17:56 30/01/2017

ESI. 3 օր, որ ցնցեց Ստրասբուրգը

«Հարգելի ընկերներ, այս շաբաթ Ստրասբուրգում տեղի ունեցավ քաղաքական երկրաշարժ։Այն, ինչ տեղի կունենա հաջորդիվ, կորոշի Եվրոպայի մարդու իրավունքների առաջատար կառույցի ապագան»,-գրում է «Եվրոպական կայություն նախաձեռնության» (European Stability Initiative- ESI)  հիմնադիր նախագահ Ջերալդ Նաուսը (Gerald Knaus)` անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանին, որն անցկացվեց հունվարի 23-ից 27-ը Ստրասբուրգում։

Նաուսն անդրադառնում է ԵԽԽՎ պատգամավորներին ուղղված կոռուպցիոն լուրջ մեղադրանքներին ու դրանց հետաքննմանը, որոնք ազդեցություն են ունեցել մարդու իրավունքների հետ կապված հարցերի հետ կապված բանաձևերի քվեարկության վրա՝ մասնավորապես անդրադառնալով 2016թ․-ի նոյեմբերի 21-ին իտալական Rai 3 հեռուստաընկերությամբ հեռարձակված լրագրողական հետաքննությանը, որում անդրադառնում է ԵԽԽՎ-ում ԵԺԿ-ի նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեի հետ կապված կոռուպցիոն սկանդալին։

«Ի՞նչ է Եվրոպայի խորհուրդը․ միջազգային կազմակերպություն, որը հիմնադրվել է 1949թ․-ին, որպեսզի պաշտպանի ու պահպանի ժողովրդավարության սյուները՝ խոսքի ազատություն, մարդու իրավունքներ և ժողովրդավարական ձևով ընտրված կառավարությունների հաջորդականություն։ Ստրասբուրգը մեր պատմության կենտրոնական քաղաքն է, որտեղ գնտվում են ԵԽ-ի կառույցները։ Այստեղ, մի շատ հետաքրքիր անունով դիվանագիտություն է իրականացվում․ «Խավիարային դիվանագիտություն», ահա այսպես է այն անվանվում»,-գրում է Նաուսը, որը հրապարակվել է ESI-ի կողմից։

Հեղինակն անդրադառնում է Լուկա Վոլոնտեին Ադրբեջանի կողմից 2,3մլն եվրոյի փոխանցմանը՝ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ կարևոր զեկույցի քննարկումից առաջ։

«Եթե սա չի հակասում ԵԽԽՎ անդամների վարքագծի կանոնակարգին, ապա այն անպիտան է»,-գրում է Նաուսը։

Հեղինակը մեջբերում է ԵԽԽՎ նստաշրջանի բացմանը ելույթ ունեցած ֆրանսիացի պատգամավոր Ջոզետ Դուրիոյի խոսքերը, ով կոչ արեց դեմ հանդես գալ բոլոր տեսակի կոռուպցիային․«խորը նստած չարիք, որը քայքայում է երկրները, կազմակերպություններն ու անհատներին։ Հատկապես Եվրոպայի խորհրդում մենք պետք է զգոն լինենք»։

Այնուհետ Դուրիոն դիմել է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին ու ասել․«Պետք է հաստատվի անկախ հետաքննություն ու արագ»։

Դուրիոյին հետևել է դանիացի պատգամավոր, Դանիայի նախկին նախարար ու ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավար Մորգենս Յենսենի հայտարարությունը․«Շատ կարևոր է, որ վեհաժողովը ու նախագահը  շատ խիստ արձագանքեն այս մեղադրանքներին և հստակեցնեն 2 բան․ առաջին, որ վեհաժողովը ոչ մի դեպքում չի հանդուրժի կոռուպցիան ու կպայքարի դրա բոլոր ձևերի դեմ, և երկրորդ, ԵԽԽՎ անդամներին ուղղված մեղադրանքները պետք է հետաքննվեն։ Սա շատ կարևոր ուղերձ է, որ պետք է հղել մարդկանց, ովքեր հենվում են այս վեհաժողովի վրա»։
ԵԽԽՎ-ում Եվրոպայի միացյալ ձախերի ղեկավար, հոլանդացի պատգամավոր Թինի Կոքսը ևս ընդգծել է, որ կոռուպցիան «ահավոր սպառնալիք է այստեղ գտնվող մեզ բոլորիս համար»։
Հեղինակը ներկայացնում է բրիտանացի պատգամավոր Իան Լիդդել-Գրեինյերի, ԵԽԽՎ նախկին նախագահ Անն Բրասյորի ելույթները, որոնցում խիստ քննադատության է ենթարկվում ԵԽԽՎ-ի համար չարիք դարձած կոռուպցիան։
Հունվարի 24-ին ԵԽԽՎ-ում տարածվեց Շվեյցարիայի պատվիրակության խիստ նամակը՝ ուղղված Պեդրո Ագրամունտին, որում ասվում էր, որ պատվիրակությունը խորապես մտահոգված է ԵԽԽՎ-ում տարածվող մեղադրանքներով, որոնք խարխլում են վեհաժողովի ամբողջականությունն ու արժանահավատությունը՝ կոչ անելով չսպասել Վոլոնտեի գործով Միլանի դատաքննությանն ու կոչ անելով ԵԽԽՎ-ին հետաքննություն անցկացնել ու լույս սփռել այս հարցերում։

Երկրորդ նամակն ուղղել էին Նորդիկ ու Բալթիկ երկրների պատվիրակությունները՝ նշելով, որ ԵԽԽՎ-ի ու նրա անդամների նկատմամբ կոռուպցիայի ու շահերի բախման մեղադրանքները վնասում են վեհաժողովին։ Նշվում է, որ մեղադրանքները չեն սահմանափակվում մեկով, այդ իսկ պատճառով ԵԽԽՎ-ն պետք է ձեռնարկի կոնկրետ գործողություններ ու իրականացնի անկախ ու թափանցիկ հետաքննություն։
Սրանց հետևեցին նաև Բելգիայի, Նիդերլանդների ու մի քանի այլ երկրների պատվիրակությունների նամակները։

Հունվարի 25-ին վեհաժողովում ընդունվեց նաև հոլանդացի պատգամավոր Պիտեր Օմցիգի նախաձեռնած գրավոր հայտարարությունը,  որի տակ ստորագրել էին 64 պատգամավորներ։ Հայտարարությունը բաց է, որին կարող են միանալ պատգամավորները մինչև ապրիլ։ «Քանի՞ ստորագրություն կդրվի այս հայտարարության տակ մինչև ապրիլ և ո՞վքեր կընդդիմանան այս առաջարկություններին»,-հարց է հնչեցնում հեղինակը։

«Կանգնելով այս բոլոր պահանջների առաջ՝ ԵԽԽՎ նախագահ, մոտ 1 տասնամյակ Ադրբեջանի առաջատար ջատագով Պեդրո Ագրամունտը որոշեց անել այն, ինչ արել է տարիներ շարունակ։ Նա նստաշրջանի առաջին օրը կոռուպցիայի վերաբերյալ քննարկումները սահմանեց որպես «պատվի» հարց»,-գրում է Նաուսը։
Համանման ելույթ ունեցավ նաև Ադրբեջանի մեկ այլ ջատագով՝ իսպանացի Խորդի Շուքլան՝ կոչ անելով պայքարել զրպարտությունների դեմ։

Հունվարի 25-ին 2 իսպանացիներին միացավ նաև Լուկա Վոլոնտեի ու Պեդրո Ագրամունտին հաջորդած ԵԺԿ խմբի ղեկավար Աքսել Ֆիշերը, ով նամակ էր գրել Ագրամունտին՝ կոչ անելով հետաքննել ոչ թե պատգամավորների, այլ այս խնդիրները բարձրաձայնած ՀԿ-ների  գործողությունները։

«Սա Դոնալդ Թրամփին բնորոշ պատասխան է․ ԵԽԽՎ-ի խնդիրը ոչ թե Լուկա Վոլոնտեի վարքագիծն է, ով խոստովանել է հեռուստատեսությամբ գումար ստանալու փաստը ԵԽԽՎ-ում լինելու ժամանակ, ոչ հակակոռուպցիոն արդյունավետ շրջանակի բացակայությունը, այլ ՀԿ-ների գործողությունը, ինչպիսիք են ESI-ն, Amnesty International-ն ու Transparency International-ը»,-գրում է Ջերալդ Նաուսը և որպես եզրահանգում ավելացնում, որ այսօր արդեն ԵԽԽՎ անդամները կանգնած են ընտրության առաջ։
«Մեկ տարբերակն այն է, որ պետք է միանան վեհաժողովի ամբողջականությունը պաշտպանելու հայտարարությանը՝ օժանդակելով կոռուպցիայի լուրջ մեղադրանքները հետաքննելու ու վարքագծի թույլ կանոնագիրքը բարեփոխելու պահանջին։ Երկրորդ տարբերակն է հետևել Ագրամունտին՝ առանց ապացույցների պնդել, որ բոլոր նրանք, ովքեր նշում են կոռուպցիայի դեմ   պայքարելու անհրաժեշտությունը «ֆինանսավորվում են հայերի կողմից» ու անտեսել լուրջ հետաքննության պահանջները»,-եզրափակում է Ջերալդ Նաուսը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:46
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք՝ Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին
«Գործարան չկա, աշխատատեղ չկա։ Մեկը մաքրուհի է աշխատում, մյուսը վաճառողուհի, հիմա այս մարդու աշխատանքն էլ սա է»,- ասաց մի քաղաքացի՝...
Աղբյուր` Panorama.am
11:26
«Իրավունք չունե՞մ ապրելու ... Գնացեք, սահմանների հարցը լուծեք». առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը
Երևանի կենտրոնական փողոցներում քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքն են...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs-ում կբացվի ֆիգուրատիվ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր միկրոբլոգում գրում է. «Մի քանի ժամ առաջ իրանական ՀՕՊ համակարգերն աշխատել են Իրանի կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
10:35
Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ստացել է 100 միլիոն դոլար
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին, ամուսնալուծվելով նախկին ամուսնուց՝ դերասան Բրեդ Փիթից, ստացել էր 100 միլիոն դոլար։ Այս մասին գրում է Daily...
Աղբյուր` Panorama.am
10:21
Դավիթ Տոնոյան. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ապրիլի 19, 2024 թ. Արդեն 2 տարի 7...
Աղբյուր` Panorama.am
10:17
Փաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. Աբրահամյան
«Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը 2 հիմնական նպատակ ուներ` «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները և կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև»:
Աղբյուր` Panorama.am
09:58
Ջրհեղեղների հետևանքով ԱՄԷ-ում և Օմանում առնվազն 20 մարդ է մահացել
Ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել Արաբական Միացյալ Էմիրություններում և Օմանում։ Այդ մասին հայտնում է russianemirates.com-ը։...
Աղբյուր` Panorama.am
09:51
Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին այլևս գոյություն չունի
Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետությունում ոչնչացնել հայկական հուշարձանները։ Թշնամի երկիրը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել`...
Աղբյուր` Panorama.am
09:37
Իրանական Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ինչպե՞ս ճիշտ չափել զարկերակային ճնշումը
Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոնը ներկայացրել է մի քանի խորհուրդ, թե ինչպես է ճիշտ չափել զարկերակային ճնշումը։ Այսպես. - Մինչ ԶՃ...
Աղբյուր` Panorama.am
09:24
Ապրիլի 19-ին փոխանակման կետերում դոլարը և եվրոն էժանացել են, ռուբլու փոխարժեքը մնացել է նույնը
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 19-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 389.88 դրամ՝ էժանանալով 0.98 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Արմեն Պետրոսյան. Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում սեփական խաղաղապահ զորախումբն Արցախից
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Մի հարց՝ հնարավոր դավադրությունների տեսության շարքից Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է
«Հրապարակ» թերթը գրում է . «Իշխանական կուլիսներում ուշագրավ վարկած է շրջանառվում Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպար ուղղաթիռով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել։...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս տարի ևս պատրաստվում է նշել Սերժ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը, որի շուրջ սկանդալը քայլերով գնում է դեպի Էկոնոմիկայի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 7-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը։ Այս տարի նաև Եվրասիական տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախը հանձնելուց հետո Հայաստանի իշխանությունները արհամարհում են Արցախի վտարանդի...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել՝ ելնելով Ալմա-Աթայի հռչակագրից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024թ., հունվարի 20-ին Վայք քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
08:59
Ըստ համազեկուցողի՝ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ
Նախարարների կոմիտեում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ, «Ազատության»  փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
08:54
Ապրիլի 19-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան
Ո՞նց կարելի է պետական դավաճանությունը ներկայացնել որպես ազգային փրկություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանյայաց Առաքելական...
Աղբյուր` Panorama.am
23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}