Մյուլլերի փախուստը. հեռախոսի փոխարեն` անձնագիր
Մյունխենի «Բավարիան» վերադարձել է Դոհայում տեղի ունեցած ուսումնամարզական հավաքից: Օդանավակայանում, սովորականի նման, հավաքվել էին լրագրողներն ու երկրպագուները, ովքեր ցանկանում էին շփվել ֆուտբոլիստների հետ:
Ինչպես տեղեկացնում է «Eurosport»-ը, նման ցանկություն չուներ թիմի հարձակվող Թոմաս Մյուլլերը, ով խորամանկ հնարքով կարողացել է խուսափել ամբոխից: Ֆուտբոլիստը հեռախոսի փոխարեն ականջին է դրել անձնագիրն ու իբր խոսելով հեռացել է:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում