Մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար
Հունվարի 11-ից 12-ը Հայաստանում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Այդ մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ներկայացնելով օպերատիվ տվյալները, աղբյուրը նշում է, որ արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 4-ը: Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրանյութի հայտնաբերման 3 դեպք: Բացահայտվել է գողության 11, խարդախության 5, հարկերից խուսափելու և դրամանենգության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան