Իրավունք 19:35 17/01/2017

Ալեքսանդր Լապշինի պաշտպանության հարցով Արա Զոհրաբյանը դիմել է Ռուսաստանի և Բելառուսի գործընկերներին

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմել է Բելառուսի Հանրապետության փաստաբանների հանրապետական միության  նախագահ Վ. Ի. Չայչիցին և Ռուսաստանի Դաշնության Փաստաբանների դաշնային պալատի նախագահ Յու. Ս. Պիլիպենկոյին՝ կոչ անելով աջակցել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին իրավական օգնություն տրամադրելու հարցում:

Ստորև ներկայացնում ենք դիմումի տեքստն ամբողջությամբ.

«Հաշվի առնելով Բելառուսի Հանրապետության փաստաբանների հանրապետական միության և Ռուսաստանի Դաշնության փաստաբանների դաշնային պալատի պատրաստակամությունն իրավունքի գերակայության սկզբունքի ապահովման աջակցության հարցում՝ տեղեկացնում ենք Ձեզ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, բլոգեր-ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի իրավունքների և հիմնարար ազատությունների կոպտագույն խախտման փորձի մասին:

Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության հարցման հիման վրա՝ հետագա հանձնման նպատակով, գտնվում էր կալանքի տակ Բելառուսի Հանրապետության տարածքում: Կալանավորման պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ Լապշինը 2011 թվականի ապրիլին և 2012 թվականի հոկտեմբերին այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն,  իսկ 2016թ. ապրիլի 6-ին և հունիսի 29-ին իր բլոգում հանդես է եկել ԼՂՀ անկախության սատարման կոչով:

Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից Լապշինի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ 281.2 («Հանրային կոչեր՝ ուղղված իշխանությունը բռնի զավթելուն, իշխանությունը բռնի պահելուն կամ սահմանադրական կարգի բռնի փոփոխմանը կամ Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտմանը, ինչպես նաև այդպիսի բովանդակությամբ նյութերի տարածումը, որը կատարվել է կրկին անգամ կամ մի խումբ անձանց կողմից») և 318.2 («Ադրբեջանի պահպանվող պետական սահմանը հատելը՝ առանց սահմանված փաստաթղթերի կամ պետական սահմանի հսկիչ-անցագրային կետից դուրս, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»), հոդվածների հատկանիշներով և նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում: Տվյալ պահին ընթանում է Ալեքսանդր Լապշինի՝ դեպի Ադրբեջան էքստրադիցիայի կազմակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը:

Հաշվի առնելով հայ փաստաբանների մասնագիտական կարծիքը, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը գտնում է, որ Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության հարցման հիման վրա Ալեքսանդր Լապշինի հանձնումն անթույլատրելի է, քանի որ նմանատիպ գործողությունները հակասում են սույն ոլորտը կարգավորող միջազգային և ներպետական իրավական ակտերի պահանջներին:

Մասնավորապես՝

1. Կոնվենցիոն նորմերը բացառում են խնդրվող անձի հանձնումը, եթե առկա են ծանրակշիռ հիմքեր՝ ենթադրելու, որ հանձնման վերաբերյալ հարցումը պայմանավորված է տվյալ անձին հետապնդելու հետ՝ կապված նրա՝ ռասայական, սեռային, դավանանքի, էթնիկական պատկանելության կամ քաղաքական համոզմունքների  հետ: Տվյալ դեպքում անվիճելի է այն փաստը, որ Ադրբեջանի Հանրապետության պետական մարմինները իրականացնում են անձի հետապնդում՝ կապված նրա քաղաքական համոզմունքների և մասնագիտական գործունեության հետ:

Մասնավորապես, Ադրբեջանի գլխավոր դատախազության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովի հաղորդագրության համաձայն՝ Ա. Լապշինը Բելառուսում կալանավորվել է այն բանի համար, որ նա, իբրև գտնվելով մի խումբ անձանց հետ հանցավոր համաձայնության մեջ, ապօրինաբար այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ, որտեղ բացահայտ կերպով ելույթ է ունեցել ադրբեջանական պետականության  դեմ ուղղված կոչերով: Այդ նույն աղբյուրում նշված է, որ Լապշինը 2016 թվականի ապրիլի 6-ն և հունիսի 29-ին հանդես է եկել հանրային կոչերով՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության սատարմանը:

Քաղաքական նկատառումներից ելնելով՝ Ադրբեջանի Հանրապետության պետական մարմինները տվյալ գործողությունները ձգտում են որակել որպես՝ ադրբեջանական պետականության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններ, ինչն անթույլատրելի է:
Ադրբեջանի իշխանությունների կողմից Լապշինի հետապնդումը հակասում է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք ունի համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք. այս իրավունքը ներառում է համոզմունքներին անարգել հավատարիմ մնալու, տեղեկատվություն ու գաղափարներ որոնելու, ստանալու և լրատվության ցանկացած միջոցներով տարածելու ազատությունը` անկախ պետական սահմաններից (հոդված 19): Այդ նույն հիմքերով անձի հանձնման անթույլատրելիությունը երաշխավորված է նաև Բելառուսի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 484-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ուժով, որի համաձայն՝ օտարերկրյա պետության պետական մարմնի խնդրանքը, որը պարունակում է դրույթներ՝ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով նշված անձին օտարերկրյա պետությանը հանձնելու վերաբերյալ, չի կատարվում, եթե այդ խնդրանքի նպատակներն են՝ անձի քրեական հետապնդումը կամ անձին պատժելը, ում նկատմամբ ստացվել է նման խնդրանք՝ ռասայական, սեռային, դավանանքի, քաղաքացիության, ազգության, որոշակի սոցիալական խմբին պատկանելության կամ քաղաքական համոզմունքների հիմքով:

Ավելին, հանրահայտ է, որ խոսքի ազատության դաշտում Ադրբեջանի կառավարությունն իրականացնում է ռեպրեսիաների և հարձակումների քաղաքականություն` օրենսդրորեն խստացնելով պատիժները՝ համացանցում քննադատողական  հրապարակումների համար, բանտարկելով ակտիվիստներին՝ այդպիսով խախտելով լրագրողների և ակտիվիստների իրավունքները: Այդ մասին խոսվում է նաև «World Organization Against Torture»  կայքում հրապարակված 18 իրավապաշտպան կազմակերպությունների համատեղ դիմումի մեջ, ինչը շատ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից քննարկումների  և քննադատությունների առարկա է հանդիսացել: 

2. Բացի վերոնշյալ պահանջներից, միջազգային-իրավական նորմերով սահմանված է պարտադիր պահանջ, որը պետք է պահպանվի քրեական հետապնդման նպատակով հանձնման ժամանակ. հայցող և հայցվող կողմերի ներքին օրենսդրությունների համաձայն՝ արարքը պետք է հանդիսանա քրեորեն պատժելի : Լապշինին մեղսագրվող հանցակազմի դիսպոզիցիան (Ադրբեջանի ՔՕ 281.2 հոդված) սահմանված է հետևյալ կերպ. «Ադրբեջանի իշխանությունը բռնի զավթելու, իշխանությունը բռնի պահելու կամ սահմանադրական կարգի բռնի փոփոխման կամ տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված հանրային կոչերը, ինչպես նաև այդպիսի բովանդակությամբ նյութերի տարածումը»:

Մասնավորապես, Ադրբեջանի գլխավոր դատախազության մամլո ծառայության ղեկավարի հաղորդագրության համաձայն՝ Լապշինը բացահայտ կերպով ելույթ է ունեցել ադրբեջանական պետականության դեմ ուղղված կոչերով.  2016 թվականի ապրիլի 6-ն և հունիսի 29-ին նա հանդես է եկել հանրային կոչերով, որոնք ուղղված են եղել միջազգային մակարդակի վրա՝ Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության խաթարմանը՝ սատար կանգնելով օկուպացված հողերում ապօրինաբար գործող ռեժիմի «անկախությանը»:

Համադրելով նշված հաղորդագրությունը Ադրբեջանի ՔՕ 281.2 հոդվածի բովանդակության (դիսպոզիցիայի) հետ՝ պարզ է դառնում, որ Լապշինի արարքը, հավանաբար,  պետք է որակվեր Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից որպես Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված հրապարակային կոչեր, ինչպես նաև այդպիսի բովանդակությամբ նյութերի տարածումը:

Համադրելով հայցող և հայցվող կողմերի ՔՕ հոդվածների դիսպոզիցիաները՝ ակնհայտ է, որ Լապշինին մեղսագրվող արարքը չի հանդիսանում քրեորեն պատժելի Բելառուսի Հանրապետությունում, քանզի ԲՀ ՔՕ-ում համապատասխան հանցակազմը բացակայում է: Այդ հանցակազմին նման հանցակազմ սահմանված է 361-րդ հոդվածի 1-ին մասում (Բելառուսի Հանրապետության պետական իշխանությունը զավթելու կամ սահմանադրական կարգի բռնի փոփոխման կամ պետական դավաճանության կամ տեռորիստական ակտ կամ դիվերսիա կատարելու կամ Բելառուսի Հանրապետության ազգային անվտանգությանը վնաս հասցնելուն ուղղված այլ գործողությունների կատարման հրապարակային կոչերը կամ այդպիսի կոչեր պարունակող նյութեր տարածելը): Հանձնման անթույլատրելիությունը՝ այդ հիմքով ևս նախատեսված է ԲՀ ՔԴՕ-ի 481-րդ հոդվածով: 

Անհրաժեշտ է նաև նշել այն մասին, որ Ադրբեջանական Հանրապետության ՔՕ-ի 281.2 հոդվածի կիրառումը Լապշինի նկատմամբ հիշեցնում է Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածի կիրառման պրակտիկան, որի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կայացրել է բազմաթիվ որոշումներ՝ ընդդեմ Թուրքիայի: Քաղաքական գործընթացների, պետության քաղաքականության նկատմամբ քննադատողական արտահայտություններ թույլ տալը, հատկապես լրագրողների կողմից, չի կարող դիտարկվել որպես պետության տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի և պետական իշխանության նկատմամբ ոտնձգություն: Նմանատիպ հոդվածների գոյությունն ու կիրառումը այսպիսի հանգամանքներում, ինչպես բազմիցս նշել է ՄԻԵԴ-ը, ազատ ինքնարտահայտման իրավունքի նկատմամբ ստեղծում է շարունակական սպառնալիք և ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ չէ:

3. Էական է նաև այն հանգամանքը, որ Լապշինի հանձնումը Ադրբեջանի իշխանություններին հղի է բացասական հետևանքներով նրա (Լապշինի) համար: Մասնավորապես, խոսքը գնում է խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի և այլ ոչ իրավաչափ արարքների մասին (ՄԱԿ-ի «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային  կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի տեսակների և պատիժների  մասին» կոնվենցիա): 

Վերոգրյալը հաստատվել է նմանատիպ վերաբերմունքի բազմաթիվ դեպքերով, որոնք կիրառվել են հայկական ծագում ունեցող անձանց կամ այն անձանց նկատմամբ, ովքեր ունեցել են որևէ տեսակ կապ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Ավելին՝ Ադրբեջանը խրախուսում է նրանց, ովքեր ցուցաբերում են անմարդկային վերաբերմունք հայկական ծագում ունեցող անձանց կամ այն անձանց նկատմամբ, ովքեր ունեն  որևէ տեսակ կապ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ:

Որպես վերոգրյալի հավաստում՝ հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին՝ գիշերը, Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը կացինով սպանել է քնած, ազգությամբ հայ սպային՝  Գուրգեն Մարգարյանին:  Երկու սպաներն էլ անցնում էին անգլերեն լեզվի դասընթացներ Հունգարիայի մայրաքաղաքում: Հունգարիայի դատարանը  դատապարտեց Սաֆարովին ցմահ ազատազրկման՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի, սակայն 2012 թվականի օգոստոսի 31-ին  Սաֆարովը փոխանցվեց Ադրբեջան՝ հետագա պատիժը այնտեղ կրելու համար:  Հենց նույն օրը Ադրբեջանին նախագահ Իլհամ Ալիևը, ներում շնորհեց նրան, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը տվեց մայորի կոչում և բնակարան նվիրեց:

Դրանով իսկ՝ Ադրբեջանի իշխանությունները խախտեցին մարդու կյանքի իրավունքը՝ նյութական իմաստով, այսինքն՝ նրանք պատասխանատու են Գուրգեն Մարգարյանի մահվան և Հայկ Մակուչյանի նկատմամբ կատարված մահափորձի համար:

Ադրբեջանի իշխանությունները խախտել են մարդու կյանքի իրավունքը՝ նաև դատավարական իմաստով, քանի որ ներում շնորհելով դատապարտվածին՝  նրանք անհնարին դարձրին դատարանի որոշման հիման վրա պատժի կրումը՝ այդպիսով ստեղծելով դատապարտվածին ապօրինի ազատելու նախադեպ:

Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները խախտել են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածը, այսինքն՝ այս հանցանքների հիմքում դրված է եղել ռասայական խտրականությունը:

4. Ադրբեջանի կառավարությունը Ա. Լապշինին մեղսագրում է նաև արարք՝ կապված Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու հետ: Հարկավոր է նշել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը չի հանդիսանում Ադրբեջանի տարածքի մասը և չի պահպանվում ադրբեջանական իշխանությունների կողմից: Այս հանգամանքը հանրահայտ փաստ է:  Ադրբեջանի ՔՕ 318.2-րդ հոդվածի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության պետական պահպանվող սահմանը հատելը՝ առանց սահմանված փաստաթղթերի կամ պետական սահմանի հսկիչ-անցագրային կետից դուրս մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կամ բռնության գործադրմամբ կամ այդպիսին գործադրելու սպառնալիքով, պատժվում է մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկմամբ:

Արարքը համապատասխան հանցակազմով որակելու համար էական պայման է հանդիսանում Ադրբեջանական Հանրապետության՝ պահպանվող պետական սահմանը հատելու փաստը: 2011 թվականի ապրիլին և 2012 թվականի  հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելով՝ Լապշինը չի հատել Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը (ավելին՝ «պահպանվող» պետական սահմանը), հետևաբար և չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:

Յուրաքանչյուր օր Հայաստանի հազարավոր քաղաքացիներ և այլ պետությունների քաղաքացիներ այցելում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ անձնական, զբոսաշրջային, գործնական և այլ նպատակներով: Հետևաբար` ըստ Ադրբեջանի կառավարության տրամաբանության՝ այս բոլոր քաղաքացիները հանցանք են գործում: Ակնհայտ է, որ այսպիսի քրեական հետապնդումը չունի հանցավորության դեմ պայքարելու նպատակ, այլ՝ թաքնված քաղաքական մտադրություն:

5. Հատկապես կարևոր է ընդգծել, որ Լապշինի հանձնումը Ադրբեջանին կարող է դառնալ  նմանատիպ  անօրինական ռեպրեսիաների կատարման համար նախադեպ բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինչը հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին (Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 13-րդ հոդված): Նման իրավիճակում կարող է հայտնվել ցանկացած պետության քաղաքացի:

Չի բացառվում նաև նմանատիպ մեխանիզմներից օգտվելու հնարավորությունը՝ այլ պետությունների կողմից իրենց քաղաքական նպատակների համար, որը կարող է հիմք ծառայել, օրինակ՝ Ղրիմ, Աբխազիա, Հյուսիսային Օսեթիա, Պրիդնեստրովական Հանրապետություն և այլ պետություններ այցելելուց ձեռնպահ մնալու համար:

Ելնելով վերոգրյալից՝ խնդրում ենք համապատասխան իրավական գնահատական տալ կատարվածի առթիվ և աջակցություն ցուցաբերել՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին իրավական օգնություն տրամադրելու հարցում»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:31
Վահրամ Տեր-Մաթևոսյան. Էրդողանի հայտարարությունը վիրավորանք է, անարգանք, հանդուգն ու անընդունելի
Իրաքից Թուրքիա վերադառնալիս այսօր՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության տարելիցի նախօրեին, Ռեջեփ  Էրդողանը հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին։ Տավուշցիները փորձում են փակել Բագրատաշենի անցակետ տանող...
Աղբյուր` Panorama.am
18:14
Ռուսաստանը մտահոգված է, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրողը ռուսաֆոբիա է դրսևորում
 Մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովը սպասում է, որ թուրքական իշխանությունները բացատրություն տան...
Աղբյուր` Panorama.am
18:04
Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիբեռհանցագործներն ավելի հաճախ են կիրառում կապալառուների միջոցով գրոհներ
Առավել հաճախ օգտագործվող սկզբնական վեկտորների եռյակ 2023-ին մտել են հաճախ փոքր և միջին բիզնեսի սեգմենտում գտնվող կապալառուների միջոցով...
Աղբյուր` Panorama.am
17:55
Բագրատ Սրբազանը դիմեց Սասուն Միքայելյանին
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին կոչ արեց վերջ դնել  իրենց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Սյունիքում տրամադրությունները լարված են ու, բնականաբար, ի աջակցություն տավուշցիների են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Գարեգին Երկրորդն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոս կարդինալ Ժան Մարկ Ավըլինի գլխավորած պատվիրակությանը
Վեհափառ Հայրապետը ցավով անդրադարձել է հայ ժողովրդի կյանքում տեղ գտած մի նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից իրագործված էթնիկ զտումներին և Արցախի հայաթափմանը։
Աղբյուր` Panorama.am
17:24
Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից, որը «տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա».
 Երկրապահ կամավորական միության անդամ Արայիկ Ղարիբյանը դիմել է  Շենգավիթի շրջանի երկրապահ կամավորական միության նախագահին ինձ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ժուռնալիստների միություն. Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է հաղորդագրութուն, ըստ որի՝ «ապրիլի 24-ին Հայոց...
Աղբյուր` Panorama.am
16:59
Որ մեկդ հանկարծ մասնակից եղաք էդ հակահայ գործին, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստ
Գեոդեզիստ Կարեն Սոխակյանը ֆեյսբուքի իր էջում դիմել է իր գործընկերներին՝ կոչ անելով չմիանալ «սահմանազատում-սահմանագծում կոչված...
Աղբյուր` Panorama.am
16:57
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն
Ապրիլի 20-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նախօրեին՝ ժամը 21։45-ին, «Էջմիածին» ԲԿ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ...
Աղբյուր` Panorama.am
16:48
Կառավարություն. Ադրբեջանի ու Հայաստանի փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են
2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման...
Աղբյուր` Panorama.am
16:33
Փաշինյան. Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը
«Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
16:25
Ալիև. Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը
«Հայաստանն ու Ադրբեջանն այսօր առավել քան մոտ են այդ հարցի լուծմանը (խաղաղության պայմանագրի կնքմանը), ինչպես երբևէ։ Օկուպացիայի...
Աղբյուր` Panorama.am
16:03
Իշխան Աղբալյան. Ես իմ դիրքորոշումը հայտնել եմ, աշխատանքային խմբից դուրս եմ գալիս
«Կառավարության որոշումը, որը սահմանազատման մասին է, լինելու է ըստ իրենց պլանավորածի»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ալիևը համաձայն է. Հայաստանի հետ բանակցությունները կանցկացվեն Աստանայում
Բաքուն համաձայնել է Ղազախստանի՝ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումն անցկացնելու առաջարկին։ Այս մասին հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
15:10
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը ոչ թե ժողովրդավարական երկիր է, այլ Եվրոպայում բռնապետության չեմպիոն
«Ես կանդրադառնամ էթնիկ զտումների և ցեղասպանության կիրառմանը որպես գործիք Մերձավոր Արևելքի էթնոքաղաքական, էթնոդավանանքային և այլ խնդիրների...
Աղբյուր` Panorama.am
15:09
Ոստիկանները շարունակում են փակ պահել Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը Բաղանիս գյուղի սկզբնակետում
Ոստիկանները շարունակում են փակ պահել Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը Բաղանիս գյուղի սկզբնակետում։ Փակ է դեպի Ոսկեպար տանող Բաղանիս-Այրումին հարակից...
Աղբյուր` Panorama.am
14:59
Մեզ ոչնչացնում եմ մեր հարկերով ապրող ու գոյատևող ճիվաղները. Արմեն Մանվելյան
«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ, էներգետիկ անվտանգույան փորձագետ Արմեն Մանվելյանը գրում է. «Այս պահի դրությամբ ունենք...
Աղբյուր` Panorama.am
14:46
Ընդդիմության ընդդիմությունները թող ընդհանրապես չխոսեն, տղավարի հելեք, կանգնեք, զենք բռնենք. Ակցիայի մասնակից
«Ժողովուրդը քնած է, տեղներից իրար չեն գալիս։ Պետք է ոտքի կանգնել։ Տավուշից վերջացնեն, գալու են Գեղարքունիք։ Հերթով գալիս են։ Բոլորիս...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. Կան վիրավորներ
Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 12:25-ի սահմաններում Երևան-Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:40
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է երեք նոր ավանդներ բանկի ֆիզիկական անձ հաճախորդների համար։ Յուրաքանչյուր պրոդուկտի համար գործում են անհատական...
Աղբյուր` Panorama.am
14:30
Վերջին օրերին իշխանական թիմի արշավը ցեղասպանության դեմ հասցվում է տրամաբանական ավարտին. Գեղամյանը՝ Էրդոանի հայտարարության մասին
«Էրդողանը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ վերահաստատում է ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու իր նախապայմանը։...
Աղբյուր` Panorama.am
14:00
Փաշինյանի հիշողությունը համընկնում է Էրդողանի հիշողության հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում։ Նրա կարծիքով՝ Հայաստանի վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
13:38
Եկեղեցի, գերեզման, ամեն ինչ բաժանում են. քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը
Իրավիճակը Երևան-Սևան մայրուղու վրա այս պահին լարված է, ճանապարհը երկկողմանի փակ է։ Քաղաքացիները կոչ են անում բոլորին դուրս գալ ու պաշտպանել...
Աղբյուր` Panorama.am
13:23
Զառա Արամյան. Երբ հանձնվել էի և այլևս չէի ուզում պայքարել... ձեր աղոթքները ինձ պահեցին
Հաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանը, որն առավել հայտնի է Համով Զառա անունով, հաղթահարել է առողջական բարդ խնդիրն ու դուրս գրվել «Բեսթ...
Աղբյուր` Panorama.am
13:19
Կառավարությունում հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ
«Երեկ հանդիպում է տեղի ունեցել կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ և այն առաջարկները,  գործողությունները, որոնք...
Աղբյուր` Panorama.am
13:00
Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է. Պետք է գործենք կանոնավոր, բանակի պես
ԵԿՄ տարբերանշանով մեքենան Նոյեմբերյանում մարդկանց վրա քշելու հետևանքով քաղաքում լարված իրավիճակ է ստեղծվել։ Ոստիկանությունից Panorama.am-ին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}