Դավոսը միակ հարթակը չէ ներդրումային ծրագրերի ներկայացման համար. Սուրեն Կարայան
Աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով՝ Հայաստանն այս տարի Դավոսի տնտեսական համաժողովին չի մասնակցում: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Նա միաժամանակ նշեց, որ իրենք հետևում են գործընթացին:
Նրա խոսքերով՝ Հայաստանում ներդրումներ անելու մասին բոլոր ծրագրերն այլ հարթակներով և միջոցներով բոլոր հնարավոր ներդրողներին ներկայացնում են:
«Այո, ես համաձայն եմ, որ Դավոսի համաժողովը կարող էր լավ հարթակ հանդիսանալ, սակայն դա միակը չէ, և այդ համաժողովին չմասնակցելը դեռ չի նշանակում, որ մեր ներդրումային ծրագրերը չեն ներկայացվելու բոլոր հետաքրքիր ու պոտենցիալ ներդրողներին»,- նշեց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին