Երկու անձին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հունվարի 11-ին Երևան քաղաքի երկու բնակչի մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ:Այդ մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Հունվարի 11-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևանի բնակիչներ 1981թ. ծնված Ա. Սեդրակյանը՝ «ձախ ազդրի հետին մակերեսի կտրած-ծակած վերք, ձախ հետույքային շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ, և 1986թ. ծնված Ռ. Դավթյանը՝ «գլխի գագաթային շրջանի և ձախ քունքային շրջանի սալջարդ վերք, քթոսկրի բեկորային բաց կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել նմուշներ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան