Քաղաքական 12:09 14/01/2017 Հայաստան

Լարիսա Ալավերդյանը՝ Բաքվի ջարդերի մասին

«Բաքվում հայերի ջարդերը տեղի են ունեցել երեք փուլով, ինչն ադրբեջանական ԽՍՀՄ կոչված տարածքում բնակվող հայության հանդեպ փուլ առ փուլ իրականացվող ցեղասպանական գործողությունների հերթական փուլերից էին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։

Նա հիշեցրեց, որ 1988 թվականի փետվարի վերջին Սումգայիթի ջարդերը տեղի են ունեցել այն հայտարարությունից հետո, երբ արդեն Միխայիլ Գորբաչովն ընդունել էր հայ մեծագույն մտավորականներ Զորի Բալայանին և Սիլվա Կապուտիկյանին, խոստացել, որ հարցը կլուծվի. «Հենց այն օրը, երբ դիմեցին ժողովրդին՝ թե գնացեք տուն, ամեն ինչ կլուծվի, սկսվեց սումգայիթյան ջարդերը:  Ռուս հայտնի հրապարակախոս Անդրեյ Նույկինը  հստակ ասել է, որ Սումգայիթը եղել է մի գործողություն, որը պետք է ահազանգ լիներ ոչ միայն Սումգայիում ապրող հայերի համար, այլ համայն հայության, որն ապրում էր ադրբեջանական ԽՍՀՄ կոչված տարածքում: Բայց հայերը դա չեն ընկալել, կարծել են, որ ժամանակավոր է, հավատացել են, որ խուլիգանների գործողություններ են, և դուրս չեն եկել մնացած ավելի քան 300 բնակավայրից»:

Լ. Ալավերդյանի ներկայացմամբ, Բաքվի ջարդերի առաջին փուլը և փախստականության ամենամեծ ալիքը տեղի է ունեցել 1988 թվականի աշնանը:

Ընտրված ժամանակաշրջանը, նրա խոսքով, նույնպես քաղաքականության մաս էր կազմում, քանի որ ճիշտ այդ ժամանակ Մոսկվայում տեղի էր ունենում բաց դատ Սումգայիթի մարդասպաններից մեկի գործով, Ադրբեջանից այնտեղ  գնացող քաղաքացիներն արդեն հերոսացնում էին այդ մարդասապաններին:

«1988 թվականի հոկտեմբերի վերջին-նոյեմբերին գրեթե 200 հազարից ավելի հայություն Բաքվից հայտնվել էին Հայաստանում, նաև Սովետական Միության այլ քաղաքներում: Հետագայում Խորհրդային Ադրբեջանի Կենտկոմի քարտուղար Վեզիրովի կոչը լսելով՝ որոշ հայեր վերադարձան Ադրբեջան: Սակայն քանի որ նրանց նպատակը եղել է ամբողջովին հայաթափությունը, տեղի ունեցավ Բաքվի ջարդերի երկրորդ փուլը 1989 թվականի ամռանը, ծայրահեղ դաժան ձևեր է ընդունել օգոստոսին: Սկսվեց փախստականության նոր ալիք, այն մարդիկ էին, ովքեր 1988 թվականին հույս էին ունեցել, որ նման բան չի կրկնվի, պատահականություն էր, ժամանակավոր էր: Մեծ մասը եկան Հայաստան:

1990 թվականի հունվարի 13-20-ը տեղի է ունեցել Բաքվի ջարդերի երրորդ փուլը: Օրը՝ հունվարի 13-ը, կրկին պատահական չէր. հայերը ճոխ նշում էին Քրիստոսի Անվանակոչության տոնն ու հին Նոր տարին, պատրաստում էին սեղաններ:

Դա Բաքվի ջարդերի երրորդ փուլն էր, սակայն, երբ խոսում ենք Սովետական Ադրբեջանի տարածքների վրա բնակվող հայության ջարդերի մասին, խոսքը գնում է  նաև չորրորդ, հինգերորդ փուլերի մասին, որն արդեն պատերազմն էր:

Բոլորս պետք է  հասկանանք, որ Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ կատարվածը նպատակային, պլանավորված,  փուլ առ փուլ իրականացվող ցեղասպանական գործողություն էր:  Մինչ այսօր իներցիայի համաձայն կոչում ենք ջարդեր, սպանություններ, այնինչ նույն այն քաղաքականությունն էր, որը Թուրքիան վարում էր 1915 թվականին: Ադրբեջանը նախաձեռնել էր մի գործողություն, ծրագիր, որով պետք է հայության վերջը դներ՝ ավարտեր այն ցեղասպանությունը, որը սկսվել էր Թուրքիայում: 

Սա է կոնցեպտը, որը, չգիտես ինչու, դուրս է մնում, և, կարծես թե, մենք նայում ենք այդ գործողություններին որպես առանձին դրվագներ, այնինչ, կրկնում եմ, դա նպատակային, հետևողական իրականացված քաղաքականություն էր, մեթոդներով, ձևերով, մասշտաբներով, վերջնական նպատակով որևէ բանով չէր տարբերվում Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունից»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Հարցին, թե արդյո՞ք Հայաստանը կարողացել է հայերի նկատմամբ ողջ կատարվածն ամբողությամբ ներկայացնել միջազգային հանրությանը, նա նշեց. «Ամենևին, խիստ հակառակը: Հայաստանի իշխանություններն ի սկզբանե որդեգրել են մի քաղաքականություն, որ Հայաստանը չի քաղաքականացնում փախստականների հարցը, այնինչ նրանք ոչ միայն փախստականներ են, այլ բռնի տեղահանված, ցեղասապանությունից մազապուրծ եղած մարդիկ: Ընդհակառակը, վերջերս էլ բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից էլի հայտարարվեց, որ Հայաստանը չի քաղաքականացնում փախստականների հարցը:

Ինչո՞ւ: Որպես իրավապաշտապան, ողջունում եմ, որ փախստականության կամ բռնի տեղահանված մարդկանց հանդեպ վարվում է մարդասիրական քաղաքականություն: Բայց դա ընդամենը մեկ տարր է: Երկրորդ տարրը բոլոր այն իրավունքներն են, որոնք որ փախստականները պաշտպանում են մինչ այսօր՝ անկախ նրանից, ստացել են որևէ երկրի քաղաքացիություն, այդ թվում նաև Հայաստանի:

Շատերը, մինչև անգամ փորձագետներից, չգիտեմ ինչու, սխալ պատկերացում ստեղծեցին, որ եթե փախստականները կամ բռնի տեղահանվածները ստանում են Հայաստանի քաղաքացիություն, դրանով, կարծես թե, վերջ է դրվում պահանջատիրությանը: Ամենևին այդպես չէ: Փախստականների հարցերով միջազգային իրավունքը միանշանակ տարբերակում է դա: Այն պետությունը, որն ընդունել է  բռնի տեղահանվածներին, իր վրա վերցնում է պարտականություններ, պարտավորվում է  միջազգային կազմակերպություների հետ միասին ապահովել առաջնային պահանջները՝ տանիք, աշխատանք, ինտեգրում: Բայց դա չի զրկում փախստականներին իրենց պահանջատիրությունից ՝ վերադառնալ իրենց նախկին վայրերը, որտեղ քաղաքացի են եղել, վերադարձն այն բոլոր  նյութական, ոչ նյութական արժեքների, որոնք թողել են, կամ բռնագանձել են, կամ նրանցից բռնի խլել: Հայությունն ունի իրավունքներ, ժամանակակից ադրբեջանական հանրապետության տարածքում նյութական աժեքների ստեղծող է եղել: Երբևէ այդ հարցերը չեն բարձրացվել:

Տարիներ շարունակ նույն Մինսկի խումբը, հետագայում համանախագահները բազմիցս խոսել են ադրբեջանցիների՝ ազատագրված տարածքներ վերադառնալու մասին, երբևէ հարցը Հայաստանի կողմից  չի բարձրացվել՝ իսկ ադրբեջանաբնակ հայերի իրավունքները՝ նույն տարածքային, վերադառնալու, վերադարձման, ո՞վ է պաշտպանելու, կամ ինչո՞վ է փոխարինվելու: Այստեղից է սկսվում ասպիմետրիկ վիճակը, երբ որ տարիներ շարունակ Բաքուն ստեղծել է պատկեր, որ Հայաստանն ագրեսոր է, խոսում են մեկ միլիոն փախստականների մասին, թեև բացահայտվեց, որ սուտ է»:

Նրա խոսքով՝ այսօր ճիշտ ժամանակն է, որպեսզի բարձրաձայնվեն այս բոլոր հարցերը. «Երբ էլ սկսենք, ժամանակն է, բայց  այսօր ճիշտ ժամանակն է, երբ որ Ադրբեջանը բացեիբաց մրցում է անօրինական ահաբեկչական միավորման՝ «Իսլամական պետության» հետ:  Միայն նրա հետ կարելի է համեմատալ Ադրբեջանին, շատ անգամ առաջնությունը տալ հենց Ադրբեջանին՝ լինի մարդասպանության ձևերի, քարոզչության, հայտարարությունների մեջ: Չկա այդպիսի մեկ այլ ճանաչված պետությունը, որը տարիներ շարունակ հետևողական ռասիստական քաղաքականություն, քարոզչություն վարի: Այս հարցը երբևէ չի դարձել որևէ քաղաքական շրջանակներում քննարկման հարց: Չունենք Ադրբեջանին այդպիսի քաղաքականության համար դատապարտող որևէ մեկ լուրջ որոշում: Կան Եվրամիության, Եվրոպայի խորհրդի առանձին հանձնաժողովների, միջազգային ՀԿ-ների հայտարարություններ, բայց ադրբեջանական այդ քաղաքականությունը լուրջ քաղաքական քննարկման, լուրջ քաղաքական դատապարտման դեռ չի արժանացել: 

Այդպիսի քաղաքականության զոհն առաջին հերթին հենց Ադրբեջանում ապրող բնակիչներն են:  Ինչո՞ւ: Որովհետև իրենք նույն ախտով են վարակվում, տառապում, ինչպես ժամանակին տառապել են հիտլերյան Գերմանիայում նացիստական քաղաքականության և քարոզչության ներքո: Գիտենք, թե դրա վերջն ինչն է եղել գերմանական ժողովրդի համար: Մեր կողքին մեր հարևանը վարում է նույն քաղաքականություն, իսկ մենք, չգիտեմ ինչու, պարծենում ենք, որ չենք քաղաքականացնում փախստականների հարցը: Այնինչ փախստականներ չեն, ցեղասպանության ենթարկված, հայրենազրկված հայություն մասին է խոսքը: Ժամանակն է բոլոր քարտերը բացել»:

Հիշեցնենք, որ 1990թ. հունվարի 13-19-ը Բաքվում իրականացվեցին  հայության զագնվածային ջարդեր: Դրանք դարձան 1988-1990 թթ Ադրբեջանում իրականացված հայ ժողովրդի Ցեղասպանության գագաթակետը: 1988 թ փետրվարի 26-29-ը Սումգայիթում տեղի ունեցած ջարդերից հետո, Բաքվում ծայր առան հայության հետապնդումներ, առաձնակի դաժանությամբ սպանություններ, հրապարակային կտտանքներ, հայերին պատկանող բնակարանների թալան, գույքի զավթում: Հայությանը  բռնի վտարում էին կացարաններից և հեռացնում աշխատանքից: 1990 թ հունվարի դրությամբ Բաքվի 250 հազարանոց հայ համայնքից մնացել էր 35-40 հազար մարդ: Դրանք մեծամասամբ հաշմանդամներ, ծեր և հիվանդ մարդիկ էին և նրանց խնամող բարեկամներ: 1990 թ հունվարի 13-ին ջարդերը ստացան կազմակերպված, ուղղորդված և զանգվածային բնույթ: Առկա են վայրագությունների, առանձնակի դաժանությամբ իրականացված սպանությունների, խմբակային բռնաբարությունների, մարդկանց ողջ-ողջ այրելու, պատուհանից դուրս շպրտելու, անդամահատման և գլխատման բազմաթիվ վկայություններ: Զոհերի ստույգ թիվը առ այսօր հայտնի չէ: Տարբեր տվյալներով սպանվել է 150-400 մարդ, հայուրավոր մարդիկ` խեղվել: Ջարդերը շարունակվեցին շուրջ մեկ շաբաթ, Ադրբեջանի, ԽՍՀՄ իշխանությունների, ներքին զորքերի, և խորհրդային բանակի Բաքվի կայազորի լիակատար թողտվության պայմաններում: Սպանվելուց մազապուրծ եղածները ենթարկվում էին բռնի տեղահանման:Միայն հունվարի 20-ին հասարակական կարգի վերականգնման համար քաղաք մտցվեցին խորհրդային զորքեր:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:27
Նուր Սուլթանում երկու շաբաթով դադարեցվում է հանրային տրանսպորտի աշխատանքը
Կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Ղազախստանի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտը երկու շաբաթով կդադարեի գործել, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
16:21
«Ուրարտուն» վերադարձել է արձակուրդից
Եռօրյա հանգստից հետո «Ուրարտուն» վերադարձել է արձակուրդից ու սկսել  նոր մրցաշրջանի նախապատրաստությունը։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:13
Իսպանիան պատրաստում է 150 միլիարդ եվրո ներդրումների ծրագիր իրականացնել
Իսպանիայի կառավարությունը պատրաստում է  ԵՄ միջոցներով 150 միլիարդ եվրո արժողությամբ ներդրումային ծրագիր իրականացնել`կորոնավիրուսային...
Աղբյուր` Panorama.am
16:04
Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց
Հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման  գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չինաստանը գործարկում է «Gaofen» արբանյակը
Երկրագնդից հեռակառավարվող «Gaofen» չինական արբանյակը գործարկվել է, գրում է regnum.ru-ն՝ հղում տալով Չինաստանի տիեզերական ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:41
Մեկ օրում Իրանում 148 կորոնավիրուսով վարակված մարդ է մահացել
Իրանում 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակված մոտ 150 մարդ է մահացել, ընդհանուր առմամբբ, հիվանդության հետևանքով մահացածների թիվը մոտ է 11,5...
Աղբյուր` Panorama.am
15:35
ՌԴ-ում ՀՀ դեսպանություն. Չվճարել տոմսի հայտարարված արժեքից ավելի գումար
Հուլիսի 6-ին և 8-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան հերթական չարտերային...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ռուսական գյուղերից մեկում կայծակից այրվել է 1873 թվականին կառուցված եկեղեցի
Մեկ ժամվա ընթացքում Տոմսկի շրջանի Զորկալցևո գյուղում այրվել է 1873 թվականին կառուցվախ փայտե եկեղեցի, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։...
Աղբյուր` Panorama.am
15:23
Արցախը վերահաստատում է՝ հետամուտ է լինելու տարածքային ամբողջականության վերականգնմանը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ. «1992 թ. հուլիսի 4-ին ադրբեջանական զինված...
Աղբյուր` Panorama.am
15:14
Սարսանգի ջրամբարում երեխաներ են ջրահեղձ եղել
Հուլիսի 3-ին Արցախի ոստիկանության ծառայողը հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ Մարտակերտի շրջանի...
Աղբյուր` Panorama.am
15:03
Մնացականյան. Արցախի ժողովուրդը վաստակել է ազատ ապրելու իր իրավունքը
Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար...
Աղբյուր` Panorama.am
14:42
Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի փոխքաղաքապետ
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն 29-ամյա հայուհի Անուշ Թորանյանին նշանակել է Փարիզի փոխքաղաքապետ համայնքային կյանքի, քաղաքացիների մասնակցության և...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ավինյան. Այս փուլում նախատեսվում է պատրաստել 100 000 հայկական արտադրության թեստ
Մինչ այժմ Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 120 245 թեստ:
Աղբյուր` Panorama.am
14:18
Բարձրագույն խմբի ձևաչափ և «լեգեոներների» սահմանափակում
ՀՖՖ նախագահը դիմել է ակումբների նախագահներին
Աղբյուր` Panorama.am
14:08
Ի՞նչ անուն տալ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, բացի ВОЗ-ի տղայից. Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեք փաստ և երկու հարց: Փաստ առաջին: ՀՀ առողջապահության նախարարը...
Աղբյուր` Panorama.am
13:59
«Այսօր մենք ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը»
«Հայ Եկեղեցու պատմություն». Արձագանքներ
Աղբյուր` Panorama.am
13:39
Արմեն Մելիքբեկյան. Մեր նպատակն է արմատախիլ անել պայմանավորված խաղերը հայկական ֆուտբոլում
Հայաստանի Ֆուտբուլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Ֆուտբոլային ընտանիքի հարգելի...
Աղբյուր` Panorama.am
13:31
Ո՞րն է սրտի համար ամենակարևոր վիտամինը
Սրտաբան-թերապևտ Իրինա Մուրադյանը հայտնել է, թե որ վիտամինն է կարևոր դեր խաղում սրտի և անոթների առողջության համար, փոխանցում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Հնդկաստանում COVID-19-ի ռեկորդային թվով դեպքեր են հաստատվել
Անցած մեկ օրվա ընթացքում Հնդկաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 22,771 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 648,315-ի,...
Աղբյուր` Panorama.am
13:15
Թրամփի ավագ որդու ընկերուհին վարակվել է կորոնավիրուսով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդու ընկերուհին, ով աշխատում է ներկայիս պետության ղեկավարի նախընտրական շտաբում, վարակվել է կորոնավիրուսով,...
Աղբյուր` Panorama.am
13:04
«Բալիկ ջան, ցավդ տանեմ, ես քեզ սիրում եմ»
Խորհրդային կինոյի հայտնիները պատմել են Մհեր Մկրտչյանի մասին
Աղբյուր` Panorama.am
12:49
Լիոնել Մեսսին կարող է շարունակել կարիերան «Մանչեսթեր Սիթիում»
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում, փոխանցում է chempionat.com-ը։ Ըստ աղբյուրի, եթե...
Աղբյուր` Panorama.am
12:35
Տոկիոյում մեկ օրում հաստատվել է COVID-19-ի 131 նոր դեպք
Անցած մեկ օրվա ընթացքում Տոկիոյում հայտնաբերվել է COVID-19-ի 131 դեպք, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի...
Աղբյուր` Panorama.am
12:18
Փաշինյան. Այսօր ունենք Զինված ուժերի զարգացման բավականին լավ տեմպ և որակ
Վարչապետը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի հետ
Աղբյուր` Panorama.am
12:04
Արայիկ Հարությունյանը վերահաստատել է՝ բանակցություններին Արցախի` որպես լիիրավ կողմի մասնակցության անհրաժեշտությունը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:
Աղբյուր` Panorama.am
11:54
Դսեղ համայնքում առկա 667 հա վարելահողից ըստ նշանակության օգտագործվում է շուրջ 10 հա
Բնակիչները դժգոհել են, որ խոշոր եղջերավոր կենդանիները և ձիերը անարգել մտնում և վնասում են ցանքատարածությունները։
Աղբյուր` Panorama.am
11:37
Բնապահպանն ահազանգում է՝ Հրազդան գետից հսկայական ծավալով ջուր է գնում Թուրքիա
«Հայկական բնապահպանական ճակատ»-ի անդամ Լևոն Գալստյանն ահազանգում է՝ Արարատյան դաշտից Հրազդան գետով մեծ ծավալով ջուր է գնում և լցվում...
Աղբյուր` Panorama.am
11:27
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին
«Բարձր ենք գնահատում ԱՄՆ կառուցողական ներգրավվածությունն ու հավասարակշռված քաղաքականությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում»,- ասել է Փաշինյանը՝ Թրամփին։
Աղբյուր` Panorama.am
11:22
Կադաստրի կոմիտեն գույքահարկի հաշվիչ է տեղադրել
Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում (e-cadastre.am) տեղադրվել է անշարժ գույքի հարկի հաշվիչ, որի միջոցով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}