել է կոնյակի, գինու, շամպայնի և վիսկիի արտադրության ծավալների աճ, իսկ օղու և գարեջրի արտադրության ծավալները նվազել են։
ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2016թ.-ի հունվար-նոյեմբերին Հայաստանում արտադրվել է 19 մլն 744.7 հազար լիտր կոնյակ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 29.1%-ով:
ԱՎԾ-ի փոխանցմամբ` 2015թ.-ի նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 15 մլն 291.5 հազար լիտր կոնյակ:
Պաշտոնական վիճակագրության համաձայն մեր երկրում աճել են նաև գինու արտադրության ծավալները: Մասնավորապես, 2016-ի հունվար-նոյեմբերին Հայաստանում արտադրվել է 5 807.4 հազար լիտր գինի. ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15.6%-ով:
Նշենք, որ 2015թ-ի հունվար-նոյեմբերին Հայաստանում արտադրվել է 5 022.3 հազար լիտր գինի:
Վիճակագրական տվյալներով` օղու արտադրությունը նվազել է 19.6%-ով և կազմել 6 802.6 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը նվազել է 10.4%-ով` կազմելով 17 791.1 հազար լիտր։
Նշված ժամանակահատվածում վիսկիի արտադրությունն աճել է 28.3%-ով՝ կազմելով 1 319.2 հազար լիտր, շամպայնինը` 17.4 տոկոսով` մինչև 495.6 հազար լիտր։
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան