Բացվելու է Մարտիրոս Սարյանի ավագ որդու՝ գրականագետ Սարգիս Սարյանի 100-ամյակին նվիրված ցուցադրություն
Փետրվարի 3-ից Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կգործի նկարչի ավագ որդու՝ գրականագետ Սարգիս Սարյանի 100-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն: Տուն-թագարանի տնօրեն Ռուզան Սարյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ ներկայացվելու են Մ. Սարյանի գրաֆիկական դիմանկարներ, Սարգիս Սարյանի ձեռագրեր, նամակներ, լուսանկարներ, գրքեր, անձնական իրեր:
Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ Սարգիս Սարյանը ծնվել է 1917 թվականի հունվարի 26 -ին Նոր Նախիջևան քաղաքում։ 1939-ին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1945-47-ին սովորել է ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1950-ին «Վերածննդի դարաշրջանի իտալական նովելի զարգացման նոր աստիճանը Մ. Բոնդելլոյի ստեղծագործություններում» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1951-62-ին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ Կազմել է «Չարենցը գրականության մասին» ժողովածուն (Երևան, 1957)։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Հետպատերազմյան սովետահայ գրականությունը» (Երևան, 1956) և «Սովետահայ գրականությունը» (Երևան, 1964) գրքերը։
Մահացել է Երևանում` 1962 թվականին՝ Երևան-Սևան մայրուղու վրա պատահած ավտովթարից:
«Սարգիս Սարյանին
1950, սեպտեմբերի 26, Երևան
Թանկագին իմ զավակ, իմ մեծ Մարտիրոս.
Դու կհաղթես, ես հավատում եմ, գիտեմ, թե որքան հիանալի զգացմունքներ ես ներդնում քո դիսերտացիայի մեջ: Այն պետք է գրված լինի նոր մարդու կողմից, որն ապրում և զգում է իր էության բոլոր թելերով:
Յուրաքանչյուր հսկայական գործ մեծ զոհեր է պահանջում: Ամեն մի գործ մարդուց խլում է նրա կյանքի մի մասնիկը: Ես գիտեմ ինչպես ես դու այրվում, ինչպես ես ամբողջ էությամբ տրվում քո գործին:
«Մարտիրոս Սարյան». Նամակներ, հատոր երկրորդ/1929-1953/
Խմբագիր, կազմող` Ռուզան Սարյան»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում