Իրավունք 14:38 21/01/2017 Հայաստան

Արա Ղազարյան. Լապշինի նկատմամբ քրեական հետապնդման նպատակը ոչ թե հանցավորության դեմ պայքարն է, այլ քաղաքական է

«Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործի առանցքն ավելի ու ավելի շատ դառնալու է ազատ խոսքը: Այդ իմաստով Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածը շատ նման է Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածին, որի վերաբերյալ կան տասնյակ դատական ակտեր, միջազգային հանրությունը քննադատում է այդ հոդվածը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Արա Ղազարյանը:

Ադրբեջանի քրեական օրենսգրիք 281 հոդվածն է՝ «Հանրային կոչեր՝ ուղղված իշխանությունը բռնի զավթելուն, իշխանությունը բռնի պահելուն կամ սահմանադրական կարգի բռնի փոփոխմանը կամ Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտմանը, ինչպես նաև այդպիսի բովանդակությամբ նյութերի տարածումը, որը կատարվել է կրկին անգամ կամ մի խումբ անձանց կողմից»:

Ա.Ղազարյանն ասաց, որ այս հոդվածի առարկան այն է, որ եթե որևէ անձ, հատկապես լրագրող, հետազոտող, քաղաքական գործիչ քննադատական կարծիք է հայտնում որևէ պետության քաղաքականության վերաբերյալ, չի նշանակում ոտնձգություն նրա տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի դեմ:

«Բայց տեսնում ենք, որ Ադրբեջանն այդ քաղաքականությունն է որդեգրում, ինչ Թուրքիան որդեգրել է այն բոլոր անձանց նկատմամբ, ովքեր քրդերի, հայերի հարցն են բարձրացրել: Եթե Ադրբեջանը փորձում է 281-րդ հոդվածը կիրառել, ավելի ու ավելի շատ ներքաշվելու է աշխարհակարգի դեմ: Ադրբեջանը պետք է իրեն հաշիվ տա, թե ուր է ինքը գնում՝ ԵԱՀԿ ազատ խոսքի կարգի դե՞մ:  Այս իմաստով, իմ կանխատեսմամբ, կրկնում եմ, որ այս գործի առանցքն  ավելի ու ավելի շատ  դառնալու է ազատ խոսքը, այսինքն յուրաքանչյուր ոք, ով քննադատում է  Ադրբեջանի քաղաքականությունը ԼՂՀ ժողովրդի ինքնորշման իրավունքի դեմ, համարվելու է հանցագործ»,- նշեց նա:

Ա. Ղազարյանն ասաց, որ Լապշինի ազգականները կարող են դիմել ՄԱԿ-ի համապատասխան մարմիններ՝ Մարդու իրավունքների, Խոշտանգումների կանխարագելման կոմիտեներ՝ խնդրելով կանխել արտահանձնումը, դրան գումարած այն, որ ամենայն հավանականությամբ նա Ադրբեջանում կենթարկվի խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի:

«Իսկ խոշտանգումների հիմքում ընկած է ռասսիզմը, այսինքն՝ հայատյացությունը:  Լապշինը ենթարկվում է քրեական հետապնդման ոչ թե նրա համար, որ կատարել է հանցագործություն, այլ որ հայերի նկատմամբ բարյացկամ կարծիք է հայտնել:  Այսինքն քրեական հետապնդման նպատակը ոչ թե հանցավորության դեմ պայքարն է, այլ քաղաքական է, ինչը նշանակում է, որ այդ քրեական հետապնդումն իրավաչափ չէ»,- ասաց Արա Ղազարյանը: 

Ասուլիսին ներկա ՓՊ անդամ Սիմոն Բաբայանն ասաց, որ Բելառուսի դատախազության կայացրած որոշումը՝ Լապշինին արտահանձնել Ադրբեջանին, կասկածելի է, իրավական տեսանկյունից  միանշանակ խնդրահարույց:

Նա նախ ներկայացրեց, թե ինչ հիմքով է կալանավորվել բլոգերը: Ալեքսանդր Լապշինը այցելում է բազմաթիվ երկրներ, ունի մասնագիտական բլոկ, որտեղ կիսում է իր տպավորություններն այցելած երկրների վերաբերյալ: 2011, 2012 թվականներին այցելել է ԼՂՀ, որոնց ընթացքում իր բլոկում որոշակի հայտարարություններ է արել կապված ԼՂՀ  ճանաչման հետ, կարծիք հայտնել, որ այդ պետությունը պետք է ճանաչվի:   2016-ին այցելել է Բելառուս ՌԴ անձնագրով, որտեղ ձերբակալվել է այն պատճառաբանությամբ, որ Ադրբեջանը հայտարարել է հետախուզում՝ Լապշինի արարքները որակելով որպես ապօրինի սահմանահատում, հայտարարությունները՝  որպես  սահմանադրական կարգի, Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված: Վերջինիս նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ կալանավորում:

Բելառուսի դատախազությունը որոշում է ընդունել արտահանձնել Լապշինին Ադրբեջանին, քանի որ  նրան հանձնելու վերաբերյալ Ադրբեջանը խնդրանք-պահանջ է ներկայացրել Բելառուսին:

Նրա կարծիքով, Ալեքսանդր Լապշինի հանձնումն անթույլատրելի է, քանի որ նմանատիպ գործողությունները հակասում են սույն ոլորտը կարգավորող միջազգային և ներպետական իրավական ակտերի պահանջներին:

Ս. Բաբայանն ասաց, որ Բելառուսի քրեական դատավարության օրենսդրությունը հնարավորություն է տալիս դատախազության կողմից ընդունված որոշումը ենթարկել դատական ստուգման, բողոքարկել դատական կարգով:

«Այս որոշումը դեռևս չի ենթարկվել դատական ստուգման: Հայաստանը տվյալ պրոցեսին մասնակցություն չի կարող ունենալ, բայց կարող են մասնակցել ռուս իրավապաշտպանները, փաստաբանները, քանի որ այդ հնարավորությունը Բելառուսի քրեական դատավարության օրենսդրությունը տալիս է»,- ասաց փաստաբանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:23
Աշոտյան. Իրականում ի՞նչ ասաց այսօր Լավրովը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Իրականում...
Աղբյուր` Panorama.am
21:53
Փաստաբան. Տիգրան Ավինյանին կամ որևէ այլ անձի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու իրավասություն չունեն
Փաստաբան Արսեն Բաբայանը, անդրադառնալով Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո հնարավոր զարգացումներին, գրում է. «Հաշվի առնելով գործող...
Աղբյուր` Panorama.am
20:33
Մինչ վիճարկվում է Արցախի լինել-չլինելու հարցը, Արցախի մանուկները տնկում են հիմալայան մայրի․ Հասրաթյան
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Մինչ դիվանագիտական տարբեր հարթակներում այսօր վիճարկվում է Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ամեն ինչ արվում է՝ Ռուսաստանի դիրքերն այս տարածաշրջանում թուլացնելու համար․ Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով Փաշինյանի՝ Ռուսաստանը չի կարողանում...
Աղբյուր` Panorama.am
20:12
Եգիպտոս-Թուրքիա հարաբերություններն անհանգստացնում են Հունաստանին
Վերջին 11 տարվա ընդմիջումից հետո Եգիպտոսի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ նոր քայլեր են ձեռնարկվում: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:58
Կայացել են Հայաստանի ֆուտբոլի Fastex Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի հանդիպումները
Կայացել են Հայաստանի ֆուտբոլի Fastex  Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի հանդիպումները։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։ Գրանցվել են հետևյալ...
Աղբյուր` Panorama.am
19:54
Սարո Սարյան․ Կարևոր է հայկական տարածքների դեօկուպացիան, հակառակ դեպքում․․․
Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության իրավունքների վերականգնման անհրաժեշտությունը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի...
Աղբյուր` Panorama.am
19:43
Քննչական կոմիտեն անդրադարձել է Իշխան Սաղաթելյանին որպես կասկածյալ հարցաքննելու վերաբերյալ լուրերը
ՔԿ նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրում է․ «Իշխան Սաղաթելյանին ՀՀ քննչական կոմիտեում որպես կասկածյալ հարցաքննելու, առավելևս գործը...
Աղբյուր` Panorama.am
19:32
Ախալքալաքում հավաք կանցկացվի՝ ի աջակցություն Արցախի
Ջավախքի «Զորի Զորյան» և պատանեկան միության նախաձեռնությամբ, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում զորակցական հավաք կանցկացվի՝ ի...
Աղբյուր` Panorama.am
19:21
Ալեն Սիմոնյանը սայթաքել և վնասել է արմունկը․ խոսնակ
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը, անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին՝ Ալեն Սիմոնյանի հիվանդանոց տեղափոխվելու...
Աղբյուր` Panorama.am
19:12
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
19:02
Ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի վեց ներկայացուցիչներ դարձել են մրցանակակիր
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվել է նաև ազատ ըմբշամարտի մինչև  23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:51
Անի համայնքում ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման համար օգտագործվել է անորակ հումք․ ՊՎԾ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակներում ՀՀ կառավարության կողմից իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
18:41
Ո՞վ է Արցախի ԿԳՄՍ նորանշանակ նախարար Նորայր Մկրտչյանը
ԱՀ ԿԳՄՍՆ-ն ներկայացնում է  Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Նորայր Յակովի Մկրտչյանի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Բացահայտվել են գումարի դիմաց կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաքննությունն ավարտված քրեական վարույթով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ. Թ.-ն, զբաղեցնելով...
Աղբյուր` Panorama.am
18:26
Դատավոր ստրուկները հավասարապես կրում են «դավաճան» պիտակը․ Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Լսեցի Գրիգորի Խաչատուրովի փաստաբանների խոսքը։ Միշտ վերապահորեն եմ մոտեցել փաստաբանների...
Աղբյուր` Panorama.am
18:22
Միրզոյանի հայտարարությունն ուրախացրեց Լավրովին
«Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից»,-այսօր Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
18:16
Ճգնաժամը պետք է ավարտվի Թուրքիայի փլուզմամբ․ Բաղդասարով
Ազգության հայ ռուսաստանցի փորձագետ Սեմյոն Բաղդասարովի խոսքերը Թուրքիայի մասին անհանգստացրել են թուրքական մամուլին: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Արամ Գաբրելյանովի նկատմամբ Երևանի պատժամիջոցների մասին հարցին Միրզոյանը չպատասխանեց
Արարատ Միրզոյանը երկուշաբթի օրը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած մամուլի ասուլիսում չպատասխանեց ռուսաստանցի մեդիամագնատ՝ News...
Աղբյուր` Panorama.am
18:10
Փաստաբան. Այսուհետ բոլոր բողոքներ լատինատառ եմ ներկայացնելու
Փաստաբան Գեորգի Մելիքյանը գրում է. «Վերաքննիչի որոշման եմ սպասում, որից հետո պարզ կդառնա բողոքները կարելի է ներկայացնել լատինատառ թե...
Աղբյուր` Panorama.am
18:05
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Կառավարությունից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վթար Մեղրի-Երևան ճանապարհին. կա տուժած
Մարտի 20-ին, ժամը 15:04-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանիձոր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ։...
Աղբյուր` Panorama.am
17:59
Սերգեյ Լավրով. Արևմուտքը Հարավային Կովկասում զբաղված է «դիվանագիտական ռեյդով»
Արևմտյան երկրները զբաղված են «դիվանագիտական ռեյդով», երբ փորձում են իրենց տակ քաշել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Նաիր Տիկնիզյանը Հայաստանի անձնագիր է ստացել
Նա կկարողանա խաղալ Թուրքիայի հավաքականի դեմ
Աղբյուր` Panorama.am
17:35
Մարտի 21-25-ին առանձին շրջաններում սպասվոմ են տեղումներ
Հանրապետության տարածքում մարտի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-25-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝...
Աղբյուր` Panorama.am
17:26
Սիրիայի ներկայացուցիչները չեն հրավիրվել երկրաշարժից տուժածների օգնության համաժողովին
Եվրամիությունը Սիրիայի ներկայացուցիչներին չի հրավիրել Թուրքիայի և Սիրիայի երկրաշարժից տուժած շրջանների համար միջոցներ հայթայթելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
17:17
Վրաստանից ԵՄ արտահանումը նվազել է, ԱՊՀ երկրներ՝ կտրուկ աճել
Հունվար-փետրվարին Վրաստանից արտահանումը դեպի ԵՄ երկրներ կազմել է 115,8 մլն դոլար կամ ընդհանուր արտահանման 12,6%-ը։ Jnews-ը, հղում...
Աղբյուր` Panorama.am
17:09
Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթն է սահմանում
Եվրամիությունը Իրանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթն է ներկայացնում երկրում մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների պատճառով։ ՏԱՍՍ-ը...
Աղբյուր` Panorama.am
17:00
Քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների ամրակայմանը և վերականգնման 7 էսքիզային նախագծեր
ԿԳՄՍՆ-ում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի երկրորդ նիստը: Նախարարությունից հայտնում են, որ նիստում քննարկվել են պատմության և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Լավրով. Անցած տարին դարձավ ռեկորդային, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև կրկնապատկվեց
15:14 20/03/2023

Լավրով. Անցած տարին դարձավ ռեկորդային, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև կրկնապատկվեց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}